Թեմաներ
Երկուշաբթի 01 / 27 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/27/2025   23:09 Սյունիքի մարզում մի քանի տոննա ալյումինի փաթեթներով բարձված «ԿամԱԶ» է կողաշրջվել 01/27/2025   22:59 Տիգրան Ավինյանը շնորհավորել է հայ անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 86-ամյակը 01/27/2025   22:44 Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի նկատմամբ վերջին ընտրությունների ֆոնին․ Ցանկում ներառված է Լուկաշենկոյի կինը 01/27/2025   22:35 Բաքվի դատարանում խախտվել են Ռուբեն Վարդանյանի իրավունքները. Հրաժարվել են տրամադրել ողջամիտ ժամկետ ադրբեջանցի դատախազների 422 հատոր մտավարժանքին ծանոթանալու համար 01/27/2025   22:22 Բժիշկը նախազգուշացրել է «լռին» հիվանդության վտանգի մասին 01/27/2025   22:11 Դատավոր Նաիրա Հովսեփյանը գործը քննել է շուրջ 9 տարի, դատական ակտը՝ տրամադրել հրապարակելուց երեք տարի անց, իսկ տույժն ու տուգանքը վճարելու պարտավորությունը դրել քաղաքացու վրա. դիմում է ներկայացվել 01/27/2025   21:58 «Արմավիր» ՔԿՀ-ում այս պահին երեք կալանավոր հացադուլ է իրականացնում․ Նավիկյան 01/27/2025   21:41 Մեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը մահացել է 01/27/2025   21:31 Էդգար Արսենյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնին 01/27/2025   21:21 Թուրքիայի ԱԳ նախարարը խոսել է ԱՄՆ-ի հետ հարաբերություններում առկա խնդիրների մասին 01/27/2025   21:12 Հայաստանի իշխանությունները փաստացի ընդունել են Թուրքիայի նախապայմանների ամբողջական փաթեթը. Ռուբեն Մելքոնյան 01/27/2025   21:07 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ կինը դանակահարել է իր ամուսնուն ծեծի ենթարկած տղամարդուն, որին ներկա են եղել նաև դանակահարվածի ընկերները 01/27/2025   20:54 Հետանկախության շրջանի մեր ամենաինքնիշխան որոշումներից մեկը եղել է հենց Արցախի ազատագրումը․ Ոսկանյան 01/27/2025   20:43 «Մանթաշյանց» գործարարների ակումբը 6 տարեկան է (տեսանյութ) 01/27/2025   20:42 Հրդեհ է բռնկվել Անթալիայի շինհրապարակում 01/27/2025   20:29 Իսպանիայում ձերբակալել են իր պատուհանից թմրանյութ վաճառող 87-ամյա կնոջը 01/27/2025   20:14 Եթե ուզում ես կռվել՝ քեզ զենք տվող միշտ էլ լինելու է. Արկադի Կարապետյան 01/27/2025   19:53 Փաշինյանը և «Քարնեգի» հիմնադրամի ներկայացուցիչները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը 01/27/2025   19:40 Բժիշկը բացահայտել է հակասեպտիկների հաճախակի օգտագործման անսպասելի վտանգը 01/27/2025   19:10 Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել բելառուսական ընկերությունների դեմ 01/27/2025   18:58 Պատմական հիշողությունը շարունակում է մնալ սերունդների ընդհանուր հիմնախնդիրը. Գերմանիայի դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ 01/27/2025   18:35 Բաքվի օդանավակայանում ձերբակալել են ռուս նախկին դատավորին, որը հայտնի «ոսկե» մականվամբ 01/27/2025   18:30 ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ժամկետային զինծառայողների 01/27/2025   18:27 ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին 01/27/2025   18:22 Իրաքի դեսպանատունը հրդեհվել է 01/27/2025   18:00 Նորավանքի ճանապարհին քարաթափում է տեղի ունեցել 01/27/2025   17:59 Ինչպես լրացնել եկամուտների հայտարարագրի առաջին բաժինը 01/27/2025   17:50 Ադրբեջանում տղամարդը ձերբակալվել է մզկիթում հրազենով խուլիգանության համար 01/27/2025   17:42 Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Վանաձորի դպրոցների աշակերտական խորհրդի աշակերտներին 01/27/2025   17:37 Հրդեհ Գյումրու եկեղեցիներից մեկի նկուղում 01/27/2025   17:33 Վարչապետը ներկա է գտնվել «Արյան բանկ» կենտրոնի բացման արարողությանը 01/27/2025   17:27 Փաշինյանը պատվեր է կատարում՝ Ցեղասպանության պատասխանատվությունը մեր ժողովրդի վրա դնելով, ստացվում է՝ ոչ թե ցեղասպան թուրքն է մեղավոր, այլ ցեղասպանված հայը. պատմաբան 01/27/2025   17:20 Վարորդական իրավունքի վկայական ստանալու հերթագրման առցանց հարթակը հնարավորություն է տալիս ընտրել քննության օրն ու ժամը 01/27/2025   17:17 ՀՀ քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման վճարից 01/27/2025   17:13 Դատախազությունն ուսումնասիրել է ՀՀԿ-ական նախկին պատգամավորի գույքի օրինականությունը 01/27/2025   17:11 Նախկինում Կիրանցում 38 հեկտար աշնանացան է արվել, այժմ՝ 7 հեկտար. Սարգսյան 01/27/2025   17:06 Ընտրվեցի ԵԽԽՎ փոխնախագահ․ Արուսյակ Ջուլհակյան 01/27/2025   17:04 «Պետությունից թաքցված գույքի գողը գո՞ղ չէ»․ գողացված ոսկյա զարդերը Հրաչյա Հակոբյանի կողմից հայտարարագրումից թաքցնելու դեպքը քննության առարկա կդառնա՞ 01/27/2025   16:57 ԱԺ հանձնաժողովին են ներկայացվել ՌԱԿ 2024թ. գործունեության ցուցանիշները. քննարկվել են ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր 01/27/2025   16:54 ՊԵԿ նախագահը ՀՀ Հարկային օրենսգրքով լիազորված է սահմանել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրի լրացման կարգը և դրանում լրացման տվյալները 01/27/2025   16:50 Տիգրան Բալայանը Բելգիայում մասնակցել է ցեղասպանությունների զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման հանդիսավոր միջոցառմանը 01/27/2025   16:24 Հայաստանի համար դժվար կլինի առանց ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում համագործակցության. Լեբեդև 01/27/2025   16:24 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 01/27/2025   15:56 ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն ամփոփել է անցած տարվա գործունեության արդյունքները 01/27/2025   15:48 Ի հակազդումն տգիտության 01/27/2025   15:45 Երկրաշարժ Թուրքիայում. ցնցումները զգացվել են նաև Ստամբուլում 01/27/2025   15:40 Մահացել է քաղաքական մեկնաբան Արմեն Դուլյանը 01/27/2025   15:19 Լեհաստանի ածխահանքերից մեկում հզոր ցնցում է տեղի ունեցել. կան վիրավորներ ու զոհ 01/27/2025   15:07 Գլխավոր հարկադիր կատարողն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին 01/27/2025   14:54 Իսրայելի վարչապետը կայցելի ԱՄՆ. Jerusalem Post
01/26/2025   16:22 Հաջիզադեն պատասխանել է Փաշինյանի պնդումներին, որ Բաքվում Արխացի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հոգեմետ նյութեր են կիրառում 01/26/2025   15:44 Մենք Պուտինի հետ ապշել էինք.ինչու՞ նա նման բան ասաց. Լուկաշենկոն՝ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարության մասին 01/26/2025   21:56 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 01/26/2025   18:22 Հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ` Գյումրիում փրայմերիզի ժամանակ. երկու տղամարդ հայտնվել է մեղադրյալի աթոռին 01/26/2025   11:14 Արցախն ազատագրելու ճանապարհը պատերազմն է, այլ տարբերակ չկա․ Ալբերտ Բազեյան 01/26/2025   18:30 Ալիեւը մերժել է Պուտինին, «այո» ասել Լուկաշենկոյին. Բաքվի ներքին կյանքին վերաբերող լուրերը մեկ տեսաշարով 01/27/2025   18:35 Բաքվի օդանավակայանում ձերբակալել են ռուս նախկին դատավորին, որը հայտնի «ոսկե» մականվամբ 01/26/2025   21:31 Երկրաշարժ՝ Կասպից ծովում 01/26/2025   17:14 Վաղվանից կկիրառվեն նավիգացիոն կապարակնիքներ 01/26/2025   19:12 «Օպելի» վարորդներին «համբալ» ասելու համար Տիգրան Ավինյանի հոր դեմ ներկայացված հայցը կքննի դատավոր Գոհար Գրիգորյանը 01/26/2025   17:38 Երկաթի դեֆիցիտի ախտանիշները. բժիշկը նշել է՝ ինչպես կանխել այն 01/26/2025   13:27 Գրիգորի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և ևս հինգ անձի վերաբերյալ գործից դրվագն անջատվել է «մայր գործից», կքննվի Պատրոն Դավոյի, Ստեփան Գալստյանի գործից առանձին 01/26/2025   19:23 Մրգաշատում ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. 4 մարդ տեղափոխվել է ԲԿ, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն». shamshyan.com 01/26/2025   20:26 Գյումրիում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի մարմինը. shamshyan.com 01/27/2025   15:40 Մահացել է քաղաքական մեկնաբան Արմեն Դուլյանը 01/27/2025   14:49 «Երևան», «Ռոսիա» և «Մալաթիա» տոնավաճառների տերերը սպառնացել են առևտրականներին և արգելել մասնակցել բողոքի ակցիաների. ահազանգ 01/26/2025   14:49 33-ամյա տղամարդը բռնություն է գործադրել ՔԿՀ աշխատակցի նկատմամբ 01/27/2025   21:07 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ կինը դանակահարել է իր ամուսնուն ծեծի ենթարկած տղամարդուն, որին ներկա են եղել նաև դանակահարվածի ընկերները 01/27/2025   17:59 Ինչպես լրացնել եկամուտների հայտարարագրի առաջին բաժինը 01/26/2025   21:24 Լուկաշենկոն ձայների 87,6%-ով հաղթում է Բելառուսի նախագահական ընտրություններում

Դատավճիռ կայացնելիս հիշեք Աստծուն՝ Իսրայել Սարգսյանը` դատավորին 06/19/2017   22:50  |  Դատական ռեպորտաժներ

Քրեական հեղինակություն համարվող Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի, սպանության և դա թաքցնելու համար Մովսես Ներսիսյանի սպանության գործով այսօրվա դատական նիստում դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու, որը կհրապարակվի հունիսի 22-ին:

Մինչ դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը մեղադրող Հայկ Հակոբյանը հանդես եկավ ռեպլիկով՝ ի պատասխան նախորդ դատական նիստում հրապարակված պաշտպան Հեկտոր Սարդարյանի պաշտպանական ճառի:

Մեղադրողն ընդգծեց, որ պաշտպանը թեև առանձին-առանձին վերլուծել է գործով ձեռք բերված ապացույցները, սակայն դրանք չի դիտարկել համակցության մեջ: Ըստ Հայկ Հակոբյանի, գործով բազմակողմանի քննություն է անցկացվել, իսկ պաշտպանական կողմի, այդ թվում՝ ամբաստանյալի, առաջ քաշած վարկածների մասին հայտարարությունները կցկտուր են, իրար հակասող, ոչինչ չասող: Ըստ մեղադրողի, «գործ ունենք պլանավորված, պրոֆեսիոնալ եղանակով կատարված հանցագործության հետ»:

Մեղադրողն ընդգծեց, որ քննադատության չեն դիմանում պաշտպանական կողմի պնդումներն այն մասին, որ ձայնագրությունն առանցքային ապացույց է՝ մինչև ձայնագրության առգրավումն էլ գործի նախաքննությամբ ձեռք են բերվել ապացույցներ: Մեղադրանքը հիմնավորված է, և դա տեսանելի է ցանկացած չշահագրգռված անձի, ասաց մեղադրողը՝ պնդելով մեղադրանքը ու իր հրապարակած մեղադրական ճառը: Դրանում նա պնդել էր մեղադրանքը ողջ ծավալով՝ միջնորդելով Իսրայել Սարգսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ պատվերով սպանություն, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով՝ այլ հանցանքը թաքցնելու նպատակով կատարված սպանություն, 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը, պահելը, և նրան դատապարտել 25 տարվա ազատազրկման:

Իսրայել Սարգսյանը՝ հանդես գալով վերջին խոսքով, հայտարարեց, որ իր և Տիգրան Ասատրյանի խոսակցության ձայնագրությունը ոչ միայն օրինական չէ, այլև մոնտաժված է, մեկուկես ժամանոց խոսակցությունը կրճատվել է, դարձել 18-րոպեանոց ձայնագրություն: Ըստ Իսրայել Սարգսյանի, ոչ մի ապացույցով չի հիմնավորվում, հակառակը հերքվում է իր մեղքը: Նման ապացույցների շարքում նշեց Արթուր Սաֆարյանի սպանության վայրում հայտնաբերված բժշկական ձեռնոցը, որի վրա հայտնաբերված ԴԲԹ-ն չի համընկել ոչ իր, ոչ էլ Մովսես Ներսիսյանի ԴՆԹ-ի հետ, այսինքն՝ սպանությունը կատարել է մի անձ, ում ԴՆԹ-ն հայտնաբերվել է ձեռնոցի վրա: Այդ իսկ պատճառով էլ ձեռնոցն իրեղեն ապացույց չի ճանաչվել:
Ըստ գործի, Մովսես Ներսիսյանը սպանվել է 2014թ. փետրվարի 1-ին, սակայն նրա դին չի հայտնաբերվել առայսօր, այդուհանդերձ, քննությունը շարունակում է պնդել՝ Մովսես Ներսիսյանը սպանվել է և նետվել Քանաքեռավանի կոյուղատարի դիտահորը:
«Լիքը հարցեր կան, բայց հարցերի պատասխաններ ես այդպես էլ չտեսա»,- ասաց Իսրայել Սարգսյանը:

Ամբաստանյալը տարակուսանք հայտնեց, որ Մովսես Ներսիսյանի որդին ժամանակից շուտ ցանկանում է թաղել հորը, ով ըստ Իսրայել Սարգսյանի, ողջ է:

Ըստ Ի.Սարգսյանի, սխալվում են նրանք, ովքեր կարծում են, որ 25 տարվա կամ ցմահ ազատազրկման դատապարտելով՝ իրեն կարող են կոտրել՝ ինքն ուժեղ է իր «ճշտով, պարզությամբ և մաքրությամբ»:

Ամբաստանյալը նորից ու նորից պնդեց, որ ինքն իրեն մեղավոր չի ճանաչում: Նա հայտարարեց, որ տուժող Արթուր Սաֆարյանը իր համար հարազատ մարդ է եղել, ինքը նրա հետ որևէ «թեմա, վիճաբանություն, ֆինանսական հարցեր» չի ունեցել: «Թևոսը թուլացե՞լ է կամ Թևոսը թուլացո՞ղ տղա է»,- ասաց ամբաստանյալը՝ անդրադառնալով Արթուր Սաֆարյանի սպանության՝ մեղադրանքի առաջ քաշած դրդապատճառին առ այն, որ Արթուր Սաֆարյանը սպանվել է Թևոսի դիրքերն ու ազդեցությունը թուլացնելու նպատակով:

Ամբաստանյալը վրդովմունք հայտնեց նաև գործով անցկացված փորձագիտական եզրակացությունների ծախսերը իրենից բռնագանձելու միջնորդության առնչությամբ: «Ինչո՞ւ պետք է ե՛ս փողը տամ, որ փորձագիտական եզրակացությունները ապացուցում են, որ ես անմե՞ղ եմ: Իմ միակ մեղավորությունն այն է եղել, որ գնացել եմ շակալին խոսացրել»,- ասաց Իսրայել Սարգսյանը՝ ի նկատի ունենալով Տիգրան Ասատրյանի հետ խոսակցությունը:

Ոստիկանությունը կուլ է տվել խայծը՝ ձայնագրությունը և ոգևորվել աղմկոտ հանցագործությունը բացահայտելու պատրանքով, մտածել են մի մեղադրանք, որը չի համապատասխանում իրականությանը և չի տեղավորվում տրամաբանության մեջ, հավելեց Իսրայել Սարգսյանը:

Ամբաստանյալը եզրափակեց իր վերջին խոսքը հետևյալ բառերով՝ դատավճիռ կայացնելիս հիշեք Աստծուն:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:03 07/06/2017  |  Դատական ռեպորտաժներՄեղադրողը միջնորդեց Իսրայել Սարգսյանին դատապարտել քառորդ դարվա ազատազրկման
20:56 24/05/2017  |  Դատական ռեպորտաժներԵնթադրաբար սպանված Մովսես Ներսիսյանի դին չի հայտնաբերվել, իսկ որդին պատրաստվում է գերեզմանաքար տեղադրել
21:33 23/05/2017  |  Դատական ռեպորտաժներԴատավճիռը կանխորոշված է, սակայն, փառք Աստծո, կա ՄԻԵԴ. Իսրայել Սարգսյան
19:16 16/05/2017  |  Դատական ռեպորտաժներ«Ամբողջ գործն այսպես դատարկ է». Իսրայել Սարգսյանի պաշտպան
14:50 06/03/2017  |  ԼՐԱՀՈՍԻսրայել Սարգսյանը հացադուլը դադարեցրել է
23:27 09/02/2017  |  Դատական ռեպորտաժներՀիմա էլ չորս ամիս սպասենք մինչև վկային գտնեք. Իսրայել Սարգսյան
20:23 30/05/2016  |  Դատական ռեպորտաժներԿայարանցի Թևոսիկի եղբոր սպանության գործով վկան գիշերը խառնեց առավոտվա հետ
19:24 16/05/2016  |  Դատական ռեպորտաժներԱպացույցները բացակայում են՝ շարունակում է պնդել Իսրայել Սարգսյանը
20:38 02/05/2016  |  Դատական ռեպորտաժներԵթե լրիվ ձայնագրությունը ներկայացվեր, ես այստեղ չէի լինի, գործի քննությունն էլ կգնար ուրիշ ուղղությամբ. Իսրայել Սարգսյան
18:42 01/02/2016  |  Քրեական խրոնիկոն«Իսրայելը շատ բարի ու համեստ մարդ է, այդ մարդն ընդունակ չէ սպանել». վկա

Արխիվ

[]