ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը ընթացավ առանց պաշտպանների պատշաճ մասնակցության 06/13/2017 19:00 | Դատական ռեպորտաժներ
Կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք ռազմամթերք պահելու մեջ մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստը տեղի ունեցավ ընդմիջումներով և պաշտպաններից մեկի բացակայությամբ:
Գործով երկրորդ անգամ է դատական նիստ տեղի ունենում և այսօր նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը դատական նիստը սկսեց՝ կողմերից հետաքրքրվելով, թե արդյոք կան դատարանին ինքնաբացարկի միջնորդություններ:
Մեղադրանքի կողմը դատարանին ինքնաբացարկի միջնորդություն չհայտնեց, սակայն պաշտպանական կողմը շտապեց դատարանին ինքնաբացարկ հայտնել և անգամ չբարձրաձանեցին, որ իրենց գործընկերներից մեկը բացակայում է, իսկ մյուս փաստաբանը, ով ներկայացել է՝ գործին դեռևս ներգրավված չէ:
Ասել է թե դատավարության բոլոր մասնակիցները նիստին ներկա չէին, իսկ դատարանն անգամ այդ հարցը քննարկման չառավ՝ ամբաստանյալի կարծիքը չլսեց իր պաշտպանի բացակայության պայմաններում արդյոք նա չի առարկում նիստը շարունակելուն: Նման պայմաններում նիստը շարունակվեց, դատարանին ինքնաբացարկ հայտնեցին, որը մերժվեց, ապա ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառվեց՝ նստած տեղից հայտարարություններով հանդես գալու համար:
Դատարանը նախ նրան նախազգուշացրեց, սակայն ամբաստանյալը շարունակեց նույն պահվածքը և այս անգամ դատարանը անհարգելի գնահատեց և նրան 3 ժամով հեռացրեց դատական նիստերի դահլիճից:Ապա սանկցիաներ կիրառվեցին Ժիրայր Սեֆիլյանի և Ներսես Պողոսյանի նկատմամբ՝ վերջիններս էլ դատարանի դահլիճ ներս մտնելիս հրաժարվեցին ոտքին կանգնել:
Նկատենք, որ մեղադրող դատախազը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ բացակայում է ամբաստանյալներից մեկի փաստաբանը և դատարան է ներկայացել փաստաբան, որը դեռևս գործին ներգրավված չէ:
Ի վերջո, դատարանը որոշեց հանրային պաշտպանի գրասենյակից ներկայացած փաստաբան Արթուր Ալիխանյանին ներգրավել որպես Գալուստ Գրիգորյանի,իսկ պաշտպան Տիգրան Եգորյանի բացակայության պատճառով դատական նիստը հետաձգվեց:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ամբաստանյալ Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանին ինքնաբացարկի միջնորդություն էր հայտնել:
Մասնավորապես, պաշտպանը կասկած հայտնեց, որ դատավորը կողմնակալ վերաբերմունք ունի, ինչը կարող է ազդել գործի քննության վրա: Ըստ պաշտպանի՝ դատարանը որոշում է կայացրել Ներսես Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ և պատճառաբանել է, որ մեղադրյալի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հավանականությունը շարունակում է մնալ բարձր:
Պաշտպանի ինքնաբացարկի միջնորդության հիմքում դրված էր այն, որ քրեական գործը բաղկացած է 36 հատորից, և դատարանը 12 օրվա ընթացքում, որոնցից 5-ը ոչ աշխատանքային օրեր են եղել, գործը վարույթ է ընդունել ծանոթացել դրանց հետ, ասել է թե գործի նյութերն ուսումնասիրել է 7 օրվա ընթացքում:
Քրեական գործի ծավալը և դատարանի ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով պաշտպանն ընդգծեց՝ ակնհայտ է, որ դատարանը քրեական գործի դատական քննության նշանակելու որոշումը կայացրել է առանց գործի նյութերի լիարժեք ուսումնասիրման, իսկ ինչ վերաբերում է Ներսես Պողոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորմանն, ապա դատարանն այն անփոփոխ թողնելու մասին որոշումը կայացվել է առանց պատճառաբանման:
Պաշտպան Արայիկ Պապիկյանի միջնորդությանը միացավ նաև Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը՝ նշելով, որ այս գործը ուսումնասիրված և հետազոտված չլինելու պայմաններում դատարանը որոշումներ է կայացրել:
Պաշտպանի գնահատմամբ՝ մինչ այս դատարանի կողմից կատարված բոլոր գործողությունները ձևական են եղել և միտված են եղել արդար դատաքննություն իրականացնելու պատրանք ստեղծելուն:
Դատարանի ինքնաբացարկի միջնորդությանն առարկել էր մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը:
Նշենք նաև, որ գործը քննվում է Շենգավիթ վարչական շրջանի ապակեպատ դահլիճում և մեկ անգամ չէ որ նշված դահլիճում լսելիության հետ կապված խնդրին անդրադարձել ենք, սակայն հարկ ենք համարում նշել, որ դահլիճում ներկաները ևս աղմկում են, ինչը ևս հնարավորություն չի տալիս դատական նիստի ընթացքին առանց խոչընդոտների հետևել:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ