ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավճիռ կայացնելիս հիշեք Աստծուն՝ Իսրայել Սարգսյանը` դատավորին 06/19/2017 22:50 | Դատական ռեպորտաժներ
Քրեական հեղինակություն համարվող Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի, սպանության և դա թաքցնելու համար Մովսես Ներսիսյանի սպանության գործով այսօրվա դատական նիստում դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու, որը կհրապարակվի հունիսի 22-ին:
Մինչ դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը մեղադրող Հայկ Հակոբյանը հանդես եկավ ռեպլիկով՝ ի պատասխան նախորդ դատական նիստում հրապարակված պաշտպան Հեկտոր Սարդարյանի պաշտպանական ճառի:
Մեղադրողն ընդգծեց, որ պաշտպանը թեև առանձին-առանձին վերլուծել է գործով ձեռք բերված ապացույցները, սակայն դրանք չի դիտարկել համակցության մեջ: Ըստ Հայկ Հակոբյանի, գործով բազմակողմանի քննություն է անցկացվել, իսկ պաշտպանական կողմի, այդ թվում՝ ամբաստանյալի, առաջ քաշած վարկածների մասին հայտարարությունները կցկտուր են, իրար հակասող, ոչինչ չասող: Ըստ մեղադրողի, «գործ ունենք պլանավորված, պրոֆեսիոնալ եղանակով կատարված հանցագործության հետ»:
Մեղադրողն ընդգծեց, որ քննադատության չեն դիմանում պաշտպանական կողմի պնդումներն այն մասին, որ ձայնագրությունն առանցքային ապացույց է՝ մինչև ձայնագրության առգրավումն էլ գործի նախաքննությամբ ձեռք են բերվել ապացույցներ: Մեղադրանքը հիմնավորված է, և դա տեսանելի է ցանկացած չշահագրգռված անձի, ասաց մեղադրողը՝ պնդելով մեղադրանքը ու իր հրապարակած մեղադրական ճառը: Դրանում նա պնդել էր մեղադրանքը ողջ ծավալով՝ միջնորդելով Իսրայել Սարգսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ պատվերով սպանություն, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով՝ այլ հանցանքը թաքցնելու նպատակով կատարված սպանություն, 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը, պահելը, և նրան դատապարտել 25 տարվա ազատազրկման:
Իսրայել Սարգսյանը՝ հանդես գալով վերջին խոսքով, հայտարարեց, որ իր և Տիգրան Ասատրյանի խոսակցության ձայնագրությունը ոչ միայն օրինական չէ, այլև մոնտաժված է, մեկուկես ժամանոց խոսակցությունը կրճատվել է, դարձել 18-րոպեանոց ձայնագրություն: Ըստ Իսրայել Սարգսյանի, ոչ մի ապացույցով չի հիմնավորվում, հակառակը հերքվում է իր մեղքը: Նման ապացույցների շարքում նշեց Արթուր Սաֆարյանի սպանության վայրում հայտնաբերված բժշկական ձեռնոցը, որի վրա հայտնաբերված ԴԲԹ-ն չի համընկել ոչ իր, ոչ էլ Մովսես Ներսիսյանի ԴՆԹ-ի հետ, այսինքն՝ սպանությունը կատարել է մի անձ, ում ԴՆԹ-ն հայտնաբերվել է ձեռնոցի վրա: Այդ իսկ պատճառով էլ ձեռնոցն իրեղեն ապացույց չի ճանաչվել:
Ըստ գործի, Մովսես Ներսիսյանը սպանվել է 2014թ. փետրվարի 1-ին, սակայն նրա դին չի հայտնաբերվել առայսօր, այդուհանդերձ, քննությունը շարունակում է պնդել՝ Մովսես Ներսիսյանը սպանվել է և նետվել Քանաքեռավանի կոյուղատարի դիտահորը:
«Լիքը հարցեր կան, բայց հարցերի պատասխաններ ես այդպես էլ չտեսա»,- ասաց Իսրայել Սարգսյանը:
Ամբաստանյալը տարակուսանք հայտնեց, որ Մովսես Ներսիսյանի որդին ժամանակից շուտ ցանկանում է թաղել հորը, ով ըստ Իսրայել Սարգսյանի, ողջ է:
Ըստ Ի.Սարգսյանի, սխալվում են նրանք, ովքեր կարծում են, որ 25 տարվա կամ ցմահ ազատազրկման դատապարտելով՝ իրեն կարող են կոտրել՝ ինքն ուժեղ է իր «ճշտով, պարզությամբ և մաքրությամբ»:
Ամբաստանյալը նորից ու նորից պնդեց, որ ինքն իրեն մեղավոր չի ճանաչում: Նա հայտարարեց, որ տուժող Արթուր Սաֆարյանը իր համար հարազատ մարդ է եղել, ինքը նրա հետ որևէ «թեմա, վիճաբանություն, ֆինանսական հարցեր» չի ունեցել: «Թևոսը թուլացե՞լ է կամ Թևոսը թուլացո՞ղ տղա է»,- ասաց ամբաստանյալը՝ անդրադառնալով Արթուր Սաֆարյանի սպանության՝ մեղադրանքի առաջ քաշած դրդապատճառին առ այն, որ Արթուր Սաֆարյանը սպանվել է Թևոսի դիրքերն ու ազդեցությունը թուլացնելու նպատակով:
Ամբաստանյալը վրդովմունք հայտնեց նաև գործով անցկացված փորձագիտական եզրակացությունների ծախսերը իրենից բռնագանձելու միջնորդության առնչությամբ: «Ինչո՞ւ պետք է ե՛ս փողը տամ, որ փորձագիտական եզրակացությունները ապացուցում են, որ ես անմե՞ղ եմ: Իմ միակ մեղավորությունն այն է եղել, որ գնացել եմ շակալին խոսացրել»,- ասաց Իսրայել Սարգսյանը՝ ի նկատի ունենալով Տիգրան Ասատրյանի հետ խոսակցությունը:
Ոստիկանությունը կուլ է տվել խայծը՝ ձայնագրությունը և ոգևորվել աղմկոտ հանցագործությունը բացահայտելու պատրանքով, մտածել են մի մեղադրանք, որը չի համապատասխանում իրականությանը և չի տեղավորվում տրամաբանության մեջ, հավելեց Իսրայել Սարգսյանը:
Ամբաստանյալը եզրափակեց իր վերջին խոսքը հետևյալ բառերով՝ դատավճիռ կայացնելիս հիշեք Աստծուն:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/25/2025 08:20 Տրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցրել․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:15 Ինտրիգներ եւ նոր թեկնածու․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:12 Միջին աշխատավարձը 7 անգամ չի բարձրացել. ո՞ր փուլում են մինչև 2050 թ.-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերը. «Ժողովուրդ»
- 01/25/2025 08:08 Հուժկու մարտեր Սյունիքում․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:05 Նոր փոխվարչապետ կունենանք, «Հրապարակ»
- 01/25/2025 08:00 Դիլիջանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»
- 01/25/2025 07:55 Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
Մեկնաբանություն
- 01/25/2025 20:34 Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության. Թաթոյան
- 01/25/2025 20:13 Պետության ղեկին կանգնած քաղաքական թիմին մարդկանց կյանքը վերահսկելու բացառիկ հնարավորություն է ընձեռվում. Արման Մելիքյան
- 01/25/2025 18:24 Մեզ շատ արագ մտցնում են «եվրոպական» այն ճահիճը, որից Վրաստանը նախորդ տարի միայն կարողացավ դուրս գալ. Գրիգորյան
- 01/25/2025 17:17 Կոչ եմ անում դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/26/2025 20:26 Գյումրիում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի մարմինը. shamshyan.com
- 01/26/2025 19:23 Մրգաշատում ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. 4 մարդ տեղափոխվել է ԲԿ, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն». shamshyan.com
- 01/26/2025 18:52 Այրվել է մոտ 100 հակ անասնակեր
- 01/26/2025 15:55 Հրդեհ՝ Շիրակի փողոցի շենքերից մեկի առաջին հարկի բնակարանում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/26/2025 16:42 Ինչու են մարդիկ սոցցանցերում շարունակում հետևել նախկիններին. հոգեբանը մի քանի պատճառ է նշում
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում