Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» 11/23/2024   11:03 «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը. Հայտարարություն 11/23/2024   11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան 11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել
11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Հայկազ Բարսեղյանի անկողինն արյունոտ տեսնելով կուրսանտն ուշագնաց է եղել 06/12/2017   22:57  |  Դատական ռեպորտաժներ

2015 թ. հունվարի 29 -ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով այսօր դատարանում հարցաքննվեց 3 վկա:

Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր առաջինը հարցաքննվեց վկա Էրիկ Բեգլարյանը, ով հայտնեց, որ բացի Գնել Թևոսյանից մյուս ամբաստանյալների հետ նորմալ հարաբերությունների մեջ է գտնվել, իսկ սպանված Հայկազ Բրասեղյանն իր ընկերն էր:

Վկայի բնութագրմամբ՝ Հայկազ Բարսեղյանը աշխույժ, ընկերասեր տղա է եղել, որևէ մեկը նրան տխուր չէր տեսնի, դեպքի օրը եւս՝ ժամեր առաջ, Հայկազին տեսել էր ուրախ տրամադրությամբ:

Վկան հայտնեց որ, Հայկազ Բարսեղյանը կուրսանտ Կարեն Բաղրամյանին անշնորհք ուտելու հետ կապված դիտողություն է արել: Կարեն Բաղրամյանի ուտելու ձևը սեղանակիցներին դուր չի եկել. նա ճպճպացնելով է հաց կերել, բացի այդ ուտելիքները խառնել է միմյանց, իսկ երբ Հայկազը նրան դիտողություն է արել, նրանց է մոտեցել Վաչե Սահակյանը: Ճաշարանում զրույցը անավարտ է մնացել և պայմանավորվել են ավելի ուշ շարունակել է Հայկազենց ննջարանում:

Իսկ երբ ավելի ուշ զրուցել են` Կարենը զգացել է, որ մեղավոր է և խոսակցությունը փակվել է:

Վկայի խոսքով՝ հունվարի 28-ին` ժամը 23.00-ի սահմաներում ինքը գնացել է բուժկետ, ապա վերադարձել եւ պառկել քնելու, վերադարձի ճանապարհին տեսել է Հայկազին, ով ուրախ է եղել: Հաջորդ օրն առավոտյան իրենց ննջարան է գնացել է Սամվել Սերոբյանը և Վաչեին կանչել` ասելով, որ  Հայկազը չկա: Ննջարանում  Հայկազի անկողինը  հայտնաբերել են կարմիր գույնի մեջ: Սկզբում վկան մտածել է, որ կարմիր ներկ է, բայց կարճ ժամանակ անց հասկացել, որ արյուն է և սթափվել է: Անկողնու վրա եղել են նաև փսխոցի հետքեր:

Այդ ամենից հետո գնացել են Հայկազին փնտրելու և նրա դին գտել  պպտաձողից կախված վիճակում, իսկ դիակին մոտենալ թույլ չեն տվել. Վաչե Սահակյանն էլ ասել է մի խառնվեք, պետք չէ մոտենալ:

Վկան նաև նշեց, որ Հայկազի անկողնու մեջ «լանցետ կար», ինչին Վաչեն ձեռք է տվել, ապա գցել ձեռքից:

Վկայի խոսքով` ինքը չի պատկերացրել, որ Հայկազը կարող էր իրեն վնաս տալ, իսկ երբ մահճակալն արյունոտ է տեսել` մտածել է, որ կատակ է արել:

Դատավարության մասնակիցներին հետաքրքրում էր,  թե արդյոք վկան չի փորձել պարզել  նույն ննջարանում քնող կուրսանտներից, թե ինչ է պատահել ընկերոջ հետ` վկան ասաց, որ կուրսատներն ասել են, թե  դեպքի ժամանակ քնած են եղել: Վկան հայտարարեց, որ  հարցրել է, «թե նիուժելի չեք տեսել կամ ձայն լսել, որ եթե անգամ մարդ իրեն վնաս տա` ցավին չի կարող դիմանալ, ձայն կհանի», բայց  իրեն պատասխանել են որ քնած են եղել:

Ի վերջո վկան, ասաց որ ինստիտուտում զրույցներից տեղեկացել է, որ այդ օրը գիշերը խմել են «կապտյորկայում», և երբ Հայկազը հայոհանքներ է տվել ինչ-որ մեկի հասցեին` այդ մասին մեկը գնացել է ու պատմել է ապտյորկայում գտնվողներին: Իսկ, թե ովքեր են «կապտյորկայում» խմել` վկան անուններ չհնչեցրեց:

Դեպքից հետո էլ վկան տեղեկացել է, որ Հայկազի ննջարանում քնողները ցուցմունք են տվել, թե վախեցել են, քանի որ ինչպես հետո է իմացել.  սպանության մեջ մեղադրվող չորս անձանցից մեկն ասել է. «կմոռթեմ Ձեզ...»:

Վկայի ցուցմունքներում առկա էական հակասություններով պայմանավորված մեղադրող դատախազը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքները, ըստ որոնց՝ Հայկազը Կարենին մի քանի անգամ զգուշացրել է, որ փնթի է ուտում, վկան հայտնել էր, որ ինքը ևս նկատողություն է արել Կարենին` փնթի լինելու համար:

Ինչ վերաբերում է նրան, թե ամբաստանյալները գերիշխող դիրք են զբաղեցել, թե ոչ` վկան նշեց, որ Գնել Թևոսյանը,Վաչե Սահակյանը, Նորիկ Սահակյանը և Մովսես Ազարյանը այնպես էին արել, որ գերիշխող դիրք զբաղեցնեն մյուս կուրսանտների նկատմամբ, բացի այդ` Վաչեին շողոքորթում էր Մովսեսը, իսկ Գնելին՝ Նորիկը. նրանց ձեռքի տակ լավ էին զգում իրենց:

Վկայի նախաքննական ցուցմունքից նաև պարզ դարձավ, որ դեպքին նախորդող ժամերին սարսափ ֆիլմ են դիտել, որի հերոսուհուն ընկները սպանել էր և նրա հոգին հանգիստ չի թողել ընկերներին:

Դատաքննական և նախաքննական ցուցմունքի հակասության մի դրվագը վերաբերում էր նրան, որ Վաչեն Հայկազի անկողնուց լանցետ է վերցրել. վկան նախաքննական ցուցմունքում հայտնել էր, որ ինքը անձամբ չի տեսել, որ Վաչեն Հայկազի անկողնուց ինչ որ բան վերցնի, իսկ երբ կապիտան Ավետիսյանն ասել է տեղը դիր՝ մտածել է երևի լանցետի մասին է ասում:

Մյուս հակասությունների վերաբերյալ էլ ասաց, որ դրանք պայմանավորված են նրանով, որ չի հիշում:

Ի վերջո, թե ինչ է իրեն հայտնի սպանության մասին, ինչ է լսել` վկան կոնկրետ անուներ չհայտնեց, սակայն նշեց, որ, ըստ իր լսած տեղեկությունների՝ մեկը բռնել է Հայկազի ոտքերից, մյուսը ձեռքերից, մյուս երկուսն էլ կտրել են երակները, որից հետո բուշլատը հագցրել են, որ արյունը չթափվի և տարել` կախել:

Թե ումից է լսել` դատարանի ճշտող հարցին վկան որևէ անուն չհնչեցրեց, սակայն հավելեց, որ ով մեղավոր է թող պատժվի:

Հաջորդիվ հարցաքննվեց վկա Արայիկ Ավագյանը:  Ըստ նրա՝ դեպքի օրն առավոտյան չի հիշում, թե ով է գնացել իրենց ննջարան և ասել, որ Հայկազը չկա: Անմիջապես գնացել են նրա ննջարան, որտեղ տեսել են Հայկազի անկողինն արյունոտ, որից հետո իր ինքնազգացողությունը վատացել է և ուշաթափվել:

Վկային տարել են բուժկետ, որտեղից դուրս գալով  գնացել է շարահրապարակ եւ այնտեղ տեսել Հայկազին` կախված:

Վկան նշեց, որ Վաչե Սահակյանը, ով իր ննջարանում էր քնում, իմանալով որ Հայկազը չկա` գունատվել է:

Վկայի խոսքով, սպանության մասին ինքը տեղեկացել է ռազմական ոստիկանությունում:

Վկա Արամ Սարիբեկյանը նույնպես հայտնեց, որ գնալով Հայկազ Բարսեղյանի ննջարան՝ անկողինը հայտնաբերել են արյոնոտ, որից հետո կուրսանտ Արայիկ Ավագյանը ուշագնաց է եղել ու ինքը օգնել է նրան` գնալ բուժկետ:

Վկան հստակ չհիշեց, թե ով, սակայն ասաց, որ կարծես թե Օհանջանյան Նորիկն է դեպքի օրն առավոտյան գնացել իրենց ննջարան և Վաչեին կանչել:

Ի սկզբանե, ըստ վկայի,   առաջ էր քաշվում ինքնասպանության վարկածը, սակայն հետո ռազմական ոստիկանությունում տեղեկացել է, որ սպանություն է տեղի ունեցել:

Վկան նաև նշեց, որ մի քանի անգամ  գնացել քննչական, իսկ վերջին անգամ  իրեն նկար են ցույց տվել, որում պատկերված է եղել՝ պարան օղակ արված, ինչն իրեն անծանոթ է եղել:

Իսկ ամբաստանյալներին նա դեպքից հետո մեկ անգամ է տեսել, երբ նրանց տարել են ինստիտուտ` քննչական փորձարարության, սակայն նրանց հետ չի շփվել:

Նկատենք, որ մինչ այսօր գործով անցնող մյուս վկաները իրենց ցուցմունքներում նկարագրում էին ամբատանյալ Գնել Թևոսյանի գործողությունները, սակայն այսօր հարցաքննվող վկաները Վաչե Սահակյանի պահվածքին ու նրա գործողություններին անդրադարձան: Վկաները նշեցին, որ դեպքի օրն առավոտյան Վաչե Սահակյանը գունատ է եղել, սփրթնած հուզված:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:11 05/06/2017  |  Քրեական խրոնիկոն«Հա, ես միշտ էլ անհարգալից եմ… մինչև դատարան չունենանք, միշտ էլ անհարգալից եմ». փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ կհարուցվի՞
16:36 22/05/2017  |  Դատական ռեպորտաժներՀայկազ Բարսեղյանի սպանության գործով զինծառայող վկաների ներկայությունը տարբեր պատճառներով հնարավոր չի լինում նիստին ապահովել
21:39 20/03/2017  |  Դատական ռեպորտաժներ«Վսյո, էսի մեռավ». Հայկազ Բարսեղյանի սպանության գործով վկան տեսել և ճանաչել է նրան սպանողներին
14:05 20/03/2017  |  Դատական ռեպորտաժներԳնա առաջնագիծ, թեկուզ զոհվի, բայց իմանամ ինչի համար. սպանության մեջ մեղադրվողի մոր նամակը՝ գլխավոր դատախազին
19:48 27/02/2017  |  Դատական ռեպորտաժներՀայկազի սպանության մասին լսելով Վարազդատ Սաֆարյանը սկսել է դողդողալ. Վկա
19:29 13/02/2017  |  Դատական ռեպորտաժներՀայկազի թևերն ընկած իջեցրել են աստիճանահարթակով՝ ասելով, թե Հայկազը լավ չի զգում իրեն. Վկայի ցուցմունքից
19:27 16/01/2017  |  Դատական ռեպորտաժներՎկան պնդել է, որ Հայկազ Բարսեղյանին 4 կուրսանտներն են թևանցուկ, գլուխը կախ գցած իջեցրել աստիճանահարթակով
23:52 12/12/2016  |  Դատական ռեպորտաժներՀայկազ Բասեղյանի սպանության օրը օրապահը տեսել է հինգ հոգու ստվեր, որոնից մեկին է նմանեցրել է Վաչեին
19:57 14/11/2016  |  Դատական ռեպորտաժներՉեմ ուզում որևէ անմեղ մարդ դատվի. սպանված կուրսանտի հայր
13:45 31/10/2016  |  Դատական ռեպորտաժներՀայկազ Բարսեղյանի սպանության գործով 2 ամբաստանյալի համար շտապօգնություն է հրավիրվել դատարան

Արխիվ

[]