ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Սպառնալիքներ իրավապաշտպան Արթուր Սաքունցի հասցեին. իրավապահ մարմինների արձագանքը». «Մեդիա կենտրոն» 06/14/2017 16:42 | ԼՐԱՀՈՍ
Հունիսի 13-ին «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ քննարկում «Սպառնալիքներ իրավապաշտպան Արթուր Սաքունցիհասցեին. իրավապահ մարմինների արձագանքը» թեմայով: Այս մասին հայտնում է «Մեդիա կենտրոն»-ը:
Արթուր Սաքունցը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ղեկավար Հայկուհի Հարությունյանը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանըև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը:
Քննարկմանը մասնակից Արթուր Սաքունցն իր խոսքում նշեց, որ արդեն իսկ ՀՀ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել, և ինքն այդ գործի շրջանակներում տուժող է ճանաչվել:
«Քրեական գործ հարուցելու մասին որոշումը կայացվել է հունիսի 12-ին, որպես տուժող ճանաչվելու մասին որոշումը կայացվել է ամսի 13-ին: Մենք անցած երկուշաբթի օրն էինք հաղորդում ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն»,- տեղեկացրեց Սաքունցը:
Նա հավելեց, որ դեռ հունիսի 2-ին հնչեցված սպառնալիքի փաստով 10 օր անց քրեական գործ հարուցելը պայմանավորված էր հիմնականում Հայաստանում փոստային ծառայության աշխատանքի հետ:
«ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացվելիք հաղորդումը նամակով մուտք է արվել Վանաձորի փոստային ծառայություն անցած երկուշաբթի, և այդ նամակը դատախազություն է հասել միայն ուրբաթ օրը, այսինքն 4 օրվա ընթացքում է նամակը Վանաձորից Երևան հասել»,- նշեց իրավապաշտպանը:
Անդրանիկ Հակոբյանը նշեց, որ իրավապահ համակարգը գործել է օրենքի շրջանակներում և հոդվածի հրապարակումից հետո սկսվել է նյութերի նախապատրաստումը:
«Քրեական գործ հարուցելու համար անհրաժեշտ էր ունենալ տուժած անձի, տվյալ դեպքում Սաքունցի դիրքորոշումը քրեական գործ հարուցելու հետ կապված: Քանի որ նշված հոդվածով քրեական գործ կարող է հարուցվել միայն բողոքի առկայության, տվյալ դեպքում հաղորդման առկայության դեպքում»,- նկատեց Հակոբյանը:
Վլադիմիր Հովհաննիսյանն, անդրադառնալով դեպքին, խիստ մտահոգիչ գնահատեց և ընդգծեց, որ կոնկրետ այս դեպքը գտնվել ու գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ուշադրության կենտրոնում:
«Արդեն կա մարդու իրավունքների պաշտպանի ու աշխատակազմի հստակ դիրքորոշումը կա մամուլով տարածված, որտեղ խիստ քննադատության է ենթարկվում նման երևույթի ցանկացած դրսևորում: Նաև գրություն է հասցեագրվել իրավապահ մարմիններին, որպեսզի հնարավորինս տեղեկատվություն ստացվի գործի ընթացքից»,- ընդգծեց Հովհաննիսյանը:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը խնդիրը դիտարկեց ավելի լայն հարթության մեջ՝ անդրադառնալով սպառնալիքների հետ կապված հասարակության ընկալմանը.«Ցավոք սրտի, մենք դեռևս քաղաքակիրթ երկիր չդարձանք ու դեռևս հասկացություններով ենք ապրում, որը շատ բացասական է, ագրեսիվ հասարակություն է: Մենք բազմիցս լսել ենք դեպքեր, երբ սպառնացել են ոչ միայն իրավապաշտպաններին, այլ նաև լրագրողներին, օրինակ՝ «գլուխդ կպոկեմ»-ի նման արտահայտություններ շատ ենք լսել: Սակայն որևէ հետևանքներ չեն եղել»:
Իշխանյանը հավելեց, որ ինքը չի հավատում իրավապահ համակարգին, քանի որ կան ոչ միայն սպառնալիքի անպատասխան ու անհետևանք մնացած դեպքեր, այլ սպառնալիքի իրագործման դեպքեր, որի պարագայում որևէ մեկը չի պատժվել:
«Արթուր Սաքունցի հասցեին սպառնալիք հնչեցնողը բացառված չէ, որ ինքնուրույն է գործել, սակայն համոզված եմ, որ նա իշխանության հովանու տակ գործող ինչ-որ խմբավորման ներկայացուցիչ է: Նման սպառնալիք հնչեցնելը հետագայում լավ պաշտոն ստանալու գրավական կարող է լինել, որ ցույց տան, թե ինչքան լավ են ծառայում իշխանություններին»,- նկատեց Իշխանյանը:
Վերջինս նաև համոզված է, որ սպառնալիք հնչեցնողին, եթե անգամ հայտնաբերեն, ապա նա ձևական պատժի կենթարկվի:
Հայկուհի Հարությունյանն էլ նշեց, որ նման երևույթներն այն հադուրժողականության մթնոլորտի հետևանք է, որը երկար տարիներ կա Հայաստանում:
«Նման սպառնալիք հնչեցնող անձը ուղղակի ունի այն վստահությունը, որ ինքը պատասխանատվության չի ենթարկվելու: Օրինակ՝ վերջերս հուլիսյան դեպքերի հետ կապված զեկույցի թեմայով քննարկում ունեցանք, որից հետո սոցիալական ցանցերում արտահայտություններ էին հնչում, որ նման իրավապաշտպաններին պետք է վերացնել: Միջավայրը որպես այդպիսին չափազանց պարարտեցված է»,- կարծիք հայտնեց Հայկուհի Հարությունյանը:
Վերջինս նաև ընդգծեց, որ իրավապահ համակարգի հետագա գործողությունները ցուցիչ են լինելու, թե ինչքանով են նրանք ուզում պայքարել նման արտավոր երևույթների դեմ:
ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը ներկայացրեց, թե ինչ պատիժ է սպասվում Սաքունցի հասցեին սպառնալիք հնչեցրած անձին:
«Եթե նախաքննության ժամանակ պարզվի անձի ինքնությունը, ապա նա պատասխանատվության կենթարկվի քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի պատժի սահմաններում. օրենքով սահմանված է ժամկետը՝ կալանքով առավելագույնը երկու ամիս և ազատազրկմամբ առավելագույնը 2 տարի: Սահմանված է նաև տուգանք նվազագույն աշխատավարձի 50-150-ապատիկի չափով»,- տեղեկացրեց Հակոբյանը:
Վանաձորի ՀՔԱ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հորդորեց ուշադրություն դարձնել այն բառապաշարին, որով իրեն սպառնացել են:
«Ասում են ադրբեջանական ագենտ, բոլորս էլ գիտենք, թե նման որակում ինչու են օգտագործում: Դա օգտագործվում է նրա համար, որ ՀՀ Զինված ուժերում մարդու իրավունքների խախտման մասին դեպքերի մասին ենք բարձրաձայնում: Ասում են Վահան Մարտիրոսյաններ….այսինքն՝ անձը, որը զբաղվում է իրավապաշտպանությամբ, պիտակավորում են: Սա մեկ անձի կողմից տրվող որակավորում չէ, սա ձևավորված հանրային ընկալման հիման վրա ձևավորված որակում է: Սա օդից վերցված չէ, ձևավորվել է տարիների ընթացքում, հիմնականում իշխանության պրոպագանդայի արդյունքում»,- նշեց Սաքունցը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից