ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արարատը որպես հայկական ինքնության խորհրդանիշ. ինդոնեզական լրատվամիջոցն անդրադարձել է Հայաստանին 06/14/2017 15:11 | Անցուդարձ
Ինդոնեզիայի պետական լրատվական գործակալության՝ ԱՆՏԱՐԱ-ի լրագրողները Հայաստան այցից հետո մի քանի հոդվածներով անդրադարձ են կատարել Հայաստանին, երկրի պատմամշակութային կոթողներին եւ տեսարժան վայրերին՝ ընդգծելով դրանց եզակիությունը եւ նշանակությունը աշխարհասփյուռ հայերի համար:
«Հայաստան, միլիոնավոր վանքերի երկիր» խորագրով հոդվածում հեղինակը ճանապարհորդական իր պատմությունը սկսել է հենց սկզբից. թե ինչպես Հովհաննես Ստեփանյան անունով մի զբոսավար օգնել է նրան բացահայտել Հայաստանը:
«Որպես առաջին նպատակակետ ընտրվել էր Երեւանից հարավ գտնվող Խոր Վիրապը, վանք եւ դամբարանային համալիր, որը կառուցվել է 17-րդ դարում: Խոր Վիրապը, որը հայերենով նշանակում է զնդան, վանական համալիր է, որը ամենամոտն է տեղակայված թուրքական սահմանին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է հեղինակը: Նրան հատկապես տպավորել է Խոր Վիրապից բացվող Արարատ լեռան հստակ տեսարանը, որը նա ներկայացրել է որպես Հայաստանի Հանրապետության խորհրդանիշը, չնայած Արարատը գտնվում է Թուրքիայի տարածքում. «Բայց այդ օրը ամպերը ծածկել էին Արարատի գագաթները, որոնք մշտապես ծածկված են հավերժական ձնով»:
Խոր Վիրապն ուխտագնացության վայր է, որտեղ հարգանքի տուրք են մատուցում Հայ առաքելական եկեղեցու առաջին առաջնորդ Գրիգոր Լուսավորչին հիշատակին: Նա կրոնական առաջնորդ էր, ով նպաստել է Հայաստանում քրիստոնեության հաստատմանը 301 թվականին որպես պետական կրոն:
«Առաջին հայացքից վանքն ավելի շատ նման է բերդի, քան երկրպագության վայրի կառուցվածքի պատճառով՝ բարձր պատեր եւ չափազանց փոքր դուռ»:
Հեղինակի հաջորդ ուղղությունը Նորավանքն է եղել, որը նույնպես վանական համալիր է՝ կառուցված 13-րդ դարում:
«Ինձ պատմեցին, որ արձակուրդի ժամանակ հայկական ծագում ունեցող երեխաները՝ աշխարհի տարբեր ծայրերից («Արի տուն» ծրագրի մասին է-խմբ.) այցելում են իրենց նախնիների հող: Խոր Վիրապը եւ Նորավանքը պարզապես հարյուրավոր վանքերից երկուսն են, որ կան Հայաստանում: Մյուս հուշարձանները, որոնք ոչ պակաս գեղեցիկ են, համալրում են Հայաստանի պատմական անցյալը՝ Գառնին, Գեղարդը, Էջմիածինը, Հաղպատը, Օձունը, Տաթեւը եւ այլն: Այդ իսկ պատճառով Հայաստանը հաճախ անվանում են լեգենդ երկիր կամ թանգարան բաց երկնքի տակ»:
Որպես Հայաստանի տեսարժան վայրեր՝ հեղինակը առանձնացրել է նաեւ Ծաղկաձորը եւ Սեւանա լիճը: Հայաստանում իսլամի հետքերով Այս հոդվածում հեղինակը անդրադառնում է Կապույտ մզկիթին՝ նշելով, որ մզկիթի, փաստորեն կարելի է հանդիպել ոչ միայն Թուրքիայում, այլեւ Հայաստանում: «Հայաստանը, որն աշխարհագրական դիրքով տեղակայված է Ասիայում, սակայն մշակույթով ավելի շատ հարում է դեպի Եվրոպան, իր պատմության մեջ ունեցել է ժամանակաշրջաններ, երբ եղել է մահմեդականների ազդեցության տակ: Երկիրը շրջապատված է մահմեդական մշակույթով, որովհետեւ երկրի արեւմուտքում Թուրքիան է, հարավում՝ Իրանը, արեւելքում՝ Ադբեջանը, հյուսիսում՝ Վրաստանը»:
Հեղինակը ներկայացրել է, որ Երեւանում գտնվող Կապույտ մզկիթը 7 մզկիթներից մեկն է, որ մնացել է կանգուն: Մյուս մզկիթները դադարել են գործել խորհրդային իշխանությունների օրոք եւ փոխել են գործառույթների շրջանակը:
«Ընդհանուր առմամբ, մոտ հիսուն ուխտագնաց կար մզկիթում պահքից դուրս գալու ժամանակ, եւ այդ թվից կարելի էր ենթադրել, որ մահմեդականները իրոք փոքրամասնություն են Հայաստանում»,-պատմել է հեղինակը, ում մզկիթի աշխատակիցներից մեկն ասել էր, որ Հայաստանում կրոնական ազատությունը երաշխավորված է:
Մզկիթը, որը կառուցվել է 1765 թվականին, ունի 442 քմ աղոթատեղի: Այն ունի նաեւ գրադարան, ինչպես նաեւ 26 դասասենյակ: Մզկիթը ծառայում է նաեւ որպես պարսկերենի ուսուցման կենտրոն, պատկերասրահ:
Արարատ լեռը՝ հայկական ինքնության խորհրդանիշ Հեղինակը գրում է. «Արարատ լեռը չի կարող առանձնացվել հայերի ամենօրյա կյանքից: Արարատի անունն են կրում Հայաստանի հյուրանոցները, ռեստորանները, ֆուտբոլային ակումբը, ընդհուպ ըմպելիքները եւ ծխախոտը: Հայաստանի ժողովրդի համար Արարատը խորհրդանիշ է եւ պետության ինքնությունը, որովհետեւ այն սուրբ լեռն է, որտեղ հանգրվանել է Նոյի տապանը, սակայն Արարատը, որի բարձրությունը հասնում է 5,165 մետրի, Հայաստանի տարածքում չէ, այլ Թուրքիայի»:
Հեղինակը գրում է, որ Արարատը, որը Թուրքիայի աﬔնաբարձր կետն է, իրականում հայկական տարածք էր համարվում մինչեւ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիան զավթեց տարածքը:
«Հայաստանի տարածքում չլինելով հանդերձ՝ այն Հայաստանի ինքնության անբաժան մասն է, եւ պատմականորեն, եւ մշակույթով այն պատկանում է Հայաստանին: Նախքան քրիստոնեության ընդունումը այն համարվել է «աստվածների տուն», ժամանակի ընթացքում այդ առասպելը հետզհետե վերացել է»:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը գերմանական Der Spiegel գերմանական պարբերականին տված հարցազրույցում նշել էր, որ Արարատը միշտ է լինելու ամեն հայի սրտում:
«Ոչ ոք չի կարող Արարատը խլել մեզանից, քանի որ մենք այն պահելու ենք մեր սրտերում. որտեղ էլ հայերը սփռված լինեն, դուք կգտնեք Արարատը նրանց տներում»,-ասել է նախագահը:
Հեղինակը հաստատում է, որ Արարատ լեռը հայերի խորհրդանիշն է, որովհետեւ լեռան ամենագեղեցիկ տեսարանը բացվում է հենց Հայաստանից՝ մասնավորապես՝ Խոր Վիրապի վանքից:
Ինդոնեզական ԱՆՏԱՐԱ լրատվական գործակալության լրագրողների՝ Հայաստանի կատարած այցը կազմակերպվել է Ինդոնեզիայում ՀՀ դեսպանության կողմից, այցի կազմակերպմանը իր լուրջ նպաստն է բերել նաև «Արմենպրես» լրատվական գործակալությունը:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը