Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել հայ-ռուսական համագործակցության օրակարգի հարցերի շուրջ 06/20/2017   15:42  |  ԼՐԱՀՈՍ

Հանրապետության Նախագահի մոտ Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչին նվիրված հանդիպումների շարքում այսօր անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական հարաբերություններին և համագործակցության օրակարգին: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Երկկողմ ընթացիկ ծրագրերի կյանքի կոչման, Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների առավել խորացման, հայ-ռուսական բազմոլորտ համագործակցությունը նոր ծրագրերով հարստացնելու ուղղությամբ դեսպանության կողմից իրականացվող աշխատանքների, ինչպես նաև երկկողմ օրակարգն առաջ մղելու գործում առկա խնդիրների ու խոչընդոտների մասին Նախագահին զեկուցել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:

Հանդիպման սկզբում նշելով, որ այս տարի Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, Հանրապետության Նախագահը յուրաքանչյուր հոբելյան շատ լավ առիթ է համարել ոչ միայն տոնելու, այլ նաև գնահատելու անցած ճանապարհն ու ապագայի համար նախանշելու նոր ծրագրեր: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ անցած 25 տարիների ընթացքում հաջողվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև հաստատել ամուր դաշնակցային հարաբերություններ, որոնք հագեցած են բազմաթիվ տնտեսական փոխշահավետ ծրագրերով:

«Ես կարծում եմ, որ առևտրաշրջանառության այն աճը, որ մենք գրանցել ենք, իսկ 2016 թվականին գրանցել ենք առևտրաշրջանառության ծավալի շուրջ 15 տոկոսի աճ, նաև մեզ համար շատ կարևոր արտահանման ավելի քան 50 տոկոսի աճ, իհարկե, պայմանավորված է նաև Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ: Այդ անդամակցությամբ և Ռուսաստանի Դաշնության հետ մեր ամուր հարաբերություններով են նաև պայմանավորված այսօր Հայաստան մատակարարվող էներգակիրների համար բարենպաստ պայմանները: Ընդհանրապես, կարծում եմ, որ հայ-ռուսական հարաբերություններում առանձնահատուկ հանգամանք կա, և դա այն է, որ տնտեսական հարաբերությունները կառուցվել են հիմքում ունենալով ամուր բարեկամական հարաբերություններ:

Ժամանակակից աշխարհում շատ դեպքերում հակառակն է լինում՝ տնտեսական հարաբերություններն են բերում բարեկամական հարաբերությունների: Մեր պարագայում, իրոք, հիմքը բարեկամությունն է, և տնտեսական հարաբերություններն ամրապնդում են այն:

Ռուսաստանի Դաշնությունը մեր երկրում ամենամեծ ներդրողն է. ռուսական ներդրումները Հայաստանում կազմում են մեր ընդհանուր ներդրումների 47 տոկոսը, ռուսական կապիտալը ներկայացված է մեր տնտեսության բոլոր ոլորտներում: Ես համարում եմ, որ այսօրվա տնտեսական հարաբերությունները թեև արտացոլում են մեր երկրների միջև գոյություն ունեցող քաղաքական հարաբերությունների մակարդակը, այնուհանդերձ, այստեղ ունենք բավականաչափ ներուժ, և դրա օգտագործումն է, որ պետք է զարգացնի նաև մեր տնտեսությունը:

Երկկողմ հարաբերություններում էական դեր ունեն Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մեր հայրենակիցները՝ հայկական համայնքը, ովքեր ոչ միայն զարգացնում են Ռուսաստանի տնտեսությունը, այլ նաև ներդրումներ են կատարում Հայաստանում, մասնակցում են մեր կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում: Ես համարում եմ, որ վերջին ժամանակահատվածում համագործակցության մի շատ մեծ ոլորտ է ի հայտ եկել, և մենք ուղղակի պարտավոր ենք ջանքեր գործադրել այդ ոլորտի զարգացման համար. դա զբոսաշրջության ոլորտն է: Վերջին հինգ ամիսների ընթացքում մեր հանրապետություն այցելած Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների 25 տոկոսով աճ է արձանագրվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Ես վստահ եմ, որ տարեկան արդյունքը շատ ավելի բարձր է լինելու: Սա շուկա է, որը մենք, անպայման, պետք է օգտագործենք՝ նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ զբոսաշրջությունը ոչ միայն տնտեսություն է, ոչ միայն բիզնես է, այլ երկու ժողովուրդների միջև հարաբերություններն ամրապնդելու շատ լուրջ գործոն: Ինչպես ասացի, մեր տնտեսական օրակարգը բավականաչափ հագեցած է՝ մենք մեծ ծավալի ծրագրեր ենք իրականացնում, և սրանով բավարարվելն ուղղակի մեր կողմից կլինի անպատեհություն, մեծ սխալ: Եվ հենց այս առիթով ուզում եմ տեսնել, պարո՛ն դեսպան, թե ապագայի համար մենք ի՞նչ ծրագրեր ենք նախանշում, և կա՞ն արդյոք խոչընդոտներ, որ պետք է վերացնենք: Այդ խոչընդոտները կարող են լինել տարաբնույթ՝ իրավապայմանագրային դաշտից սկսած մինչև երկու կողմից չինովնիկների անպատասխանատու վերաբերմունք»,-ասել է Հանրապետության Նախագահը:

Դեսպան Վարդան Տողանյանը զեկուցել է, որ 2016 թվականին և 2017 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ համագործակցությունը շարունակել է զարգանալ՝ համալրվելով առավել նպատակային ծրագրերով և ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված առաջնահերթություններով: Երկու ռազմավարական դաշնակից պետությունների միջև խորացող երկխոսության պայմաններում, դեսպանի զեկուցմամբ, դրական առաջընթաց է գրանցվել երկկողմ առևտրաշրջանառության և մասնավորապես՝ հայկական արտադրանքի Ռուսաստան արտահանման ծավալների մեծացման ուղղությամբ, իսկ զբոսաշրջային համագործակցության ոլորտում նոր հեռանկարներ են բացվել՝ պայմանավորված ՌԴ քաղաքացիների ներքին անձնագրերով Հայաստան մուտք գործելու որոշմամբ: Վարդան Տողանյանը նշել է որ երկկողմ օրակարգից անմասն չեն մնացել նաև, կրթական փոխանակմանը և մշակութային կապերին ուղղված առավել ընդգրկուն ծրագրերը:

«Հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս փուլում, այդուհանդերձ, առկա են որոշ հարցեր, մասնավորապես՝ առևտրաշրջանառության տիրույթում, որոնք ենթակա են երկու երկրների միջև գործող տնտեսական համագործակցության միջկառավարական և միջխորհրդարանական հանձնաժողովների քննարկմանն ու վերանայմանը»,-ընդգծել է դեսպան Տողանյանը՝ նշելով հատկապես Հայաստանից Ռուսաստան ապրանքների և ծառայությունների արտահանման հարցում դեռևս պահպանվող ֆինանսական և մաքսային որոշ սահմանափակումները, ՌԴ-ում աշխատող ՀՀ քաղաքացիների աշխատանքային միգրացիայի խնդիրները, ՌԴ տարածաշրջաններում Հայաստանի ապրանքատեսականու ներկայացվածության ոչ բավարար մակարդակը և մի շարք այլ հարցեր, որոնք համակարգման և լուծման կարիք ունեն:

Դեսպանի զեկույցը, հաշվետվությունից բացի, ներառել է նաև հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման խթանմանն ուղղված առաջարկություններ:

Շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ կայացած հանդիպմանը հանգամանորեն քննարկվել են դեսպան Տողանյանի զեկույցում ներկայացված ցուցանիշները, խնդիրներն ու առաջարկությունները: Հանրապետության Նախագահի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:15 04/05/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահը խորհրդակցություն է անցկացրել՝ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ
15:06 09/02/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել ԱԱԽ անդամների հետ
18:47 31/05/2016  |  ԼՐԱՀՈՍՄոսկվայում քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը
16:13 24/03/2016  |  ԼՐԱՀՈՍՆախագահը խորհրդակցություն է անցկացրել հայ-արգենտինյան համագործակցության օրակարգի հարցերի շուրջ
17:13 09/03/2016  |  ԼՐԱՀՈՍ Նախագահը խորհրդակցություն է անցկացրել հայ-գերմանական տնտեսական համագործակցության օրակարգի հարցերի շուրջ
16:49 04/03/2016  |  ԼՐԱՀՈՍՆախագահը խորհրդակցություն է հրավիրել հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության օրակարգային հարցերի շուրջ
16:45 26/02/2016  |  ԼՐԱՀՈՍՆախագահը խորհրդակցություն է անցկացրել հայ-ավստրիական հարաբերությունների օրակարգային հարցերի և հեռանկարային ծրագրերի շուրջ
16:44 19/02/2016  |  ԼՐԱՀՈՍՆախագահը խորհրդակցությունների շարք է սկսել գործընկեր երկրների հետ տնտեսական կապերի և զարգացման ծրագրերի ակտիվացման հեռանկարների վերաբերյալ
18:41 11/12/2015  |  ԼՐԱՀՈՍՆախագահը խորհրդակցություն է հրավիրել՝ Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մարզային գերակայությունները քննարկելու նպատակով
20:05 18/11/2015  |  ԼՐԱՀՈՍՆախագահը խորհրդակցություն է հրավիրել Արմավիրի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մարզային գերակայությունները քննարկելու նպատակով

Արխիվ

[]