ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
15-ամյա աղջկան 55 տարեկան տղամարդը ներգրավել է մարմնավաճառության մեջ՝ յուրացնելով աշխատած գումարի կեսը 06/15/2017 16:14 | Դատական ռեպորտաժներ
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ անչափահասին օգտագործելով պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու և սուտ մատնություն կատարելու մեղադրանքներում 55-ամյա Աշոտ Դաշտոյանը դատապարտվեց 4 տարի ժամկետով ազատազրկման:
Քրեական գործը դատարանի վարույթ է ստացվել 2016թ. հոկտեմբերի 28-ին: Այս ամիսների ընթացքում տուժողը դատարան չի ներկայացել, ուստիև՝ դատական նիստերը պարբերաբար հետաձգվել են: Այսօր մեղադրող դատախազը դատարանին տեղեկացրեց, որ ոստիկանության համապատասխան բաժնից գրություն է ստացվել առ այն, որ տուժողը ՀՀ սահմանը հատել է և վարույթն իրականացնող մարմնին այդ մասին չի տեղեկացրել:
Այս պայմաններում կողմերը չառարկեցին տուժողի բացակայությամբ գործի քննությանը:
Այսպիսով, դատարանն անցավ գործի քննությանը և ամբաստանյալը, ով նախաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր չէր ճանաչել, հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքներն ընդունում է և միջնորդեց արագացված դատաքննության կարգ կիրառել:
Նշենք, որ մեղադրական եզրակացությունը հաստատելիս դատախազն առարկել էր գործն արագացված ընթացակարգով քննելուն, սակայն դատարանում մեղադրանքի պաշտպանությունն իրականացնում էր այլ դատախազ, ով փոխեց մեղադրանքի կողմի դիրքորոշումը և չառարկեց:
Այսպիսով, դատարանն անցավ արագացված ընթացակարգով գործի քննությանը, և մեղադրող դատախազը հրապարակեց եզրափակիչ մասը, ըստ որի՝ Աշոտ Դաշտոյանը գույքային օգուտ ստանալու նպատակով 2014թ. օգոստոս ամսին անչափահաս Ն.Կ.-ին նպաստել է պոռնկությամբ զբաղվելուն:
Մեղադրանքի համաձայն՝ 1999թ. ծնված անչափահասը 2014թ. օգոստոսին Վեդի քաղաքից եկել է Երևան, որտեղ ապրուստի և բնակության միջոց չունենալով՝ պատահական ծանոթացել է Դաշտոյանի հետ, ով իրեն առաջարկել է վարձակալական հիմունքներով բնակվել իր՝ Երևան քաղաքի տանը:
Որոշ ժամանակ համատեղ բնակվելուց հետո Դաշտոյանը, տեղյակ լինելով աղջկա անչափահաս լինելու մասին, գույքային օգուտ ստանալու նպատակով, առաջարկել է վերջինս մարմնավաճառությամբ զբաղվել, պատահական քաղաքացիների հետ սեռական հարաբերություններ ունենալ, ինչին անչափահասը համաձայնել է:
Դաշտոյանը սիստեմատիկ հաճախորդներ է գտել անչափահասի համար, որոնց հետ էլ նա ունեցել է սեռական հարաբերություններ, և նրանցից Դաշտոյանը վերցրել է 10 000-ական դրամ, որից 5000 դրամը նա տվել է անչափահասին, իսկ մյուս մասը՝ պահել է իրեն:
Բացի այդ, 2015թ. օգոստոսի 7-ին Դաշտոյանը ոստիկանությունում հաղորդում է տվել, որ իր ծանոթը, Երևան քաղաքի Սարյանի պուրակում բռնություն գործադրելով, իր տաբատի աջ գրպանից բացահայտ հափշտակել է մոտ 5000 դրամ, որից հետո դանակի սպառնալիքով պահանջել է ևս 80 000 դրամ գումար տալ:
Աշոտ Դաշտոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 333-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը:
Սուտ մատնության մեղադրանքի վերաբերյալ ամբաստանյալն ասաց, որ այն կատարելու ժամանակ գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ:
Մեղադրող դատախազը, մեղադրական ճառով հանդես գալով, նշեց, որ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքները ճիշտ են որակված, նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ առկա չեն և միջնորդեց Դաշտոյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում:
Ամբաստանյալի պաշտպանն էլ ճառով հանդես գալով միջնորդեց առավել մեղմ պատիժ նշանակել, պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան:
Նախկինում 10-ն անգամ դատապարտված և դատվածությունները մարված Աշոտ Դաշտոյանն էլ, պաշտպանական ճառող հանդես գալով, հայտարարեց, որ կատարածի համար զղջում է և խնդրեց շատ մեղմ վերաբերվել:
Նրա վերջին խոսքերը ևս զղջման խոսքեր էին:
Այսպիսով, պատիժների համակցությամբ՝ նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակվեց 4 տարի ժամկետով ազատազրկում՝ առանց գույքի բռնագրավման՝ որպես պատժի սկիզբ հաշվելով 2016թ. հունիսի 13-ը՝ այն օրվանից, երբ նա անազատության մեջ է հայտնվել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ