Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ Արման Ծառուկյան 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր

«Հերոսի ծնողները». Անդրանիկ Զոհրաբյանի հայրը հավատացած է՝ անցյալը պետք է օգնի ճիշտ ապրել 06/20/2017   11:09  |  Ղարաբաղյան հակամարտություն

«Հերոսի ծնողներ»-ը նախագծի շրջանակում «Արմենպրես»-ն այս անգամ այցելել է ապրիլյան պատերազմի ընթացքում Մարտակերտում զոհված զինծառայող, հերոս գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծնողներին՝ Ատոմ եւ Ալլա Զոհրաբյաններին։

Դեռեւս արցախյան պատերազմի տարիներին հերոսացած Վեդի քաղաքը Անդրանիկի ծննդավայրն է։ Ինչպես հերոսի հայրն է ասում, Վեդիի բնակիչները միակարծիք են՝ բոլոր հերոսներն էլ հավասար են անկախ ամեն ինչից, որովհետեւ նրանք իրենց կյանքը տվեցին հանուն մեկ նպատակի, հանուն հայրենի հողն ազատագրելու ,ապա այն պահպանելու։

Հերոսի տանն էլ, ինչպես եւ մարտի դաշտում, Անդրանիկն ու նրա հետ նահատակված հերոս ընկերը՝ Ռոբերտ Աբաջյանը, միասին են, հյուրասենյակի սեղանին դրված նկարից նայում են հենց այն նույն հայացքով, որով նրանց ճանաչեցինք ու հիշեցինք։

Հյուրասենյակի աջ մասում առանձնացված է մի հատված, որն իր համար ընտրել էր Անդրանիկը, դա տան իր սիրելի անկյունն էր, որտեղ հիմա նրա նկարներն են, պատվոգրերը, մեդալներն ու զինվորական համազգեստը։ Հայրը սեփական ձեռքերով Մարտակերտի դիրքից հավաքել ու բերել է փամփուշտները, ինչպես նաեւ զրահաբաճկոնը, որը որդու հագին է եղել հերոսական պայքարը մղելիս։ Ամենաներքեւում դրված է հայ հայտնի ֆուտբոլիստ, ՀՀ վաստակավոր մարզիչ Խորեն Հովհաննիսյանի նվերը հերոսի ընտանիքին՝ իր իսկ մակագրությամբ գնդակ։ Անդրանիկի ամենասիրելի զբաղմունքը եղել է ֆուտբոլը, որը փաստորեն հետագայում դարձել է նրա կյանքի հիմնական ուղղությունը։

«Անդրանիկս շատ ուշիմ երեխա էր, շատ դեպքերում աննկատ էր մնում, որ ավելորդ ուշադրություն չգրավեր։ Ամեն ինչ իր ուսերին կվերցներ, կաներ նույնիսկ մեր փոխարեն։ Եթե մասնակից էր լինում մի բանի, դա պիտի համարեր իրենը, իր միջով անցկացներ։ Եթե ինչ-որ մի բան էր անում, պիտի լավ աներ, լինի դա ընկերություն, ֆուտբոլ կամ ուրիշ մի բան։ Խոհարարություն էր սիրում այնքան, որ դա էլ դարձավ մասնագիտություն։

Ում մոտ սովորում էր, ասում էին, որ շատ լավ ձեռք ունի, աճելու հեռանկարներ ունի, մի քիչ երեւի արագության խնդիր կար, որն էլ ժամանակի ընթացքում փորձ ձեռք բերելուն զուգահեռ կշտկվեր»,-պատմում է հայրը Անդրանիկը որոշել էր, որ 9-րդ դասարանից տեղափոխվելու է Եվրոպական քոլեջի Վեդու մասնաճյուղ։ Թեպետ ընտրել էր հաշվապահական հաշվառում եւ աուդիտ բաժինը, դա չէր էլ խանգարում քոլեջի ուսմանը զուգահեռ Երևանում հաճախել նաեւ քառամսյա խոհարարական դասընթացների։ Ընտանիքի համար եւս սիրում էր հաﬔղ ուտեստներ պատրաստել, տիկին Ալլայի խոսքով՝ տարբեր մթերքներով այնքան հաﬔղ ուտեստներ էր ստանում, որ միգուցե իր մոտ այդքան էլ լավ չստացվեր.

«Մայրաքաղաքում, որտեղ սովորում էր խոհարարություն, բանակ գնալուց առաջ այնտեղ ասացին, որ Անդրանիկի տեղը կպահեն, որ բանակից վերադառնա ու միասին աշխատեն»:

Եվրոպական քոլեջում էլ Անդրանիկին խորհուրդ էին տվել շարունակել կրթությունը նույն մասնագիտությամբ, որովհետեւ զգալի հաջողություններ ուներ։ Անդրանիկը շատ երկար չէր մտածել, որովհետեւ ամենահարազատը ֆուտբոլն էր, որով դեռ 8 տարեկանից էլ զբաղվում։

«2009 թվականից Հայաստանի առաջնությունում էր խաղում, ֆուտբոլը տարիքի հետ գալիս էր։ Բանակ գնալուց առաջ վերջին ամսում վերցրեցին «Արարատ» առաջին լիգա, մարզիչն ասաց՝ կգնաս, կգաս, տեղդ կա։ Քննություններ հանձնեց ու ընդունվեց Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ ու գնաց բանակ։ Ասում էր՝ պապ, ես ֆուտբոլն եմ ուզում, տաղանդավոր էրեխեք շատ կան, էս էրեխեքից լավ թիմ եմ հավաքելու, տես՝ գամ, ինչ արդյունքի եմ հասնելու նրանց հետ»։

Որդու մասին հոր բնութագրությունը շատ դիպուկ է. ասում է՝ Անդրանիկը բնավորությամբ մարզիկ էր՝ կռիվ տվող ու մարտնչող, այդ իսկ պատճառով ապրիլյան պատերազմի առաջին իսկ օրերին, երբ լուրեր չունեին Անդրանիկի մասին, այն բոլոր հուսադրող խոսքերին, որ միգուցե Անդրանիկը ողջ է, միգուցե ինչ-որ տեղ թաքնվել է, հայրը հակադարձել էր՝ ասելով՝ որդիս փախչող չէ, նրան հետեւում չփնտրեք. «Գնացի Մարտակերտ, խոսեցի ընկերների, հրամանատարների հետ, ու համադրելով ստացած տեղեկությունները՝ ասացի՝ Անդրանիկին փնտրեք միայն առաջնագծի տղաների մեջ»։

Բանակ գնալ, չգնալու թեման տանը նույնիսկ չի էլ քննարկվել, Անդրանիկը թույլ չէր տալիս, ծնողներին պարզապես ասել էր՝ վիճակահանությամբ իր իսկ ձեռքով որտեղ էլ ընտրի, այնտեղ էլ ծառայելու է։

«Մենք մի փոքր վերապահումներ ունեինք, քանի որ Անդրանիկս կարճատեսություն ուներ, բայց այնպես դրեց հարցը, որ մենք չխառնվեինք, ոչինչ չանեինք։ Հետո մտածեցի, որ փորձեմ բանակում ինչ-որ մի բանով օգնել, որ դա իր համար խնդիր չլինի, ասում էր՝ պապ, ոչ մի բան չես անում։ Սկզբնական շրջանում, դե, սովորում էին, մի քիչ հանգիստ այդ վիճակից նեղվում էր, կատակով ասում էր՝ ոնց որ մանկապարտեզ լինի, բայց որ դիրքեր սկսեց գնալ, զգացի, որ իրոք փոխվեց. այ դա իր սրտով էր։ Անդրանիկը լուրջ էր, իհարկե, բայց մի տեսակ ավելի էր լրջացել, վերաբերմունքը տարբեր հարցերի շուրջ փոխվել էր։ Որ զանգում էինք, ասում էինք՝ ոնց ես Անդրանիկ ջան, ինչ ես անում, ինչով եք զբաղվում, մի քանի հարց իրար հետեւից էի տալիս, որ գոնե մի պատասխան ստանայի, մի բան էր ասում ու խոսակցությունը տեղափոխում այստեղ՝ պապ, ամեն ինչ լավ ա, դուք ասեք։ Մի բան որ ուզում էի իմանալ, մի քիչ շատ պիտի հարցնեի»։

Կյանքում կռիվ չսիրող, հաշտեցնող, ուրիշներին չանհանգստացնող ու հարմարվող մարդ էր Անդրանիկը։ Ծնողները երբեք նրանից որեւէ դժգոհություն չեն լսել, որովհետեւ հերոսը սիրում էր ամեն ինչ հաղթահարել ինքնուրույն, հարկ եղած ժամանակ դժվարությունների մասին խոսում էր միայն, երբ դրանք անցյալում էին։ Բոլորի հետ մտերիմ էր, բոլորին անշահախնդիր օգնում էր, բայց իրեն իսկական ընկեր համարում էր շատ քչերին։

«Անդրանիկին որպես մեզ թիկունք միշտ ենք զգացել, փոքր քրոջ՝ Մարիի ու իր միջեւ տարիքային տարբերությունը 10 տարի է, փոքր երեխայի նման պահել է քրոջը։ Եղել են դեպքեր, երբ աշխատանքի ժամերը չէին համընկնում, Անդրանիկս էր Մարիին դպրոցից տուն բերում։ Մեր օգնականն էր. որ զանգում, խոսում էինք, ասում էր՝ պապ ջան, չմտածես, հետ գամ, տես՝ ինչեր ենք անելու։ Մարդկային տեսակով ծայրահեղական չէր, միշտ ոսկե միջինի կողմնակից էր. եթե ինչ-որ մի վիճաբանություն լինում էր, փորձում էր երկու հակառակ բեւեռները մոտեցնել իրար, այդ անտեղի տղայական պարզաբանումները չէր սիրում, լսում էր ու իր սեփական կարծիքն ուներ, թե ինչն է տեղին, ինչը՝ ոչ, ինչն է կարելի, որն է կարեւորը»։

Տիկին Ալլան շատ լավ հիշում է դեպքերից մի քանի օր առաջ որդու հետ ունեցած խոսակցությունը. մարտի 21-ն էր, Անդրանիկն այդ օրը շատ ուշ էր զանգել ծնողներին։

«Անհանգիստ էինք այդ օրը, զանգեց, ասացի՝ տղա ջան, էս ինչ ես անում, ինչու չես զանգում, ասաց՝ մամ, ես քեզ սովորեցնում եմ, հարցրի՝ ինչին ես սովորեցնում, Անդրանիկ ջան, չգիտեմ՝ երեւի ձայնիցս զգաց, որ անհանգստացա, ասաց՝ հա դե, մամ, որ ուշ եմ զանգում, դրա համար։ Լուրերին հետեւում էինք, գիտեինք ինչ վիճակ էր, բայց ինչ էլ լիներ, մեզ չէր ասի հաստատ։ Ապրիլի 1-ի գիշերն էլ բոլորս երազ էինք տեսել, հենց Անդրանիկին չէ, բայց ինչ-որ նախազգուշացնող մի բան. այդ գիշեր չկարողացանք քնել, վերջին անգամ մարտի 29-ին խոսեցինք, ասաց՝ կբարձրանանք դիրքեր, ու կզանգեմ։ Վերջերս ընկերներից մեկը պատմեց, որ դեռ հոկտեմբերին, երբ Անդրանիկս արձակուրդ էր եկել, զրույցի ընթացքում ասել էր՝ սրտիս վկայում է, գնալու եմ, հետ չեմ գալու։ Ու իրոք, որ հետ եմ նայում, հիշում եմ՝ այդ 5 օրերին, որ որպես խրախուսանք տուն էին ուղարկել, հանգիստ տեղը չէր գտնում, ամբողջ օրը դուրսն էր, ասում էր, պիտի հասցնեմ, ուզում եմ բոլորին տեսնել, օրը անցնում է, բան չեմ հասկանում»։

Հետադարձ հայացք գցելով այդ օրերին՝ տիկին Ալլան շատ լավ հասկանում է՝ եթե անգամ Անդրանիկը հնարավորություն ունենար, չէր զանգի, որովհետեւ նախեւառաջ հերոսը մտածել էր գործի, ընկերներին օգնելու մասին։

«Ես միշտ այդպես եմ մտածել ու իմացել եմ, որ իմ Անդրանիկը ոչ մեկին նեղություն չէր ուզում տալ։ Ինչքան էլ դժվար իրավիճակում լիներ, մտածում էր՝ կանցնի, դուրս կգա դրանից, նոր մեզ տեղյակ կպահի։ Իմ էրեխեն հասկանալով չզանգեց մեզ, հենց միայն նրա համար, որ իր ուշադրությունը մեր կողմը չլինի»։

Հայրը լուռ լսում է կնոջը, մտովի նորից տեղափոխվում այդ օրերն ու ասում. «Ողջ մնացած տղաներն էլ քիչ բան չտեսան, ու փառք Աստծո, որ կարողացան անցնել այդ ամենի միջով ու մեր կողքին են։ Նրանք էլ են ուրիշ, ապրիլից հետո մի տեսակ բնավորություն է փոխվել, մեծացել են. Շուլին, Հարութը, Նարեկը..»։

Հերոսի հայրը տեսնում է ուսանողների, երիտասարդների, տեսնում է՝ ինչպես են համալսարան մտնում, զբոսնում, պարզապես կազմակերպում իրենց կյանքը ու անընդմեջ մի միտք է գլխում պտտվում՝ նրանցից մեկը կարող էր նաեւ Անդրանիկը լինել, տեսնես՝ ընդհանրապես ճանաչում, հիշու՞մ են այս տղաներին, ովքեր նման ընտրություն կատարեցին նաեւ հանուն նրանց։

«Համոզված եմ՝ շատերը եւ ճանաչում են, եւ հիշում, ամեն դեպքում ուզում եմ, որ այդպես լինի, նրանք հասկանան, ոչ թե մենք ասենք այդ մասին։ Երեւի պետք է հասկանան, որ ինչ-որ մի տեղ այս տղաներն էլ դեր ունեցան, որ նրանք հիմա հանգիստ ուսանողական տարիները, օրերն են վայելում։ Գիտեմ՝ ամեն մեկն իր կյանքն է ապրում, ուղղակի չեմ ուզում մոռանան, թե ինչ արեցին տղաները, թեկուզ անուն առ անուն էլ թող չհիշեն, բայց ամեն մեկն ինքն իր տեղում ճիշտ ապրի, այսինքն՝ զգա ապրելու պարտավորվածություն, ճիշտ ապրելու եւ իր, եւ այն տղաների համար, ովքեր այսօր մեր կողքին չեն։ Ուզում եմ ասել՝ շատ բաներ պիտի անես ու շատ բաներ էլ գիտակցես ու չանես, ավելի պատասխանատու լինես երկրի, ընկերոջդ նկատմամբ։ Շատերն են խոսում հայրենասիրության մասին, ոմանք՝ ազնվորեն, ոմանք՝ կեղծ. այս երկրում ապրող յուրաքանչյուր մարդ թող այդքան չխոսի, ուղղակի եթե հնարավորություն ունի, ասում եմ այն մարդու մասին, ով հնարավորություն ունի, թող գոնե մեկ անգամ սահմանով անցնի, թեկուզ բարոյապես զինվորի կողքին կանգնի»։

Հենց սա է ճիշտ հայրենասիրությունը. եթե թեկուզ մի լավ խոսքով զինվորին աջակից լինեն, հերոսի հայրը վստահեցնում է՝ այդ զինվորը պատրաստ է տալու ամեն ինչ՝ իր սերն էլ, ուժն էլ։
«Ապրիլյանի տղերքն էլ ապացուցեցին, որ պատրաստ են նույնիսկ իրենց կյանքը տալու այս հող ու ջրի, մեզնից յուրաքանչյուրի համար։ Ճիշտ ապրելը նաեւ ընկերոջ շիրիմը հարգելն ու այցելելն է։ Չգիտեմ՝ միգուցե շատ բան եմ պահանջում»։

Հավատարմություն. Անդրանիկի ծնողները ապրիլյան հերոսների գործողությունները հենց այս մի բառով են բնութագրում, չէ՞ որ Արմենակը, Ռոբերտը, Քյարամն ու Անդրանիկը կյանքի աﬔնավճռական պահին որոշեցին մինչեւ վերջ միմյանց հավատարիմ մնալ, այդպես հավատարիմ մնալով էլ պահել Մարտակերտի դիրքը։ Դժվար է, բայց ծնողները փորձում են առաջ նայել հանուն դուստրերի՝ Սաթենիկի ու Մարիի, աշխատել, կազմակերպել առօրյան՝ երբեք չմոռանալով, որ Անդրանիկը կիսատ թողած ճանապարհին մնայուն հետք թողեց, որ հերոսն ու իր արածը դեռ ապրելու են սերունդների համար։

«Պիտի հիշենք ու առաջ նայենք։ Չէ, անցյալը չպետք է բեռ դառնա մարդու համար, ուղղակի օգնի, որ հետոն ճիշտ ապրես։ Ես դա եմ ցանկանում։ Արցախյանը, ապրիլյանը պետք է լինեն հիշողություն, քո կյանքի թեկուզ մի փոքր մասը, բայց մեծ իմաստով պետք է օգնեն հետագա կյանքը ճիշտ ապրելու հարցում։ Ես եղել եմ Անդրանիկենց դիրքում, գիտեմ՝ ինչ եմ ասում, չորսն էլ հնարավորություն ունեցել են այլ ընտրություն կատարելու ,բայց ոչ ոք չի մտածել հետագայի, բախտավոր, հարուստ կամ հաջողակ լինելու մասին։ Նրանք մի բան են մտածել, որ պետք է իրար հավատարիմ լինեն։ Իհարկե, մեր ամբողջ կյանքն արժանապատիվ ենք ապրելու ,գլուխներս՝ բարձր, բայց դե ժամանակի ընթացքում այդ կարոտը ավելի տիրապետող է դառնում»։

Տիկին Ալլան չի ցանկանում, որ հերոսներին առանձնացնեն, ասում է՝ երբ ինչ-որ մեկի նկարն է տեսնում կամ կարդում նրա մասին, կապ չունի՝ նրա որդին է, թե չէ, միեւնույնն է, մի փոքր լավ է զգում, որ հերոսներին հիշում են։

«Միշտ էլ ասել եմ՝ թող նման բան չլիներ, մեր էրեխեքին չճանաչեին, միայն թե մեր կողքին լինեին, բայց որ նրանց մասին խոսում են, հիշատակում, դա շատ կարեւոր է Ոչ մի անգամ մանավանդ այս չորսին չենք առանձնացրել իրարից ու գիտենք, որ նրանք հիմա էլ են միասին։ Նույնիսկ ծնողներով կարծես այնքան հարազատացած լինենք. որ գնում ենք միջոցառումների, անմիջապես մեկս մյուսին ենք փնտրում»։

Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ տիկին Համեստը, Անդրանիկի ծնողներին պատմել էր, որ որդին իր տետրում առանձնացրել էր իր լավագույն զինվորների անունները, որոնց շարքում Անդրանիկ Զոհրաբյանն էր ու Քյարամ Սլոյանը։ Ծնողներն ասում են՝ այդպես էլ պիտի լիներ. լավագույն հրամանատարի լավագույն զինվորները…

Սյուզի Մուրադյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:06 10/06/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունՍասունն անվախ էր, պատրաստ կյանքը տալու հանուն ընկերոջ. ապրիլյան պատերազմի հերոս Սասուն Մկրտչյանի ծննդյան օրն է
11:57 18/05/2017  |  ԼՐԱՀՈՍՆրան միշտ կհիշեն որպես համեստ ու պարզ մի երիտասարդի
12:32 14/05/2017  |  ԼՐԱՀՈՍԽաղաղ էր թե´ իր հետ, թե´ աշխարհի. հերոս Մանվել Գևորգյանի ծննդյան օրն է
12:37 13/05/2017  |  ԼՐԱՀՈՍԱվագ լեյտենանտը ցանկանում էր Վազգեն Սարգսյանի անկյուն ստեղծել. ապրիլյան հերոս Արգիշտի Գաբոյանի ծննդյան օրն է
12:15 01/05/2017  |  ԼՐԱՀՈՍՄարտակերտի արծիվներից մեկը՝ Անդրանիկ Զոհրաբյանն այսօր կդառնար 21 տարեկան. Panorama.am
17:54 27/04/2017  |  ԼՐԱՀՈՍՆոր բնակարան Արցախում զոհված երևանաբնակ զինծառայող Սասուն Մկրտչյանի ընտանիքին
16:17 26/04/2017  |  ԼՐԱՀՈՍԵրևանում կտեղադրվի Արցախյան ազատամարտում զոհված Լևոն Սարգսյանի հուշարձանը
11:56 18/04/2017  |  ԼՐԱՀՈՍՍարգիսը հայրենիքում ծառայելու հաստատ որոշում ուներ. Թալիշում զոհված զինծառայողի ծննդյան օրն է
13:30 08/04/2017  |  ԼՐԱՀՈՍ«Կարենն ինձ համար զոհված չէ, քանի դեռ նրան հիշում եմ». ապրիլյան պատերազմի հերոս Կարեն Ներսիսյանի ծննդյան օրն է
17:13 01/04/2017  |  ԼՐԱՀՈՍԱպրիլյան քառօրյա պատերազմի հերոս Հարություն Բադալյանը 21 տարեկան է

Արխիվ

[]