ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստաբանը պահանջում է արդարացնել Միայնակ գայլի եղբորը 06/14/2017 18:49 | Դատական ռեպորտաժներ
Դատաքննության արդյունքներով չի հիմնավորվել, որ Արարատ Խանդոյանը կատարել է հանցագործություն: Այս մասին իր պաշտպանական ճառում այսօր հայտարարեց զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը՝ միջնորդելով առաջադրված մեղադրանքում Արարատ Խանդոյանին ճանաչել անմեղ և նրա նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ:
Ըստ Արարատ Խանդոյանին առաջադրված մեղադրանքի, նա 2016թ. հուլիսի 20-ին Երևան քաղաքում տեղի ունեցած, հասարակական անվտանգության վտանգած բռնությամբ, ջարդերով, գույքը ոչնչացնելով և վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ:
Պաշտպանը գտնում է, որ եթե անգամ Արարատ Խանդոյանը կատարած լիներ նկարագրված բոլոր գործողությունները, ապա նույնիսկ այդ դեպքում նրա արարքը չէր կարող որակվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով:
Զանգվածային անկարգությունների բացակայության պայմաններում Ա.Խանդոյանը պարզապես չէր կարող մասնակցել դրանց: Եթե նույնիսկ վարույթը իրականացնող մարմինը գտնի, որ զանգվածային անկարգությունները այնուամենայնիվ տեղի են ունեցել, ապա պետք է ապացուցեր, թե կոնկրետ Ա.Խանդոյանը ինչ գործողություններ է կատարել:
Վարույթը իրականացնող մարմինը քրեական գործով չի ապացուցել, որ Արարատ Խանդոյանը որևէ մեկին հարվածի ոտքերով ու ձեռքերով և փորձի վահան խլել:
Ըստ Արա Ղարագյոզյանի, զանգվածային անկարգություն որակվելու համար ամբոխը պետք է կիրառի բռնություն, ջարդեր, հրկիզումներ, ինչն ըստ էության 2016թ. հուլիսի 20-ին տեղի չի ունեցել: Հրկիզումները, գույքը ոչնչացնելը կատարվել է ոստիկանության ներկայացուցիչների կողմից, նրանք հատուկ միջոց են կիրառել, որի հետևանքով վնասվածքներ են ստացել մի շարք քաղաքացիներ:
Պաշտպանն ընդգծեց, որ ոստիկանները հատուկ միջոցը կիրառել են առանց զգուշացնելու և քաղաքացիներին ժամանակ տրամադրելու:
Ըստ Արա Ղարագյոզյանի, այն ոստիկանները որոնք սույն քրեական գործով ճանաչվել են տուժող, դատարանում ցուցմունքներ են տվել այն մասին, որ չեն տեսել, որ Ա.Խանդոյանը որևէ ոստիկանի հարվածի կամ բռնություն գործադրի: Տուժող ոստիկանները հայտնել են նաև, որ հավաքի մասնակիցների ձեռքում արգելված առարկաներ չեն տեսել:
Ամբողջ քրեական գործում առկա չէ գեթ մեկ ապացույց կամ փաստական տվյալ, որ 2016 թուլիսի 20-ին Խորենացու փողոցում Ա.Խանդոյանը որևէ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրի կամ ոստիկանի վահան փորձի խլել:
Պարզապես վարույթը իրականացնող մարմինը Ա.Խանդոյանի դեմ չունենալով որևէ ապացույց, փորձել է ջանասիրաբար արհեստական ապացույցներ ստեղծել իրենց ապօրինի մեղադրանքը հիմնավորելու համար, գտնում է պաշտպանը:
Զանգվածային անկարգության տեղի ունենալն իր դատաքննական ցուցմունքում հերքել է նաև Արարատ Խանդոյանը: Նա նշել է, որ քաղաքացիների հետ միասին Խորենացու փողոցում մասնակցել է խաղաղ հավաքին: Պարբերաբար ոստիկանները սադրիչ գործողություններ էին կատարում, շղթա կազմած ոստիկաները առաջ էին գալիս հավաքի մասնակիցերի մոտ, սակայն Ա.Խանդոյանը պարբերաբար խաղաղության կոչեր էր անում: Ապա ոստիկաններն առանց նախապես զգուշացնելու կիրառել են հատուկ միջոց, որի ժամանակ նռնակը պայթել է Ա.Խանդոյանի ոտքի մոտ, վնասվել է նրա աչքը:
Ա.Խանդոյանը հայտնել է նաև, որ երբ նա գնացել է Խորենացի փողոց, հավաքը կրել է խաղաղ բնույթ և ոչ մի քաղաքացու ձեռքին արգելված իրեր և այլ առարկաներ չեն եղել, քաղաքացիների կողմից ոչ մի բռնության կոչ չի հնչեցվել:
Ա.Խանդոյանը հայտնել է, որ ոստիկաններն են ի սկզբանե փակել փողոցները, և քաղաքացիները չեն կարողացել ազատ տեղաշարժվել: Խանդոյանը ոչ մեկի հետ նախապես չի պայմանավորվել, որ պետք է գնա Խորենացի փողոց և հավաքին մասնակցի և այնտեղ ոչ ոքի չի ճանաչել:
Իմ պաշտպանյանի դեմ առաջադրվել է վերացական մեղադրանք, որում շարադրված են վերացական փաստական հանգամանքներ, ավելին դրանց կատարումը իմ պաշտպանյալի կողմից չի հիմնավորվել, նշեց Արա Ղարագյոզյանը:
Ըստ պաշտպանի, մեղադրողը ողջ դատաքննության ընթացքում չի կարողացել ապացուցել իր պաշտպանյալի մեղքը, այլ ելք չունենալով՝ իր ճառում փորձել է հղում կատարել այնպիսի ապացույցնեիրի վրա, որոնք չեն վերաբերվում իր պաշտպանյալին՝ «անթույլատրելի ապացույցների, ոչ արժանահավատ վկաների և իմ պաշտպանյալի հետ կապ չունեցող տուժողների ցուցմունքների հիման վրա»:
Ըստ Արա Ղարագյոզյանի, դատարանն առաջին իսկ պահից Ա.Խանդոյանի նկատմամբ եղել է կանխակալ և կողմնակալ, առանց վարույթը իրականացնող մարմնի միջնորդության որոշում է կայացրել Ա.Խանդոյանի խափանման միջոցը անփոփոխ թողնելու մասին: Դատարանը Ա.Խանդոյանին հնարավորություն չի տվել իր խափանման միջոցի հարցի վերաբերյալ ներկայացնել իր առարկությունները, և Ա.Խանդոյանի կալանքը ժամկետը երկարացվել է անորոշ ժամանակով: Հաջորդ դատական նիստում պաշտպանական ճառով հանդես կգա Արարատ Խանդոյանը:
Նշենք, որ նախորդ դատական նիստում մեղադրողը պնդել էր մեղադրանքը և միջնորդել Արարատ Խանդոյանին դատապարտել չորս տարվա ազատազրկման:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ