ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանը կբարելավի իր դիրքերը «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում. Տիգրան Խաչատրյան 06/16/2017 16:39 | ԼՐԱՀՈՍ
Հունիսի 16-ին տեղի է ունեցել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանի մամուլի ասուլիսը` նվիրված Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը, ՀԲ-ի «Գործարարությամբ զբաղվելը 2017- Հավասար հնարավորություն բոլորի համար» զեկույցում Հայաստանի դիրքին և հետագա առաջխաղացման հնարավորություններին:
Հայաստանում ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար բարենպաստ պայմաններ ապահովելու նպատակով 2008 թ.-ից, յուրաքանչյուր տարի ՀՀ կառավարության կողմից հաստատվում են գործարար միջավայրի բարելավման միջոցառումների տարեկան ծրագրեր:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, որպես համակարգող, իրականացնում է նշված ծրագրերում ներառված միջոցառումների կատարման մոնիթորինգ:
Նախարարության խնդիրն է` ապահովել բարեփոխումների անընդհատությունը` հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը, և ապահովել ՀՀ դիրքի հետագա առաջխաղացումը Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում:
Վերջին տարիներին էական առաջընթաց է գրանցվել Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի գնահատումներում: Մասնավորապես, 2016 թվականի հոկտեմբերի 25-ին հրապարակած` «Գործարարությամբ զբաղվելը 2017-Հավասար հնարավորություն բոլորի համար» զեկույցի համաձայն Հայաստանը 190 երկրների շարքում նախորդ տարվա արդյունքների (43-րդ տեղ) համեմատությամբ բարելավել է իր դիրքը 5 կետով` բարձրանալով 38-րդ տեղը:
Ծրագրով սահմանված միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է առաջին հերթին թեթևացնել այլ երկրների համեմատությամբ կատարելագործման մեծ պոտենցիալ ունեցող ոլորտներում առկա վարչարարական և ֆինանսական բեռը` միաժամանակ ապահովելով վերջին տարիներին հաջողություններ գրանցած ոլորտների զարգացումը:
Նախագծով սահմանվող միջոցառումների իրականացման արդյունքում կնվազի պետական և համայնքային մարմինների հետ շփման վարչարարական բեռը, կկրճատվեն կոռուպցիոն ռիսկերը, կբարձրացվի գործարարներին ծառայություններ մատուցող մարմինների գործունեության թափանցիկությունը: Արդյունքում` ակնկալվում է նաև Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում այլ հավասար պայմաններում ՀՀ դիրքը բարելավել 12 կետով:
Մասնավորապես՝ նախատեսվում են իրականացվել հետևյալ միջոցառումները:
• ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի վերադարձի համար նախատեսված օրենքով սահմանված ժամկետների կրճատման վերաբերյալ առաջարկության ներկայացում
• Բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվետվական համակարգի պարզեցում (ներկայումս 3 գերատեսչություններ ներկայացվող թղթե հաշվետվությունների փոխարեն՝ 1 էլեկտրոնային հաշվետվության սահմանում)
• Մաքսային հայտարարագրման ընթացակագերի շրջանակում հսկողություն իրականացնող պետական մարմինների որոշումների ընդունման թափանցիկության բարձրացում
• Ավարտին կհասցվի տնտեսվարող սուբյեկտների կողմից ինքնուրույնաբար մաքսային հայտարարագրման մեխանիզմների կիրառությունը (օրենսդրական հիմքերն արդեն առկա են)
• Հնարավորություն կտրվի ԱԱՀ վճարողի հաշվառման համար ստանալ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում ընկերություն գրանցելիս՝ պարզեցնելով բիզնեսով զբաղվելու համար պահանջվող գրանցումներին առնչվող քայլերից մեկը
• Կգործարկվի քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգը։ Կնվազեցվի դիմորդների և տրամադրող մարմինների միջև շփումների անհրաժեշտությունը
• Կպարզեցվեն էլեկտրականության միացման համար անհրաժեշտ գործողությունները։ Երկու առանձին պայմանագրեր՝ էլեկտրականության միացման և մատակարարման պայմանագրերը կմիավորվեն։
• Կավելացվեն այն դեպքերը, երբ էլեկտրականության միացման տեխնիկական պայմանների տրամադրումը և նոր միացումների նախագծման նպատակով տեղազննությունը կկատարվի առանց դիմորդի մասնակցության
• Քայլեր կձեռնարկվեն էլեկտրականության միացման համար ներկայումս սահմանված ժամկետների կրճատման ուղղությամբ
• Կբարելավվեն կադաստրի պետական կոմիտեի և էլեկտրական ցանցերի միջև տեղեկատվական փոխանակման գործընթացները՝ արդյունքում նպատակ ունենալով կրճատել միացման նպատակով տեղազննության անհրաժեշտությունը
• Կպարզեցվեն դատական մարմինների և տնտեսվարողների փոխհարաբերությունները, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով դատարան դիմելու համակարգի ներդրման միջոցով
• Հասարակության շրջանում իրազեկվածության աստիճանը բարձրացնող միջոցառումներ կիրականացվեն։ Դրանք կնպաստեն ավելացնել արդեն իսկ ընդունված օրենսդրական այնպիսի կարգավորումների կիրառության աստիճանը, որոնք զգալի պարզեցում են ստեղծել պետական մարմինների հետ շփումներում, սակայն բավարար կիրառություն չունեն։ Մասնավորապես, այդպիսին է անշարժ գույքի գործարքների պարտադիր նոտարական վավերացման պահանջի վերացումը
• Կբարելավվեն անշարժ գույքի գրանցումներին վերաբերվող բողոքների քննարկման ընթացակարգերը
• Փոքր ներդրողների (բաժնետերերի) շահերի պաշտպանվածության բարձրացման նպատակով իրավական մի շարք նոր կարգավորումներ կընդունվեն, մասնավորապես, բաց բաժնետիրական ընկերություններում ղեկավար տարբեր պաշտոնների համատեղության սահմանափակումների և այլ իրավական կարգավորումների եղանակով
• Սնանկության վարույթում գտնվող ձեռնարկությունների պաշտպանվածության մեխանիզմների բարելավում՝ ֆինանսական առողջացման պայմանների բարելավման նպատակներով
• Այլ միջոցառումներ՝ ուղղված պետական գնումների ընթացակարգերի պարզեցմանը, աշխատաշուկայի կարգավորմանը և այլն:
Նշված միջոցառումների համալիր իրականացման դեպքում ՀՀ դիրքը 190 երկրների շարքում 38-րդ տեղից, այլ հավասար պայմաններում, կբարձրանա 26-րդ տեղ` արձանագրելով 12 կետ բարելավում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից