Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/17/2025   19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել

«Սասնա Ծռեր»-ի գործով դատական կրքերը չնահանջեցին 06/21/2017   21:46  |  Դատական ռեպորտաժներ

14 անձի վերաբերյալ «Սասնա Ծռեր»-ի գործով այսօրվա դատական նիստը սկսվեց դատական սանկցիաների մասին դատարանի պարզաբանմամբ և ավարտվեց դատական սանկցիաների կիրառմամբ:

Մասնավորապես, դատական սանկցիաների ենթարկվեցին փաստաբաններ Տիգրան Եգորյանը և Մուշեղ Շուշանյանը: Դատարանը խորհրդակցական սենյակում նրանց վերաբերյալ որոշումներ կայացրեց պատասխանատվության ենթարկելու դիմումով Փաստաբանների պալատին դիմելու մասին:

Դատական նիստերի դահլիճից վեց ժամով հեռացված ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանի պաշտպան Տիգրան Եգորյանը դիմել էր դատարանին՝ տեղեկացնելով, որ անհնար ու անարդյունավետ է իր պաշտպանյալի բացակայության պայմաններում իրականացնել նրա պաշտպանությունը, ուստի չի կարող մասնակցել դատական նիստին: Պաշտպանը միաժամանակ նշել էր, որ իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված դատական սանկցիան չի համապատասխանում համաչափության սկզբունքին և չի բխում արդարադատության շահերից:

Դատարանն արձանագրեց, որ փաստաբանն իրավունք չունի առանց նախագահողի թույլտվության լքել դատարանի դահլիճը:

Մուշեղ Շուշանյանի պաշտպանյալ Վարուժան Ավետիսյանը նախ հեռացվեց դատական նիստերի դահլիճից, սակայն հեռացման որևէ ժամկետ չնշվեց, ապա նիստի վերսկսվելուց հետո դատարանը ամբաստանյալին վերադարձրեց դահլիճ և նրա նկատմամբ կիրառեց դատական սանկցիա՝ նախազգուշացում, պարզաբանելով, որ եթե նա ևս մեկ անգամ խոչընդոտի դատական նիստին, կհեռացվի դատական նիստերի դահլիճից: Իսկ նրա պաշտպանի նկատմամբ հիշյալ դատական սանկցիայի կիրառումը դատարանը պատճառաբանեց, որ պաշտպանն առանց որևէ պատճառաբանության լքել է դատարանի դահլիճը, այսինքն՝ անհարգալից վերաբերմունք է դրսևորել դատարանի հանդեպ:

Դատական սանկցիաների շղթան այսպիսով չավարտվեց՝ վեց ժամով դատական նիստերի դահլիճից հեռացվեց ամբաստանյալ Արայիկ Խանդոյանը, ինչպես նաև կարգադրիչների զեկուցագրերի հիման վրա երկու քաղաքացի նախազգուշացվեց, իսկ մեկի նկատմամբ որոշվեց նրան հեռացնել դատական նիստերի դահլիճից՝ մինչև դատական քննության ավարտը:

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը հայտարարեց, որ դատարանի կողմից թույլ են տրվում դատավարական խախտումներ: Ըստ նրա, դատարանը չպետք է դատական սանկցիա կիրառեր փաստաբանների վերաբերյալ՝ առանց կողմերի կարծիքն իմանալու: Պաշտպանը նաև դժգոհություն հայտնեց այն կապակցությամբ, որ դատական նիստն ընթանում է ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի միակ պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանի բացակայությամբ, ինչի պարագայում դատարանի բոլոր գործողությունները չեն բխում քրեական դատավարության օրենսդրության պահանջներից:

Դատարանը, սակայն, գտավ, որ փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառելու որոշում կայացնելու համար կողմերի կարծիքը լսելու անհրաժեշտություն չկա: Դատարանը խախտում չտեսավ նաև փաստաբան Հայկ Ալումյանի բացակայությամբ նիստն անցկացնելու մեջ՝ դատավարությունը գտնվում է նախապատրաստական փուլում, և նիստը շարունակելով՝ չեն կարող ոտնահարվել ամբաստանյալի իրավունքները: Նշենք, որ դատարանը մինչ այդ հարց էր ուղղել պաշտպանական կողմին՝ կա՞ն, արդյոք, դատարանին ինքնաբացարկի միջնորդություններ: Հայկ Ալումյանը բացակայելով դատական նիստից չէր կարող այդ հարցին պատասխանել կամ միջնորդություն ներկայացնել:

Ի դեպ, Հայկ Ալումյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դատարանի՝ իրեն ուղարկված ծանուցման մեջ նշվում էր, որ գործը քննվում է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում, ուստի ինքը դիմումով հարցեր է ուղղել դատարանին՝ արդյոք գործի քննության ընդդատությունը փոխվե՞լ է, եթե այո՝ ինչո՞ւ է նիստի մասին իրեն ծանուցում Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանը: Նշենք, որ վերջինիս կողմից քննվող գործով դատական նիստերն ընթանում են Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի շենքում:

Այսօր էլ դահլիճից վանկարկումներ էին հնչում՝ «Մահ ռեժիմին», «Սասնա Ծռեր», երկրի ղեկավարի հասցեին հնչեց դատական ցենզուրայից դուրս արտահայտություն, իսկ երբ նախագահող դատավորը այդ կապակցությամբ դիտողություն արեց այն հնչեցրած ամբաստանյալ Պավել Մանուկյանին, նա արձագանքեց՝ խորհրդարանում ընդունված բառ է: «Մենք խորհրդարան չունենք, սա դատարան է»,- իր հերթին արձագանքեց դատարանը:

Հունիսի 28-ին դատական կրքերը կշարունակվեն:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:21 09/06/2017  |  Քրեական խրոնիկոնՈչ դատավարական իրավիճակի ողջ պատասխանատվությունը կմնա դատարանի վրա. հայտարարություն
16:53 08/06/2017  |  Դատական ռեպորտաժներԱյս դահլիճում դատավարություն անելու փորձը միանշանակ հանգեցնելու է փաստացի դռնփակ դատավարության. Երվանդ Վարոսյան
11:25 08/06/2017  |  Քրեական խրոնիկոնՊՊԾ գնդի տարածքը զավթելու գործից 18 մեղադրյալների նկատմամբ անջատված գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան
16:05 02/06/2017  |  Քրեական խրոնիկոնԱվարտվել է ոստիկանության ՊՊԾ գնդի զինված զավթման մեջ մեղադրվող ևս 18 անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը
13:48 27/05/2017  |  Քրեական խրոնիկոն«Սասնա Ծռեր»-ի գործը՝ 14 մեղադրյալի մասով ընդունվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթ
14:35 10/05/2017  |  Քրեական խրոնիկոնՈստիկանության ՊՊԾ գնդի զինված զավթման գործով 14 մեղադրյալների վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան
16:21 14/04/2017  |  Քրեական խրոնիկոն«Սասնա Ծռեր»-ի գործով ևս 13 հոգու մասով նախաքննությունն ավարտվել է
13:03 06/09/2016  |  Քրեական խրոնիկոնԱրարատ Խանդոյանի մասով նախաքննությունն ավարտվել է. ժամանակ է տրամադրվել գործի նյութերին ծանոթանալու համար

Արխիվ

[]