Թեմաներ
Երեքշաբթի 11 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/26/2024   14:33 Խաբարովսկում խանդոտ ադրբեջանցին ծեծել, ապա՝ խեղդամահ է արել զուգընկերուհուն 11/26/2024   14:18 Վարչապետի խնդրանքը ԲԴԽ նախագահին ճնշում չէ. Վլադիմիր Վարդանյան 11/26/2024   14:14 Դատախազությունն ընթացք է տվել Գոռ Վարդանյանի ֆիլմի առնչությամբ ԿԳՄՍՆ-ի դիմումին 11/26/2024   14:10 Երևանի և Լոս Անջելեսի միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր. օրակարգում թվային վերափոխումն է 11/26/2024   14:08 Վարկային 102 մլն գումարով կատարվելու են ընթացիկ ծախսեր, բայց դա կապ չունի պարտադիր առողջապահական ապահովագրության ներդրման հետ․ Թովմասյանը՝ Նանուշյանին 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/26/2024   13:39 Անահիտ Մանասյանը Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ 11/26/2024   13:36 Հորդոր վարորդներին. երթևեկեք բացառապես ձմեռային անվադողերով 11/26/2024   13:32 Ընկերս է զանգել, ասաց, որ առանց իր հետ խորհրդակցելու մանդատս չդնեմ, կնեղանա, իրեն եմ սպասում. Աղազարյանը՝ իր որոշման հրապարակումը հետաձգելու մասին 11/26/2024   13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում 11/26/2024   13:23 Վլադիմիր Պուտինը կոչ է արել կանխել ԱՊՀ-ում իրավիճակի ապակայունացումը 11/26/2024   13:13 Պետությունը ցանկանում է դատավորին պատասխանատվության ենթարկել՝ երեք անգամ ավել աշխատելու համար, բայց պարտադրում է՝ չհրաժարվել արդարադատության իրականացումից․ դատավոր 11/26/2024   12:52 Վարչապետի կողմից հորդոր չի եղել, եղել է խնդրանք, ես էլ կայացրել եմ որոշում. Զեյնալյանը՝ մանդատը վայր դնելու մասին 11/26/2024   12:47 Ցանկանում ենք, որ հայերը խաղաղ ապրեն իրենց հողում, ունենալով իրենց սուվերեն պետությունը. Անջեյ Դուդա 11/26/2024   12:27 Այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր 11/26/2024   12:23 Ադրբեջանի Մինգեչաուրի ջրամբարի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել 11/26/2024   12:22 Հայաստանի ու Լեհաստանի նախագահների համատեղ մամուլի ասուլիսը՝ ուղիղ 11/26/2024   12:09 ՆԱՏՕ-ի հատուկ ծառայությունները փորձել են գունավոր հեղափոխություն անել Վրաստանում. Բորտնիկով 11/26/2024   12:08 Կայացել է Հայաստանի և Լեհաստանի նախագահների ընդլայնված կազմով հանդիպումը 11/26/2024   12:03 Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին 11/26/2024   11:57 Նոյեմբերին բարձր պաշտոնների նշանակված կամ նման պաշտոններում առաջադրված մարդիկ երկու խումբ են ներկայացնում. Նիկոլ Փաշինյան 11/26/2024   11:55 Նոյեմբերի վերջերին ձյան տեղումներն իշխանությունների համար անսպասելի էին (տեսանյութ) 11/26/2024   11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ 11/26/2024   11:45 Ուդիական քարոզչությունը որպես ադրբեջանական քաղաքականության դրսևորում 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/26/2024   11:24 Միջազգային մի քանի պայմանագրերի սահմանադրականությանը հարցը՝ ՍԴ օրակարգում 11/26/2024   11:14 Փաշինյանը հայտարարել է ՊԵԿ նոր նախագահի անունը 11/26/2024   11:12 Լեհաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 11/26/2024   11:05 ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք 11/26/2024   10:45 Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է 11/26/2024   10:40 Բաքվից և Երևանից ազդակներ են հղվում, որ բանակցությունները կշարունակվեն դեկտեմբերին. Աբրահամյան 11/26/2024   10:33 Ցիկլոն է ներթափանցում. ցերեկը կսկսվեն տեղումներ, ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով. Սուրենյան 11/26/2024   10:26 Ուշադրություն՝ Գյումրիում ու երկու գյուղերում 36 ժամով ջուր չի լինի 11/26/2024   10:17 Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում, Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է, Լարսը փակ է բեռնատարների համար 11/26/2024   08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ» 11/26/2024   08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ» 11/26/2024   08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» 11/26/2024   08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ» 11/26/2024   08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ» 11/26/2024   08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ» 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/26/2024   08:22 Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ» 11/26/2024   08:19 Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվեն արտահերթ նիստեր. «Ժողովուրդ» 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/25/2024   23:59 Սիրիայում ԱՄՆ-ի ռազմաբազան հրթիռակոծվել է․ ԶԼՄ-ներ 11/25/2024   23:42 Սիրիայում հայտնել են Լիբանանի հետ սահմանին անցումներին՝ Իսրայելի հարվածների մասին 11/25/2024   23:32 Ղազախստանում երկրաշարժ է տեղի ունեցել 11/25/2024   23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ 11/25/2024   23:10 Լարսը փակ է 11/25/2024   22:56 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները
11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից

Անբարոյականներ է անվանել մորը և կնոջը. 30-ամյա տղամարդը դատապարտվեց սպանության մեղադրանքով 06/16/2017   15:54  |  Դատական ռեպորտաժներ

Իջևանում 50-ամյա տղամարդու սպանության մեջ մեղադրվող 30-ամյա Արթուրը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել առաջադրված մեղադրանքում և դատապարտվել 10-ը տարի ժամկետով ազատազրկման:

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ, ըստ մեղադրանքի, Արթուրը 2016 թվականի օգոստոսի 16-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում Իջևան քաղաքի վերջնամասում գտնվող օրվա կարգավորման ջրամբարի հարակից հանդամասում իր մոր և կնոջ վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկություններ տարածելու հանգամանքի շուրջ վիճաբանության մեջ է մտել Իջևանի բնակիչ Վաչագան Ակինյանի հետ և նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր անվամբ հաշվառված «Չիֆսան» տեսակի 114223 գործարանային համարի որսորդական ողորկափող հրացանով կրակել է նրա որովայնի և կրծքավանդակի շրջաններին, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս տեղում մահացել է:

Արթուրին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Այսպիսով, Արթուրն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչել իրեն և ցուցմունք տալով հայտնել է, որ 2007 թվականին ամուսնացել է հարևանությամբ բնակվող Վարդուհի Վաչագանի Ակինյանի հետ: Ամուսնությունից հետո կնոջ ծնողները հաճախակի են խառնվել իր ընտանեկան հարաբերություններին, աներն իր մոր և կնոջ հասցեին վարկաբեկիչ տեղեկություններ է տարածել, որի պատճառով երկու ընտանիքների միջև հաճախակի են անախորժություններ, վիճաբանություններ են եղել:

Արթուրն իր անվամբ օրինական կարգով հաշվառված երկփողանի որսորդական հրացան է ունեցել: 2016 թվականի փետրվարին կնոջ և մանկահասակ երեխայի հետ ՌԴ մեկնելուց առաջ հրացանը լիցքավորել է՝ շնագայլերին կրակելու համար, սակայն չի կրակել և այդպես մոռացության մատնելով՝ թողել է ննջասենյակի զգեստապահարանի գլխին, իսկ երբ ՌԴ-ից վերադարձել են ամիսներ անց, շրջանառվող խոսակցություններից լսել է, որ աները՝ Վաչագան Ակինյանը, տարբեր մարդկանց մոտ մի քանի անգամ իր կնոջ՝ Վարդուհի Ակինյանի և մոր՝ Վեներա Մանուչարյանի հասցեին անպարկեշտ և վարկաբեկիչ արտահայտություններ է արել:

Արթուրն իր ցուցմունքում հայտնել է, որ նախկինում մի քանի անգամ փորձել է աներոջը զգուշացնել, սակայն իր ջանքերն ապարդյուն են եղել, որից հետո որոշել է նրան վախեցնել: 2016թ.-ի օգոստոսի 16-ին առավոտյան շուտ արթնացել է ընտանի կենդանիներին կերակրելու համար և այդ ժամանակ տեսել է Վաչագան Ակինյանին, նրան բարևել է, սակայն բարև չի առել, որից հետո նրան ասել է, որ սպասի, խոսելու բան ունի:

Այս ամենից հետո մտել է տուն, վերցրել է իր անվամբ հաշվառված որսորդական ողորկափող հրացանը, գնացել է Վաչագան Ակինյանի հետևից և վերը նշված հարցի պարզաբանման շուրջ վիճաբանության մեջ մտել նրա հետ, որի ընթացքում Վաչագան Ակինյանը չի հերքել իր կողմից նման արտահայտություններ անելու հանգամանքը, ավելին՝ ասել է, որ իր խոսքերը ճիշտ են: Ինչից հետո էլ Արթուրը վախեցնելու նպատակով, մոտ 7-8 մետր հեռավորությունից հրացանի փողն ուղղել է նրա վրա՝ ասելով, որ եթե մի անգամ էլ խառնվի իր ընտանիքի գործերին, այդ զենքով կկրակի և որպեսզի իր խոսքերը տպավորություն թողնեն աներոջ վրա, ցուցամատը դրել է առջևի ձգանին, միջնամատը՝ երկրորդ ձգանին և հաջորդաբար, մեկը մյուսի հետևից քաշել է ձգանները՝ ասեղի հարվածի ձայնը լսեցնելու համար:

Արթուրը ցուցմունք տալիս հայտնել է, որ իր համար շատ անսպասելի երկու կրակոցներ են արձակվել: Դրանից հետո ականջներում խշշոց է լսել, չի հիշում ինչքան ժամանակ է այդպես մնացել, որից հետո վազելով փախել է դեպի անտառ:

Ճանապարհին հանդիպել է իր ընկերոջը՝ Գ. Հ-ին, և պատմել է, որ չի ցանկացել աներոջը սպանել, այլ դա պատահաբար է ստացվել:  Կրակոցից հետո, երբ ուշքի է եկել, զանգահարել է իր մորը և ասել, որ շտապօգնություն կանչեն: Չի հերքել, որ մորն ասել է, թե քանի ինքը կա, նրանց ոչ ոք չի կարող նեղացնել և դա ասելով նկատի է ունեցել, որ միշտ նրանց թիկունքին կանգնած է, քանի որ տան տղամարդն ինքն է:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցները հետազոտելով դատարանը հանգել է հետևության, որ ամբաստանյալն այդպիսի դիրքորոշմամբ փորձում է քրեական պատասխանատվությունից մեղմելու հիմքեր ստեղծել:

Սպանվածի դուստրը՝ ամբաստանյալի կինը, ցուցմունք տալիս հայտնել է, որ դեպքի օրն առավոտյան արթնանալով տեսել է, որ ամուսինը տանը չէ, իսկ սկեսուրն ասել է, որ Արթուրը վերցրել է որսորդական հրացանը և գնացել է որսի, նա նաև հայտնել է, որ իր արթնանալուց հետո սկեսրոջ հեռախոսահամարին է զանգահարել Արթուրը, ում հետ խոսելուց հետո սկեսուրը իրեն ասել է, որ Արթուրը հանդիպել է Վաչագան Ակինյանին, վերջինս էլ ի պատասխան Արթուրի հարցին, թե վարկաբեկիչ տեղեկություններ տարածել է, թե՝ ոչ ասել է, որ լավ է արել, որից հետո Արթուրը սպանել է նրան:

Կինն իր հոր սպանության համար ամբաստանվող ամուսնուն բնութագրել է որպես դյուրագրգիռ, շուտ բռնկվող անձնավորություն: Ապա նաև հավելել է, որ Արթուրը իր հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ չի իմացել, թե հրացանի մեջ փամփուշտ կա, չի ցանկացել սպանել և որ ցանկացել է վախեցնել, քանի որ վարկաբեկիչ տեղեկություններ է տարածել իր և մոր հասցեին, և պատահաբար կրակոց է արձակվել, որի հետևանքով մահացել է իր հայրը:

Ամբաստանյալի մայրն էլ ցուցմունք տալիս հայտնել է, որ որդու և հարսի ամուսնության առաջին իսկ օրվանից որդու և աներոջ միջև տարբեր պատճառներով հաճախակի են կոնֆլիկտներ եղել:

Որդին իրեն պատմել է, որ ընկերներից տեղեկացել է, որ իր աները տարբեր վայրերում պատմել է, թե իր դուստրը և Արթուրի մայրը անբարոյականությամբ են զբաղվում: Դեպքի օրն էլ որդին իր հետ վերցրել է որսորդական հրացանը և դուրս է եկել տնից, իսկ ժամեր անց որդին զանգահարել է իրեն և ասել, որ սպանել է Վաչագան Ակինյանին:

Բացի այդ, ամբաստանյալի մայրը ցուցմունք տալով հայտնել է, որ որդին իրեն պատմել է նաև, որ երբ հանդիպել է Վաչագան Ակինյանին, նրան հարցրել է, թե ինչու է իր կնոջ և մոր հասցեին վարկաբեկիչ տեղեկություններ տարածում, իսկ նա պատասխանել է, որ լավ է անում և միաժամանակ հայհոյանք է տվել մոր հասցեին, որից հետո հրացանը պահել է նրա ուղղությամբ` պահանջելով ներողություն խնդրել, չի իմացել, որ լիցքավորված է ձգանը քաշել է և կրակել:

Դատարանը որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք հաշվի է առել այն, որ նրա խնամքի տակ են մինչև տասնչորս տարեկան երկու երեխաները:

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]