ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրավակիրառ պրակտիկայում ընթացակարգային նորմերին չպետք է ցուցաբերվի ձևական մոտեցում. ՀՀ ՍԴ 06/13/2017 15:29 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ սահմանադրական դատարանն այսօր որոշեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը՝ ՍԴ այս որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում:
Գործը Սահմանադրական դատարանում քննվեց ՀՀ գլխավոր դատախազի դիմումի հիման վրա: Գլխավոր դատախազը դիմումում խնդրում էր որոշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի (Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանավորման ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունների քննումը) 5-րդ մասի ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցը:
Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների համաձայն, դիմող և պատասխանող կողմերի դիրքորոշումները հաշվի առնելով՝ Սահմանադրական դատարանն արձանագրեց, որ մինչև օրենսդրական համարժեք փոփոխությունները վեճի առարկա խնդրին կարող է լուծում տրվել նաև առկա իրավակարգավորումների սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման և դրանց համարժեք իրավակիրառ պրակտիկա ձևավորելու շրջանակներում:
ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը շեշտեց, որ սա այն բացառիկ դեպքերից էր, երբ դիմող և պատասխանող կողմերն ըստ էության գրեթե նույն կարծիքին էին և վեճ որպես այդպիսին գոյություն չուներ, պարզապես խնդրի լուծման մոտեցումները պետք է հստակեցվեին:
ՍԴ-ն արձանագրեց, որ մասնավորապես, ՀՀ սահմանադրության 2005թ. փոփոխություններով, 103-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի համաձայն, դատախազությունն օրենքով սահմանված դեպքերում և կարգով հսկողություն է իրականացնում հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ: Սահմանադրական նշված դրույթի իրացմանն են ուղղված, մասնավորապես, ՀՀ քրդատօրի «Դատախազի լիազորությունները մինչդատական վարույթում» վերտառությամբ 53-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումները:
ՀՀ սահմանադրական դատարանը գտավ, որ վերոշարադրյալ իրավանորմերով նախատեսված լիազորությունների արդյունավետ իրականացման և իրավունքի գերակայության երաշխավորման շահերը պահանջում են, որպեսզի քննիչը դատարան ներկայացնելուց առաջ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդության մասին իրազեկի հսկող դատախազին:
Նման գործելակերպը կապահովի անձին կալանավորելու հարցով դատախազական հսկողության գործառույթի արդյունավետ իրականացումը, այն է՝ դատախազը նախապես իրազեկված լինելով քննիչի մտադրության մասին՝ տեղեկացված է լինում նաև խնդրո առարկա հարցով դատական նիստի, կայացվելիք դատական ակտի մասին և հնարավորություն է ստանում իրացնել օրենսգրքի 283-րդ հոդվածի՝ Քննչական գործողություններ կատարելու և դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին միջնորդությունների քննարկման կարգը, 2-րդ մասով իրեն վերապահված իրավասությունը, ինչպես նաև սահմանված ժամկետում դատական ակտի դեմ ներկայացնել վերաքննիչ բողոք, երաշխավորել նաև անձի շահերի դատական պաշտպանությունը:
Բացի դրանից, եթե դատախազն իրավասու է օրենսգրքի 285-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը օրենսգրքի 283-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով հետ վերցնել կամ անհրաժեշտ է համարում այն անձամբ պաշտպանել, ինչպես նաև ոչ թե քննիչն է, այլ դատախազն է իրավասու բողոքարկել տվյալ հարցով դատարանի որոշումը, ապա՝
ա) կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշման մասին պետք է պատշաճ ձևով իրազեկվի նաև դատախազը,
բ) իրավակիրառ պրակտիկայում ընթացակարգային նորմերին տարբեր հիմնավորումներով ու պատճառներով չպետք է ցուցաբերվի ձևական մոտեցում, ինչը կարող է հանգեցնել ՀՀ սահմանադրության 80-րդ հոդվածի պահանջի անտեսմանը՝ չերաշխավորելով հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ սահմանադրական դրույթների էության անխախտելիությունը: Միայն այս ճանապարհով է հնարավոր տվյալ իրավահարաբերություններում ապահովել անձի շահերի դատական պաշտպանությունը և կանխել իրավական անվտանգության հնարավոր սպառնալիքները, նշվում է ՍԴ որոշման մեջ:
Դիմելով պատասխանող կողմի՝ Ազգային ժողովի, ներկայացուցչին՝ ՍԴ նախագահը ուշադրություն հրավիրեց որոշման այն մասի վրա, որը վերաբերվում է օրենսդրական հետագա փոփոխություններին: «Մանավանդ որ Դուք նույնպես արձանագրել եք, որ այստեղ նաև օրենսդրական կարգավորումների խնդիր է: Սահմանադրական դատարանը հստակ դիրքորոշումներ է առաջադրել, և պառլամենտն արդեն իր իրավասություններից ելնելով՝ պարտավոր է այդ խնդիրն իրացնել»,- ասաց ՍԴ նախագահը:
«Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում ՍԴ-ում պատասխանող կողմի՝ Ազգային ժողովի, պաշտոնական ներկայացուցիչ Վահե Դանիելյանը նշեց, որ Գլխավոր դատախազի դիմումի համար հիմք է ծառայել պրակտիկայում արձանագրված դեպքը: Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժվելուց հետո դատախազը անհրաժեշտ էր համարել այն բողոքարկել, սակայն դատարանի որոշումն ուղարկվել էր քննիչին, մեկ օր անց՝ քննիչն այն ուղարկել էր դատախազին: Դատարան բողոքարկելու օրենքով սահմանված ժամկետը դատախազը հաշվել էր այն պահից սկսած, երբ քննիչն իրեն էր հանձնել դատարանի որոշումը, սակայն դատարանը ելել էր այն տրամաբանությունից, որ մեղադրյալի համար դա կարևոր չէ, այլ կարևոր է այն, թե երբ է ստացել դատարանի որոշումը քննիչը: Գլխավոր դատախազը դիմել էր ՍԴ՝ վիճարկելով տվյալ հոդվածը, քանի որ կարծում է, որ որոշումը պետք է նաև դատախազին ուղարկվի:
Մինչդեռ օրենքով նման բան նախատեսված չէ,
օրենքով քննիչը պարտավոր չէ տեղյակ պահել դատախազին կամ ուղարկել վերջինին դատարանի որոշումը, դա ներքին կարգով է արվում՝ համագործակցության շրջանակներում:
ԱԺ ներկայացուցիչը նշեց նաև, որ Գլխավոր դատախազի բարձրացրած հարցը պրակտիկայում բազմաթիվ խնդիրներ է առաջացրել: «Կարելի է ասել ո՛չ առաջին և ո՛չ էլ վերջին դեպքն է եղել»:
Ըստ Վահե Դանիելյանի, ԱԺ-ն այն դիրքորոշումն ունի, որ եթե որևէ մարմին օրենքով ունի բողոքարկման իրավունք, օրենսդիրը նաև պարտավոր է սահմանել բողոքարկման համար անհրաժեշտ բոլոր նախապայմանները: Օրենքով հստակ սահմանված յոթնօրյա ժամկետը սովորական պայմաններում բավարար է բողոք կազմելու ու դատարան ուղարկելու համար, սակայն բողոքարկելու համար պետք է որ դատական ակտը լինի անձի տիրապետության տակ, այսինքն՝ անձը հնարավորություն ունենա յոթ օրվա ընթացքում դատարան դիմել:
Նշենք, որ մինչ իր վերոհիշյալ դիրքորոշմանը հանգելը Սահմանադրական դատարանն աշխատանքային քննարկում է ունեցել քրեական դատավարության ոլորտի իրավաբան գիտնականների ու պատասխանատուների հետ՝ օրենսդրության ու իրավակիրառ պրակտիկայի շուրջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը