ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անբարոյականներ է անվանել մորը և կնոջը. 30-ամյա տղամարդը դատապարտվեց սպանության մեղադրանքով 06/16/2017 15:54 | Դատական ռեպորտաժներ
Իջևանում 50-ամյա տղամարդու սպանության մեջ մեղադրվող 30-ամյա Արթուրը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել առաջադրված մեղադրանքում և դատապարտվել 10-ը տարի ժամկետով ազատազրկման:
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ, ըստ մեղադրանքի, Արթուրը 2016 թվականի օգոստոսի 16-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում Իջևան քաղաքի վերջնամասում գտնվող օրվա կարգավորման ջրամբարի հարակից հանդամասում իր մոր և կնոջ վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկություններ տարածելու հանգամանքի շուրջ վիճաբանության մեջ է մտել Իջևանի բնակիչ Վաչագան Ակինյանի հետ և նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր անվամբ հաշվառված «Չիֆսան» տեսակի 114223 գործարանային համարի որսորդական ողորկափող հրացանով կրակել է նրա որովայնի և կրծքավանդակի շրջաններին, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս տեղում մահացել է:
Արթուրին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Այսպիսով, Արթուրն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչել իրեն և ցուցմունք տալով հայտնել է, որ 2007 թվականին ամուսնացել է հարևանությամբ բնակվող Վարդուհի Վաչագանի Ակինյանի հետ: Ամուսնությունից հետո կնոջ ծնողները հաճախակի են խառնվել իր ընտանեկան հարաբերություններին, աներն իր մոր և կնոջ հասցեին վարկաբեկիչ տեղեկություններ է տարածել, որի պատճառով երկու ընտանիքների միջև հաճախակի են անախորժություններ, վիճաբանություններ են եղել:
Արթուրն իր անվամբ օրինական կարգով հաշվառված երկփողանի որսորդական հրացան է ունեցել: 2016 թվականի փետրվարին կնոջ և մանկահասակ երեխայի հետ ՌԴ մեկնելուց առաջ հրացանը լիցքավորել է՝ շնագայլերին կրակելու համար, սակայն չի կրակել և այդպես մոռացության մատնելով՝ թողել է ննջասենյակի զգեստապահարանի գլխին, իսկ երբ ՌԴ-ից վերադարձել են ամիսներ անց, շրջանառվող խոսակցություններից լսել է, որ աները՝ Վաչագան Ակինյանը, տարբեր մարդկանց մոտ մի քանի անգամ իր կնոջ՝ Վարդուհի Ակինյանի և մոր՝ Վեներա Մանուչարյանի հասցեին անպարկեշտ և վարկաբեկիչ արտահայտություններ է արել:
Արթուրն իր ցուցմունքում հայտնել է, որ նախկինում մի քանի անգամ փորձել է աներոջը զգուշացնել, սակայն իր ջանքերն ապարդյուն են եղել, որից հետո որոշել է նրան վախեցնել: 2016թ.-ի օգոստոսի 16-ին առավոտյան շուտ արթնացել է ընտանի կենդանիներին կերակրելու համար և այդ ժամանակ տեսել է Վաչագան Ակինյանին, նրան բարևել է, սակայն բարև չի առել, որից հետո նրան ասել է, որ սպասի, խոսելու բան ունի:
Այս ամենից հետո մտել է տուն, վերցրել է իր անվամբ հաշվառված որսորդական ողորկափող հրացանը, գնացել է Վաչագան Ակինյանի հետևից և վերը նշված հարցի պարզաբանման շուրջ վիճաբանության մեջ մտել նրա հետ, որի ընթացքում Վաչագան Ակինյանը չի հերքել իր կողմից նման արտահայտություններ անելու հանգամանքը, ավելին՝ ասել է, որ իր խոսքերը ճիշտ են: Ինչից հետո էլ Արթուրը վախեցնելու նպատակով, մոտ 7-8 մետր հեռավորությունից հրացանի փողն ուղղել է նրա վրա՝ ասելով, որ եթե մի անգամ էլ խառնվի իր ընտանիքի գործերին, այդ զենքով կկրակի և որպեսզի իր խոսքերը տպավորություն թողնեն աներոջ վրա, ցուցամատը դրել է առջևի ձգանին, միջնամատը՝ երկրորդ ձգանին և հաջորդաբար, մեկը մյուսի հետևից քաշել է ձգանները՝ ասեղի հարվածի ձայնը լսեցնելու համար:
Արթուրը ցուցմունք տալիս հայտնել է, որ իր համար շատ անսպասելի երկու կրակոցներ են արձակվել: Դրանից հետո ականջներում խշշոց է լսել, չի հիշում ինչքան ժամանակ է այդպես մնացել, որից հետո վազելով փախել է դեպի անտառ:
Ճանապարհին հանդիպել է իր ընկերոջը՝ Գ. Հ-ին, և պատմել է, որ չի ցանկացել աներոջը սպանել, այլ դա պատահաբար է ստացվել: Կրակոցից հետո, երբ ուշքի է եկել, զանգահարել է իր մորը և ասել, որ շտապօգնություն կանչեն: Չի հերքել, որ մորն ասել է, թե քանի ինքը կա, նրանց ոչ ոք չի կարող նեղացնել և դա ասելով նկատի է ունեցել, որ միշտ նրանց թիկունքին կանգնած է, քանի որ տան տղամարդն ինքն է:
Քրեական գործով ձեռք բերված ապացույցները հետազոտելով դատարանը հանգել է հետևության, որ ամբաստանյալն այդպիսի դիրքորոշմամբ փորձում է քրեական պատասխանատվությունից մեղմելու հիմքեր ստեղծել:
Սպանվածի դուստրը՝ ամբաստանյալի կինը, ցուցմունք տալիս հայտնել է, որ դեպքի օրն առավոտյան արթնանալով տեսել է, որ ամուսինը տանը չէ, իսկ սկեսուրն ասել է, որ Արթուրը վերցրել է որսորդական հրացանը և գնացել է որսի, նա նաև հայտնել է, որ իր արթնանալուց հետո սկեսրոջ հեռախոսահամարին է զանգահարել Արթուրը, ում հետ խոսելուց հետո սկեսուրը իրեն ասել է, որ Արթուրը հանդիպել է Վաչագան Ակինյանին, վերջինս էլ ի պատասխան Արթուրի հարցին, թե վարկաբեկիչ տեղեկություններ տարածել է, թե՝ ոչ ասել է, որ լավ է արել, որից հետո Արթուրը սպանել է նրան:
Կինն իր հոր սպանության համար ամբաստանվող ամուսնուն բնութագրել է որպես դյուրագրգիռ, շուտ բռնկվող անձնավորություն: Ապա նաև հավելել է, որ Արթուրը իր հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ չի իմացել, թե հրացանի մեջ փամփուշտ կա, չի ցանկացել սպանել և որ ցանկացել է վախեցնել, քանի որ վարկաբեկիչ տեղեկություններ է տարածել իր և մոր հասցեին, և պատահաբար կրակոց է արձակվել, որի հետևանքով մահացել է իր հայրը:
Ամբաստանյալի մայրն էլ ցուցմունք տալիս հայտնել է, որ որդու և հարսի ամուսնության առաջին իսկ օրվանից որդու և աներոջ միջև տարբեր պատճառներով հաճախակի են կոնֆլիկտներ եղել:
Որդին իրեն պատմել է, որ ընկերներից տեղեկացել է, որ իր աները տարբեր վայրերում պատմել է, թե իր դուստրը և Արթուրի մայրը անբարոյականությամբ են զբաղվում: Դեպքի օրն էլ որդին իր հետ վերցրել է որսորդական հրացանը և դուրս է եկել տնից, իսկ ժամեր անց որդին զանգահարել է իրեն և ասել, որ սպանել է Վաչագան Ակինյանին:
Բացի այդ, ամբաստանյալի մայրը ցուցմունք տալով հայտնել է, որ որդին իրեն պատմել է նաև, որ երբ հանդիպել է Վաչագան Ակինյանին, նրան հարցրել է, թե ինչու է իր կնոջ և մոր հասցեին վարկաբեկիչ տեղեկություններ տարածում, իսկ նա պատասխանել է, որ լավ է անում և միաժամանակ հայհոյանք է տվել մոր հասցեին, որից հետո հրացանը պահել է նրա ուղղությամբ` պահանջելով ներողություն խնդրել, չի իմացել, որ լիցքավորված է ձգանը քաշել է և կրակել:
Դատարանը որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք հաշվի է առել այն, որ նրա խնամքի տակ են մինչև տասնչորս տարեկան երկու երեխաները:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում
- 11/26/2024 11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ
- 11/26/2024 10:45 Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը