ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վաչե Տերտերյան. «ԱԳՏՀ ծրագրի մասնակից 9 միջսահմանային թիմերը կարող են հպարտանալ այն նշանակալի ձեռքբերումներով» 06/17/2017 16:07 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը հունիսի 16-ին մասնակցել է Գյումրու Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնում կայացած «Հայաստան - Վրաստան Արևելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցության աջակցության» ծրագրի 5-րդ պաշտոնական եզրափակիչ համաժողովին: Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը:
Համաժողովին մասնակցել են նաև Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, Վրաստանի պատվիրակության նախագահ` Իրակլի Մատկավան:
Համաժողովը մեկնարկել է ցուցահանդեսով, որին ներկայացվել են «Երիտասարդների զբաղվածության ընդհանուր մարտահրավերների լուծում՝ միջսահմանային միասնական զբոսաշրջություն», «Ը նդհանուր լուծումներ միասնական հիմնախնդիրներին», «Հեծանվային և գյուղական միջսահմանային միասնական զբոսաշրջություն» և այլ ծրագրեր: Հյուրեր շրջել են ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել իրականացված աշխատանքներին:
«Ազդեցություն մարզային կայուն զարգացման և միջսահմանային համագործակցության վրա» խորագրով կոնֆերանսի ժամանակ ողջույնի խոսքով հանդես է եկել Վաչե Տերտերյանը: Ամփոփելով ԱԳՏՀ ծրագրի շրջանակներում Հայաստան- Վրաստան տարածքային համագործակցության ծրագրի արդյունքները՝ ՀՀ ՏԿԶՆ փոխնախարար Վ. Տերտերյանը նշել է, որ այն զգալի կերպով բարելավել է երկու երկրների միջև փոխըմբռնումը, գործարար կապեր ստեղծելով, հիմք դնելով նոր համագործակցային ծրագրերի:
«Ծրագրի մասնակից 9 միջսահմանային թիմերը կարող են հպարտանալ այն նշանակալի ձեռքբերումներով , որոնք նպաստել են սահմանակից մարզերի զարգացմանը և զգալի օգուտ են բերել համայնքներին: Ծրագրի իրականացմանը մեծապես նպաստել է Եվրոպական միությունը: Վստահ եմ՝ ծրագրի շրջանակներում համատեղ արձանագրած արդյունքը կարևոր խթան կլինի տարածքային համագործակցության հետագա զարգացման համար»,-ասել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալը:
Նշենք, որ Հայաստան-Վրաստան տարածքային համագործակցության ծրագրում Հայաստանից ներառված է 9135 քառ.կմ տարածք, իսկ Վրաստանից՝ 12,941 քառակուսի կմ: Ծրագրում ներառվել են հայ-վրացական սահմանի 225 կմ երկայնքով տեղակայված շրջանները՝ Հայաստանի Լոռի, Շիրակի և Տավուշի մարզեր և Վրաստանի Քվեմո Քարթլին և Սամցխե-Ջավախեթին: Ծրագիրը պաշտոնապես մեկնարկել է 2014 թվականի նոյեմբերին: Համագործակցության ծրագրի շրջանակներում Հայաստանում և Վրաստանում գործող 33 կազմակերպություններից բաղկացած 9 միջսահմանային կոնսորցիումների տրամադրվել են դրամաշնորհեր՝ լուծումներ առաջարկելու տարածքային զարգացման տարատեսակ հիմնախնդիրների:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ