ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցչի դիմումը 06/13/2017 21:26 | Դատական ռեպորտաժներ
ՀՀ սահմանադրական դատարանը քննության է ընդունել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով տուժողների իրավահաջորդներ Լուսինե Ավետիսյանի, Անահիտ Կոշտոյանի, Անդրանիկ Պողոսյանի, Նարինե Պողոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանի անհատական դիմումի գործը: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողին այսօր հայտնեց Արամազդ Կիվիրյանը:
Դիմողները ՍԴ են դիմել՝ խնդրելով որոշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ պրիմ 1 հոդվածի` առաջին ատյանի դատարանի դատական ակտերի բողոքարկումը, ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, այնքանով, որքանով այն զրկում է անձին քրեական դատավարության կարգով ներկայացված քաղաքացիական հայցադիմումն ընդունելուց հրաժարվելու վերաբերյալ կայացված դատարանի որոշումը բողոքարկելու հնարավորությունից, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին (Դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը և Արդար դատաքննության իրավունքը) հակասող և անվավեր:
Դիմողները նշում են, որ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքն այն հիմնարար իրավունքներից մեկն է, որն ունի թե՛ սահմանադրական, թե՛ կոնվենցիոն ամրագրում: Իսկ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներից մեկն էլ դատական պաշտպանության իրավունքն է, որի կարևոր մաս է կազմում դատական ակտերը բողոքարկելու իրավունքը, այդ թվում՝ այնպիսի դատական ակտը բողոքարկելու իրավունքը, ինչպիսին հայցն առանց քննության թողնելու մասին որոշումն է, որով արգելափակվում է դատական պրոցեսն ամբողջությամբ և խոչընդոտվում է դրա հետագա ընթացքը:
Ըստ դիմողների՝ հայցը քննության առարկա չդարձնելու վերաբերյալ կայացված դատական ակտերն ուղղակիորեն առնչվում են դատարանի մատչելիության իրավունքի իրացման ընթացքին և ենթակա են բողոքարկման վերադասության կարգով՝ հաշվի առնելով և կարևորելով դատական լիարժեք պաշտպանության իրավունքը: Հետևաբար, նման որոշումները բողոքարկելու իրավունքից զրկելը պետք է դիտվի որպես ոչ իրավաչափ:
Դիմողները մատնանշում են, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախատեսում է հայցադիմումը վերադարձնելու կամ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումների՝ վերադասության կարգով բողոքարկման հնարավորություն: Տվյալ պարագայում, դիմողների կարծիքով, անհասկանալի է օրենսդրի տարբերակված մոտեցումը քրեական դատավարության շրջանակներում քաղաքացիական հայցվորին հայցադիմումի մերժման որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից զրկելու առումով:
Դիմողները գտնում են, որ իրենց նկատմամբ կիրառված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ պրիմ 1 հոդվածը, չնախատեսելով և չընձեռելով անձին դատական ակտը բողոքարկելու հնարավորություն, ինչպես նաև կախված այն հանգամանքից, թե դատավարական ինչ կարգով է անձը ներկայացրել հայցը, տարբերակված մոտեցում է ցուցաբերում խախտված իրավունքների վերականգնման համար նախատեսված ինստիտուտի նկատմամբ` մի դեպքում անձին հնարավորություն ընձեռելով բողոքարկելու դատարանի որոշումը, իսկ մեկ այլ դեպքում՝ ոչ, ինչպիսի պայմաններում չի ապահովվում իրավունքի սուբյեկտի իրավունքների լիարժեք իրացման հնարավորությունը:
Դիմումի գործով դատաքննությունը նախատեսված է սկսել 2017թ. հոկտեմբերի 3-ին, ժամը 10.00-ին: Գործի դատաքննությունը պետք է անցկացվի գրավոր ընթացակարգով:
Գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ է ներգրավվել ՀՀ ազգային ժողովը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան