ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միջազգային հանրությունը կոշտ դիրքորոշմամբ և քայլերով պետք է զսպի Ադրբեջանի` նման սանձազերծ պետությանը. Դավիթ Բաբայան 06/17/2017 14:18 | Ղարաբաղյան հակամարտություն
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ակնկալում է կոշտ, հասցեական հայտարարություն՝ ուղղված հունիսի 16-ին արցախա-ադրբեջանական շփման գծում եւս մեկ անգամ Ադրբեջանի կողմից ագրեսիայի դրսեւորմանը: Նրա խոսքով՝ նման կոշտ դիրքորոշմամբ եւ քայլերով միջազգային հանրությունը պետք է զսպի այդ սանձազերծ պետությանը:
«Երեկվա իրադարձությունները պետք է դիտարկել երկու հարթությունում. մեկը՝ մարդասիրական, եւ այս առումով սա իրոք ողբերգություն է, մենք անդառնալի կորուստներ ունեցանք՝ երեք զոհ: Բոլորս այդ կորուստները որպես անձնական կորուստներ ենք համարում՝ ողջ Արցախը եւ հայությունը, ես համոզված եմ: Նման կորուստները ընդհանրապես չեն մարսվում: Ինչ վերաբերում է ռազմաքաղաքական հարթությանը, որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել, այսինքն՝ հակառակորդը շարունակում է իր ապակառուցողական, ֆաշիստական, ահաբեկչական գործողությունները:
Տեղի ունեցան ահաբեկչի պահվածքին վայել գործողություններ են. թաքստոցներից, հեռու տեղերից կրակոցներ նռնականետերի, ականանետերի միջոցով, եւ երեք հոգի, պաշտպանելով հայրենիքի սահմանները, զոհվեցին»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նա:
Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ նման գործողությունները միջազգային հանրության կողմից միանշանակ պետք է արժանանան համապատասխան գնահատականի:
«Ընդհանրապես, ոչ տրամաբանական օրինաչափություն գոյություն ունի. երբ համանախագահները պիտի գան տարածաշրջան, կամ այցի ժամանակ, կամ դրանից հետո հակառակորդը դիմում է այսպիսի աննորմալ քայլի:
Գիտենք, որ համանախագահները մի քանի օրից պետք է լինեն Բաքվում. նրանք առաջին անգամ գնում են Բաքու վերջին կոշտ հայտարարությունից եւ երեկվա իրադարձությունից հետո: Կարեւոր է, որ նման հայտարարությունները պարբերական բնույթ ունենան, շարունակեն կոշտ լինել, որովհետեւ Ադրբեջանը փորձելու է այդ հայտարարությունը նսեմացնել: Այս անգամ ակնկալում ենք համանախագահների կողմից կոշտ վերաբերմունք Բաքվում»,-շեշտեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակը:
Դավիթ Բաբայանի խոսքով՝ Ադրբեջանը միջազգային իրավունքի նկատմամբ որեւէ հարգանք չունի այնպես, ինչպես հանցագործը կամ ահաբեկիչը՝ օրենքի նկատմամբ:
«Նրանք իրենց սեփական օրենքները չեն հարգում, եւ իրենց օրենքները անմարդկային են, ինչպե՞ս կարող են հարգել միջազգային իրավունքը: Նրանք հարգում են ուժի իրավունքը, եւ դա երկու ձեւով պետք դրսեւորվի. մի ձեւով մենք ենք զսպում այստեղ, մյուս ձեւով էլ միջազգային հանրությունը պիտի զսպի»,-եզրափակեց նա:
Հունիսի 16-ի երեկոյան՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ երեք զինծառայողներ: Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հունիսի 16-ին հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության արդյունքում արձանագրված մահվան ելքով դեպքերից հետո, հունիսի 17-ի առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան