Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

15-ամյա աղջկան 55 տարեկան տղամարդը ներգրավել է մարմնավաճառության մեջ՝ յուրացնելով աշխատած գումարի կեսը 06/15/2017   16:14  |  Դատական ռեպորտաժներ

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ անչափահասին օգտագործելով պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու և սուտ մատնություն կատարելու մեղադրանքներում 55-ամյա Աշոտ Դաշտոյանը դատապարտվեց 4 տարի ժամկետով ազատազրկման:

Քրեական գործը դատարանի վարույթ է ստացվել 2016թ. հոկտեմբերի 28-ին: Այս ամիսների ընթացքում տուժողը դատարան չի ներկայացել, ուստիև՝ դատական նիստերը պարբերաբար հետաձգվել են: Այսօր մեղադրող դատախազը դատարանին տեղեկացրեց, որ ոստիկանության համապատասխան բաժնից գրություն է ստացվել առ այն, որ տուժողը ՀՀ սահմանը հատել է և վարույթն իրականացնող մարմնին այդ մասին չի տեղեկացրել:

Այս պայմաններում կողմերը չառարկեցին տուժողի բացակայությամբ գործի քննությանը:

Այսպիսով, դատարանն անցավ գործի քննությանը և ամբաստանյալը, ով նախաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր չէր ճանաչել, հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքներն ընդունում է և միջնորդեց արագացված դատաքննության կարգ կիրառել:

Նշենք, որ մեղադրական եզրակացությունը հաստատելիս դատախազն առարկել էր գործն արագացված ընթացակարգով քննելուն, սակայն դատարանում մեղադրանքի պաշտպանությունն իրականացնում էր այլ դատախազ, ով փոխեց մեղադրանքի կողմի դիրքորոշումը և չառարկեց:

Այսպիսով, դատարանն անցավ արագացված ընթացակարգով գործի քննությանը, և մեղադրող դատախազը հրապարակեց եզրափակիչ մասը, ըստ որի՝ Աշոտ Դաշտոյանը գույքային օգուտ ստանալու նպատակով 2014թ. օգոստոս ամսին անչափահաս Ն.Կ.-ին նպաստել է պոռնկությամբ զբաղվելուն:

Մեղադրանքի համաձայն՝ 1999թ. ծնված անչափահասը 2014թ. օգոստոսին Վեդի քաղաքից եկել է Երևան, որտեղ ապրուստի և բնակության միջոց չունենալով՝ պատահական ծանոթացել է Դաշտոյանի հետ, ով իրեն առաջարկել է վարձակալական հիմունքներով բնակվել իր՝ Երևան քաղաքի տանը:

Որոշ ժամանակ համատեղ բնակվելուց հետո Դաշտոյանը, տեղյակ լինելով աղջկա անչափահաս լինելու մասին, գույքային օգուտ ստանալու նպատակով, առաջարկել է վերջինս մարմնավաճառությամբ զբաղվել, պատահական քաղաքացիների հետ սեռական հարաբերություններ ունենալ, ինչին անչափահասը համաձայնել է:

Դաշտոյանը սիստեմատիկ հաճախորդներ է գտել անչափահասի համար, որոնց հետ էլ նա ունեցել է սեռական հարաբերություններ, և նրանցից Դաշտոյանը վերցրել է 10 000-ական դրամ, որից 5000 դրամը նա տվել է անչափահասին, իսկ մյուս մասը՝ պահել է իրեն:

Բացի այդ, 2015թ. օգոստոսի 7-ին Դաշտոյանը ոստիկանությունում հաղորդում է տվել, որ իր ծանոթը, Երևան քաղաքի Սարյանի պուրակում բռնություն գործադրելով, իր տաբատի աջ գրպանից բացահայտ հափշտակել է մոտ 5000 դրամ, որից հետո դանակի սպառնալիքով պահանջել է ևս 80 000 դրամ գումար տալ:

Աշոտ Դաշտոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 333-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը:

Սուտ մատնության մեղադրանքի վերաբերյալ ամբաստանյալն ասաց, որ այն կատարելու ժամանակ գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ:

Մեղադրող դատախազը, մեղադրական ճառով հանդես գալով, նշեց, որ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքները ճիշտ են որակված, նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ առկա չեն և միջնորդեց Դաշտոյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում:

Ամբաստանյալի պաշտպանն էլ ճառով հանդես գալով միջնորդեց առավել մեղմ պատիժ նշանակել, պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան:

Նախկինում 10-ն անգամ դատապարտված և դատվածությունները մարված Աշոտ Դաշտոյանն էլ, պաշտպանական ճառող հանդես գալով, հայտարարեց, որ կատարածի համար զղջում է և խնդրեց շատ մեղմ վերաբերվել:

Նրա վերջին խոսքերը ևս զղջման խոսքեր էին:

Այսպիսով, պատիժների համակցությամբ՝ նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակվեց 4 տարի ժամկետով ազատազրկում՝ առանց գույքի բռնագրավման՝ որպես պատժի սկիզբ հաշվելով 2016թ. հունիսի 13-ը՝ այն օրվանից, երբ նա անազատության մեջ է հայտնվել:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:51 02/05/2017  |  Քրեական խրոնիկոնՄերսման սրահում մատուցվել են սեռական կրքերի բավարարման ուղղված ծառայություններ. դատապարտվեց 3 տարվա ազատազրկման
16:40 26/04/2017  |  Քրեական խրոնիկոնՀյուրանոցի մատուցողուհին 5000 դրամով սենյակները տրամադրել է մարմնավաճառներին
17:49 20/03/2017  |  Քրեական խրոնիկոնԹոշակառու կինն իր բնակարանը տրամադրել է 3 մարմնավաճառների
16:22 14/01/2016  |  Քրեական խրոնիկոնՏղամարդը ամիսներ շարունակ իր տունը տրամադրել է մարմնավաճառներին՝ պոռնկությամբ զբաղվելու նպատակով, և շահույթ ստացել
11:23 30/05/2015  |  Քրեական խրոնիկոնՊոռնկությամբ զբաղվելու համար ստեղծել և ղեկավարել է հաստատություն
19:01 18/12/2014  |  Քրեական խրոնիկոն50-ամյա կինը նպաստել է հղի կնոջ պոռնկությամբ զբաղվելուն
10:12 04/10/2014  |  ՄամուլԻր բնակարանը տրամադրել է մարմնավաճառներին ու դրա դիմաց գումար ստացել. «Առավոտ»
16:18 09/09/2014  |  Քրեական խրոնիկոնՊոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեղադրանքը չի հաստատվել
15:19 01/05/2014  |  Քրեական խրոնիկոն Ավտոմեքենան տրամադրել է մարմնավաճառներին՝ հաճախորդներին սպասարկելու համար
20:14 24/06/2013  |  Քրեական խրոնիկոնԴատարանը մեղմ գտնվեց սիրիահայ ամբաստանյալի նկատմամբ

Արխիվ

[]