Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)

Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը ընթացավ առանց պաշտպանների պատշաճ մասնակցության 06/13/2017   19:00  |  Դատական ռեպորտաժներ

Կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք ռազմամթերք պահելու մեջ մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստը տեղի ունեցավ ընդմիջումներով և պաշտպաններից մեկի բացակայությամբ:

Գործով երկրորդ անգամ է դատական նիստ տեղի ունենում և այսօր նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը դատական նիստը սկսեց՝ կողմերից հետաքրքրվելով, թե արդյոք կան դատարանին ինքնաբացարկի միջնորդություններ:

Մեղադրանքի կողմը դատարանին ինքնաբացարկի միջնորդություն չհայտնեց, սակայն պաշտպանական կողմը շտապեց դատարանին ինքնաբացարկ հայտնել և անգամ չբարձրաձանեցին, որ իրենց գործընկերներից մեկը բացակայում է, իսկ մյուս փաստաբանը, ով ներկայացել է՝ գործին դեռևս ներգրավված չէ:

Ասել է թե դատավարության բոլոր մասնակիցները նիստին ներկա չէին, իսկ դատարանն անգամ այդ հարցը քննարկման չառավ՝ ամբաստանյալի կարծիքը չլսեց իր պաշտպանի բացակայության պայմաններում արդյոք նա չի առարկում նիստը շարունակելուն: Նման  պայմաններում նիստը շարունակվեց, դատարանին ինքնաբացարկ հայտնեցին, որը մերժվեց, ապա ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառվեց՝ նստած տեղից հայտարարություններով հանդես գալու համար:

Դատարանը նախ նրան նախազգուշացրեց, սակայն ամբաստանյալը շարունակեց նույն պահվածքը և այս անգամ դատարանը անհարգելի գնահատեց և նրան 3 ժամով հեռացրեց դատական նիստերի դահլիճից:Ապա  սանկցիաներ կիրառվեցին Ժիրայր Սեֆիլյանի և Ներսես Պողոսյանի նկատմամբ՝ վերջիններս էլ դատարանի դահլիճ ներս մտնելիս հրաժարվեցին ոտքին կանգնել:

Նկատենք, որ մեղադրող դատախազը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ բացակայում է ամբաստանյալներից մեկի փաստաբանը և դատարան է ներկայացել փաստաբան, որը դեռևս գործին ներգրավված չէ:

Ի վերջո, դատարանը որոշեց հանրային պաշտպանի գրասենյակից ներկայացած փաստաբան Արթուր Ալիխանյանին ներգրավել որպես Գալուստ Գրիգորյանի,իսկ պաշտպան Տիգրան Եգորյանի բացակայության պատճառով  դատական նիստը հետաձգվեց:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ամբաստանյալ Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանին ինքնաբացարկի միջնորդություն էր հայտնել:

Մասնավորապես, պաշտպանը կասկած հայտնեց, որ դատավորը կողմնակալ վերաբերմունք ունի, ինչը կարող է ազդել գործի քննության վրա: Ըստ պաշտպանի՝ դատարանը որոշում է կայացրել Ներսես Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ և պատճառաբանել է, որ մեղադրյալի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հավանականությունը շարունակում է մնալ բարձր:

Պաշտպանի ինքնաբացարկի միջնորդության հիմքում դրված էր այն, որ քրեական գործը բաղկացած է 36 հատորից, և դատարանը 12 օրվա ընթացքում, որոնցից 5-ը ոչ աշխատանքային օրեր են եղել, գործը վարույթ է ընդունել ծանոթացել դրանց հետ, ասել է թե գործի նյութերն ուսումնասիրել է 7 օրվա ընթացքում:

Քրեական գործի ծավալը և դատարանի ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով պաշտպանն ընդգծեց՝ ակնհայտ է, որ դատարանը քրեական գործի դատական քննության նշանակելու որոշումը կայացրել է առանց գործի նյութերի լիարժեք ուսումնասիրման, իսկ ինչ վերաբերում է Ներսես Պողոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորմանն, ապա դատարանն այն անփոփոխ թողնելու մասին որոշումը կայացվել է առանց պատճառաբանման:

Պաշտպան Արայիկ Պապիկյանի միջնորդությանը միացավ նաև Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը՝ նշելով, որ այս գործը ուսումնասիրված և հետազոտված չլինելու պայմաններում դատարանը որոշումներ է կայացրել:

Պաշտպանի գնահատմամբ՝ մինչ այս դատարանի կողմից կատարված բոլոր գործողությունները ձևական են եղել և միտված են եղել արդար դատաքննություն իրականացնելու պատրանք ստեղծելուն:

Դատարանի ինքնաբացարկի միջնորդությանն առարկել էր մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը:

Նշենք նաև, որ գործը քննվում է Շենգավիթ վարչական շրջանի ապակեպատ դահլիճում և մեկ անգամ չէ որ նշված դահլիճում լսելիության հետ կապված խնդրին անդրադարձել ենք, սակայն հարկ ենք համարում նշել, որ դահլիճում ներկաները ևս աղմկում են, ինչը ևս հնարավորություն չի տալիս դատական նիստի ընթացքին առանց խոչընդոտների հետևել:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:25 13/06/2017  |  Դատական ռեպորտաժներՍեֆիլյանի և մյուսների գործով առաջին ինքնաբացարկը դատարանին
14:54 26/05/2017  |  Դատական ռեպորտաժներԺիրայր Սեֆիլյանի  գործը թատերական ներկայացման սցենարով է գրված. Պաշտպան
13:46 26/05/2017  |  Դատական ռեպորտաժներԺիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը րոպեներ տևեց
13:02 26/05/2017  |  Դատական ռեպորտաժներՍկսվել է Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատավարությունը (լուսանկարներ)
11:06 04/05/2017  |  Քրեական խրոնիկոնԺիրայր Սեֆիլյանի գործն ուղարկվել է դատարան
16:02 08/02/2017  |  Քրեական խրոնիկոն«Արմավիր» ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում Ժ.Սեֆիլյանը կարգապահական տույժի չի ենթարկվել. Դատախազություն
14:58 08/02/2017  |  ԼՐԱՀՈՍՔԿՎ-ն՝ Ժիրայր Սեֆիլյանի խցում իբր «աննախադեպ» խուզարկություններ անցկացնելու վերաբերյալ հայտարարության մասին
14:41 18/11/2016  |  Քրեական խրոնիկոնԱվարտվել է Ժ. Սեֆիլյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը
12:19 20/10/2016  |  ԼՐԱՀՈՍԺիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի նամակը «Վարդաշեն» ՔԿՀ-ից
15:38 06/08/2016  |  ՎերլուծություններԺիրայր Սեֆիլյանի վերաբերյալ քրեական գործերը ՀՔԾ-ում են

Արխիվ

[]