ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեղադրանքն անհիմն է, ամեն ինչ տարել, հարմարեցրել են ձայնագրությանը. Իսրայել Սարգսյանի պաշտպան 06/14/2017 17:30 | Դատական ռեպորտաժներ
Քրեական հեղինակություն համարվող Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի, սպանության և Մովսես Ներսիսյանի ենթադրյալ սպանության գործով մեղադրանքի կողմը խախտել է ապացույցների բավարարության պահանջը, չի հաղթահարել ամբաստանյալ Իսրայել Սարգսյանի անմեղության կանխավարկածի շեմը:
Այս մասին իր պաշտպանական ճառում հայտարարեց պատվերով Արթուր Սաֆարյանի սպանությունը կազմակերպելու և դա թաքցնելու համար Մովսես Ներսիսյանին սպանելու մեջ մեղադրվող ամբաստանյալ Իսրայել Սարգսյանի պաշտպան, փաստաբան Հեկտոր Սարդարյանը՝ միջնորդելով ճանաչել ու հռչակել իր պաշտպանյալի անմեղությունը:
Ըստ պաշտպանի, մեղադրանքն անհիմն է, մեղադրողն իր մեղադրական ճառում սոսկ ապացույցների հիմնավորվածության պատրանք է ստեղծել և դրա հիման վրա միջնորդել իր պաշտպանյալին դատապարտել 25 տարվա ազատազրկման:
Հեկտոր Սարդարյանը գտնում է, որ գործով պարզված չէ Արթուր Սաֆարյանի սպանության դրդապատճառը: Տուժողի եղբոր՝ Թևոսի, դիրքն ու ազդեցությունը թուլացնելու համար Արթուր Սաֆարյանին սպանելու մեղադրանքի կողմի առաջ քաշած դրդապատճառը ոչ մի տվյալով չի հաստատվում: Ավելին, իր դիրքերը թուլացնելու համար իր եղբորը սպանելու վարկածը հերքել է նաև Թևոսը: Նշվում է բոլորովին այլ հնարավոր դրդապատճառ՝ սպանությունը կապված է 1 մլն. 200 հազար դոլարի վերադարձման՝ վազվրատի պահանջի հետ:
Պաշտպանը մեղադրանքը հիմնավորելու տեսանկյունից կասկածի տակ դրեց Իսրայել Սարգսյանի և Տիգրան Ասատրյանի խոսակցության ձայնագրությունը, որտեղ, ըստ պաշտպանի, Ի.Սարգսյանը իբրև խոստովանում է, որ կազմակերպել է Արթուր Սաֆարյանի սպանությունը և կատարել Մովսես Ներսիսյանի սպանությունը: Ձայնագրությունը մոնտաժված է, այսինքն՝ կեղծված: Պաշտպանը վկայակոչեց Տիգրան Ասատրյանի ցուցմունքը՝ նա դատարանում հայտարարել է, որ այն ժամանակ էլ չի հավատացել, այժմ չի հավատում Իսրայել Սարգսյանի ասածներին: Այդ ամենը մութ դաշտ է, ասել է նա:
Ամբաստանյալի պաշտպանը պնդեց, որ Մովսես Ներսիսյանն ողջ է, նա արյան հետքեր է թողել, ստեղծել սեփական սպանության իմիտացիա ու հեռացել Հայաստանից: Այլ բան լինել չի կարող, ընդգծեց պաշտպանը:
Հեկտոր Սարդարյանի գնահատմամբ, քննությունը միակողմանի ու ոչ օբյեկտիվ է եղել, ամեն ինչ քաշել տարել, հարմարեցրել են ձայնագրությանը, որի պարագայում ավելի շատ հարցեր են առաջանում: Ըստ պաշտպանի, ձայնագրությունն ավելի շատ պաշտպանության, քան մեղադրանքի ապացույց է:
Ընդհանուր առմամբ, նշեց պաշտպանը, մեղքը հիմնավորող որևէ տվյալ ձեռք չի բերվել:
Տուժող Արթուր Սաֆարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը նշեց, որ մեղադրանքը հիմնավորված է: Ներկայացուցիչը նշեց, որ մեղադրողի հետ միայն պատժաչափի մասով համաձայն չէ: Ե.Սարգսյանը հավելեց, որ եթե դատարանը հիմնավորված համարի երկու սպանության մասով էլ Իսրայել Սարգսյանին առաջադրված մեղադրանքը, ապա գտնում է, որ նրա նկատմամբ պետք է նշանակվի առավելագույն պատիժ՝ ցմահ ազատազրկում:
Իսկ տուժող Մովսես Ներսիսյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Թադևոս Ալեքսանյանն իր հերթին խնդրեց բավարարել իրավահաջորդի քաղհայցի պահանջը, եթե դատարանը հիմնավոր համարի Մ.Ներսիսյանի սպանության մեղադրանքը, որպեսզի տուժողի որդին իր հոր հիշատակին գերեզմանի ծախսերը հոգա:
Իսրայել Սարգսյանը հրաժարվեց պաշտպանական ճառով հանդես գալ, նա իր դիրքորոշումը կհայտնի վերջին խոսքում՝ հաջորդ դատական նիստում:
Լուսանկարը՝ «Առավոտ»-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/25/2025 08:20 Տրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցրել․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:15 Ինտրիգներ եւ նոր թեկնածու․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:12 Միջին աշխատավարձը 7 անգամ չի բարձրացել. ո՞ր փուլում են մինչև 2050 թ.-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերը. «Ժողովուրդ»
- 01/25/2025 08:08 Հուժկու մարտեր Սյունիքում․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:05 Նոր փոխվարչապետ կունենանք, «Հրապարակ»
- 01/25/2025 08:00 Դիլիջանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»
- 01/25/2025 07:55 Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
Մեկնաբանություն
- 01/27/2025 17:17 ՀՀ քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման վճարից
- 01/27/2025 17:11 Նախկինում Կիրանցում 38 հեկտար աշնանացան է արվել, այժմ՝ 7 հեկտար. Սարգսյան
- 01/27/2025 13:06 Հրապարակայնորեն նսեմացնել Ցեղասպանությունը, նշանակում է թուլացնել Հայաստանի դիրքերը արդարության համար շարունակվող պայքարում, քաջալերել նրանց, ովքեր ձգտում են ջնջել ճշմարտությունը. Օսկանյան
- 01/27/2025 13:01 Փաշինյանի կողմից փորձ է արվում Ցեղասպանության մեղքը գցել զոհի վրա, գնալ ժխտողականության ճանապարհով. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/27/2025 23:09 Սյունիքի մարզում մի քանի տոննա ալյումինի փաթեթներով բարձված «ԿամԱԶ» է կողաշրջվել
- 01/27/2025 21:41 Մեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը մահացել է
- 01/27/2025 21:07 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ կինը դանակահարել է իր ամուսնուն ծեծի ենթարկած տղամարդուն, որին ներկա են եղել նաև դանակահարվածի ընկերները
- 01/27/2025 20:42 Հրդեհ է բռնկվել Անթալիայի շինհրապարակում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/26/2025 16:42 Ինչու են մարդիկ սոցցանցերում շարունակում հետևել նախկիններին. հոգեբանը մի քանի պատճառ է նշում
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում