Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Ռուս ռազմական փորձագետը նմանություն է տեսնում 1915 և 2016 թթ. ապրիլին թուրքերի եւ ադրբեջանցիների վայրագությունների միջև 06/12/2017   10:55  |  Ղարաբաղյան հակամարտություն

ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը ղարաբաղյան խնդրի հանգուցալուծմանն ուղղված ամբողջական,արդյունավետ բանակցությունները չի պատկերացնում առանց Ստեփանակերտի մասնակցության: Փորձագետն առանձնացրեց երեք արդիական հարց, որոնք ըստ նրա՝ ընկած են խնդրի հնարավոր լուծման հիմքում:

«Ստեփանակերտի վերադարձը բանակցությունների սեղանի շուրջ, ԵԱՀԿ առաքելության ընդլայնում, ինչպես նաեւ հետաքննական մեխանիզմների ներդրում: Դրանք իրատեսական են»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց փորձագետը: Նա նշեց, որ լուրջ բանակցությունների վերսկսման որեւէ հեռանկար չի տեսնում, քանի որ Ադրբեջանը չունի մոտիվացիա:

Վլադիմիր Եվսեևի խոսքով՝ իրենց վերջին հայտարարությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ընդունեցին այն, ինչ կատարվել էր, սակայն դա բավարար չէ, քանի որ փորձագետը կոչերից ու հորդորներից զատ ցանկանում է տեսնել իրական գործողություններ:

«Ես նրանց փոխարեն կպահանջեի Ադրբեջանից կատարել ստանձնած պարտավորությունները: Ինչո՞ւ դա չարեցին՝ ես չգիտեմ. ցավոք սա երկակի ստանդարտների քաղաքականություն է, այսինքն՝ հայտարարություն կար, սակայն որին չհետեւեց ինչ-որ գործողություն: Կարծում եմ՝ ամեն դեպքում այս հայտարարությունը Ադրբեջանի համար զսպող գործոն չի կարող լինել: Միակ զսպող գործոնը Զինված ուժերն են: Միայն ուժով հնարավոր կլինի Ադրբեջանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ՝ ընդ որում իրական, ոչ թե իմիտացիոն»,-ընդգծեց նա:

Ռուս փորձագետը փետրվարին Արցախում էր սահմանադրական հանրաքվեին որպես դիտորդ մասնակցելու նպատակով: Նա պատմեց, որ հանդիպել է թալիշցիներին, ովքեր ադրբեջանական ագրեսիայի պատճառով մնացել են առանց մշտական բնակատեղիի, սակայն միեւնույնն է, ցանկություն ունեն վերադառնալու հայրենի գյուղ:

«Նրանք այսպես են ապրում, քանի որ անընդմեջ կրակահերթի տակ են եղել, իսկ ամենակարեւորը՝ նրանց տները դիպուկահարի նշանառության տակ են: Ինչ-որ մեկը պետք է սրա համար պատասխան տա»,-նշեց փորձագետը:

Վլադիմիր Եվսեևը նաեւ անդրադարձավ նախորդ տարվա ապրիլին ադրբեջանական Զինված ուժերի կողմից Թալիշի խաղաղ բնակիչների, ինչպես նաեւ Պաշտպանության բանակի զինծառայողների նկատմամբ իրականացված խոշտանգումներին: Նա շեշտեց, որ ադրբեջանական կողմը պետք է միանշանակ պատասխանատվության ենթարկվի:

«Նրանց դեմ պետք է տրիբունալի առաջ կանգնելու հարց բարձրացվի, նրանք դրան արժանի են, քանի որ այդ վայրագությունները միջազգային իրավունքի խախտումներ են: Մյուս հանգամանքը, որն ինձ վրդովեցրել էր, ազգությամբ եզդի զինծառայողի գլխատումն էր, որից հետո այն նաեւ ցուցադրվեց: Ինձ մոտ մի միտք առաջացավ.

հիշեցի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեսած մի նկար, որում սեղանին սպիտակ սփռոցի վրա երեք հայերի գլուխներ են դրված, իսկ հետին պլանում երկու թուրքեր են: Շատ նման երեւույթներ են: Այն ժամանակ դա հանցագործություն էր, իսկ հիմա առավելեւս դա հանցագործություն է: Իհարկե, ապրիլին հասկանալի չէր, թե ովքեր են սրանով զբաղվում, այսինքն՝ Ադրբեջա՞նն էր, թե նրանց օգնական ազգակից պետությունը՝ Թուրքիան: Ամեն դեպքում ով էլ լինի, արժանի են տրիբունալի»,-ասաց նա: Հարցին, թե ինչպես փորձագետը կմեկնաբանի Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու քաղաքականությունը այն դեպքում, երբ Ռուսաստանը անընդմեջ շեշտում է, որ Հայաստանն իրեն դաշնակից երկիր է, Վլադիմիր Եվսեևը պատասխանեց.

«Ռուսաստանի համար զենքի վաճառքը Ադրբեջանին ինչ-որ տնտեսական հարց չէ. Հայաստանում կարծում են, որ Ռուսաստանն այսպես գումար է աշխատում, ընդ որում՝ հայ զինծառայողների արյան հաշվին: Սա ընդհանրապես տեղին չէ, քանի որ Ռուսաստանը դա անում է, որպեսզի Ադրբեջանին իր ազդեցության տակ պահի: Ռուս-ադրբեջանական հարաբերություններում տարբեր հարցեր կան, որոնք Հայաստանի հետ կապ չունեն, օրինակ՝ հիմա ինչպես գիտեք, իրանա-ադրբեջանական երկաթուղիների միացման մասին է խոսք գնում: Հաջորդ տարի այս գործընթացը պետք է ավարտվի, Ադրբեջանը կլինի տարանցիկ երկիր իրանական ապրանքը Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ փոխադրելու համար: Ռուսաստանը չի ցանկանում թշնամանալ Ադրբեջանի հետ:

Միեւնույն ժամանակ, Ռուսաստանը հասկանում է, որ հարաբերությունների մակարդակը երկու երկրների հետ տարբեր է: Նրա համար Հայաստանը դաշնակից է, այստեղ տեղակայված է ռուսական ռազմաբազան: Ադրբեջանում ոչ մի ռազմական օբյեկտ չկա, առավել եւս ռազմաբազա: Մենք չենք համարվում դաշնակիցներ: Մենք կարող էինք նաեւ հրաժարվել զենքի մատակարարումից, սակայն հակառակ դեպքում ինչպես հնարավոր կլիներ պահպանել ազդեցության շրջանակը»,-եզրափակեց փորձագետը:

Սյուզի Մուրադյան

Լուսանկարը՝ Armenpress-ի

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:24 08/06/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունՀայկական կողմը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից ակնկալում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացում
09:15 08/06/2017  |  ՄամուլԱպրիլյան ռազմական բախումնե­րից հետո կողմերի մոտ ամրապնդ­վել են իրենց մոտեցումները. «Հայկական ժամանակ»
17:48 07/06/2017  |  Ղարաբաղյան հակամարտություն«Ինչու՞ է Միջազգային ճգնաժամային խումբը կանխատեսում պատերազմի վտանգ ԼՂ հակամարտության գոտում». բանավեճ
09:38 07/06/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունՄիջնորդների խնդիրն է անել հնարավորը՝ ԼՂ հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու համար. Իգոր Պոպով
14:21 05/06/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունԱդրբեջանը խոչընդոտում է սահմանագծում հետաքննական մեխանիզմների ներդրմանը. ՊԲ հրամանատար
09:19 03/06/2017  |  ՄամուլՅուրաքանչյուր թիզ հող հանձնելով պատերազմի սկսումը ռեալ է դառնում. «Հայկական ժամանակ» 
14:01 02/06/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունԱրցախում չենք կիսում Միջազգային ճգնաժամային խմբի կարծիքը. Դավիթ Բաբայան.Tert.am
16:00 01/06/2017  |  ԼՐԱՀՈՍՄեր բանակի թիվ մեկ խնդիրը հարազատ ժողովրդի անվտանգության լիարժեք ապահովումն է. Սենոր Հասրաթյան
16:01 30/05/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչերից պետք է անցնեն կոնկրետ գործողությունների. Նալբանդյան
15:47 30/05/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունՆալբանդյանն անհեթեթ է որակել Ալիևի հայտարարությունը ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ

Արխիվ

[]