ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Անկախ դիտորդ» դաշինքը իերկայացրել է ընտրությունների դիտարկման արդյունքները. ՀՔԱ 06/15/2017 11:06 | Ընտրական իրավունք
2017 թ. հունիսի 13-ին Երևանում տեղի ունեցած շնորհանդեսով «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը ներկայացրեց 2017 թ. ապրիլի 2-ի ՀՀ ԱԺ ընտրությունների և 2017 թ. մայիսի 14-ի Երևան քաղաքի ավագանու ընտրությունների դիտարկման արդյունքում պատրաստված զեկույցների աշխատանքային տարբերակները: Այս մասին հայտնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:
Դիտորդական առաքելության իրականացմանը ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Եվրոպայի խորհուրդն ու Եվրոպական միությունը, Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամը, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը, Սիգրիդ Րոզինգ Թրասթ հիմնադրամը, Հայաստանում Չեխիայի դեսպանությունը և Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեն:
Ողջույնի խոսքով հանդես եկան «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան:
Վերջինս իր խոսքում կարևորեց ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության դերը՝ մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության հաստատման տեսանկյունից: Անդրադարձավ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հետ համագործակցությանն ու կարևորեց Եվրոպայի խորհրդի կողմից Հայաստանում իրականացվող՝ ընտրական գործընթացներին առնչվող ծրագրերում Կազմակերպության դերն ու գործունեությունը: Հատուկ ընդգծեց, որ դիտորդական առաքելության իրականացմանը նախորդած սեմինարներին ու դասընթացներին որպես խոսնակներ մասնակցել են նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները:
Վերջում Ն. Վուտովան հույս հայտնեց, որ «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչների հետ համագործակցությունը շարունակական կլինի:
Ա. Սաքունցն անդրադարձավ ինչպես դիտորդական առաքելության, այնպես էլ առհասարակ Հայաստանում ժողովրդավարության հաստատման ու պահպանման գործում Եվրոպական միության դերին ու նշանակությանը, շեշտեց, որ ավելի մեծ թվով դիտորդներ հնարավոր եղավ ներգրավել Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի ֆինանսական աջակցության շնորհիվ:
Հաջորդիվ դիտորդական առաքելության արդյունքները ներկայացրին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը, Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ու ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավական վերլուծությունների մասնագետ, փաստաբան, «Անկախ դիտորդ» դաշինքի ավագ իրավաբան Արտուր Հարությունյանը:
Վարդինե Գրիգորյանը ներկայացրեց դիտորդական առաքելության իրականացման մեթոդաբանությունը, նշեց, որ ընտրվել են Սահմանադրական հանրաքվեի ժամանակ ամենաբարձր մասնակցություն ունեցած տեղամասերը՝ հնարավորինս մեծ թվով մարդկանց ընտրական իրավունքը պաշտպանելու նպատակով: Նա նաև ներկայացրեց դիտարկման գործիքները, որոնք դիտորդները կիրառել են ընտրական ողջ գործընթացը վերահսկելու համար:
Ապա անդրադարձավ նախընտրական քարոզչության և քվեարկության կազմակերպման ընթացքում արձանագրված խախտումներին՝ դրանք ներկայացնելով 2017 թ. ապրիլի 2-ի ՀՀ ԱԺ ընտրությունների և 2017 թ. մայիսի 14-ի Երևան քաղաքի ավագանու ընտրությունների միջև համեմատականներ անցկացնելով:
Համաձայն դիտորդների գնահատականների՝ ընտրատեղամասերի կեսից ավելին եղել է անմատչելի կամ ոչ բավարար մատչելի: Եվ ԱԺ, և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ տեղամասերի շուրջ 40 տոկոսում գրանցվել են կուտակումներ: ԱԺ ընտրությունների ընթացքում տեղամասերի 17 տոկոսում, իսկ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ՝ տեղամասերի 33 տոկոսում ընտրողներին խմբերով ընտրատեղամասեր տեղափոխելու փաստեր են գրանցվել: Ընտրատեղամասերի 77 տոկոսում՝ ԱԺ ընտրությունների ժամանակ և 83 տոկոսում Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ խնդիրներ են եղել էլեկտրոնային գրանցման սարքերի հետ:
«Անկախ դիտորդ» դաշինքի դիտարկմամբ՝ հիմնական խնդիրը երկու ընտրություններում էլ եղել է վերահսկվող քվեարկություն տարբեր դրսևորումներով:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից