ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևանը լուծման կարոտ շատ խնդիրներ ունի. Նախագահ 06/12/2017 12:42 | ԼՐԱՀՈՍ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երևանի ավագանու հատուկ նիստում Երևանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնը ստանձնելու երդման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Նախագահը շնորհավորել է Տարոն Մարգարյանին, Երևանի նորընտիր ավագանու բոլոր անդամներին՝ Հայաստանի մայրաքաղաքի կառավարման պատասխանատվությունը ստանձնելու կապակցությամբ:
Հանրապետության Նախագահը արարողության ժամանակ շնորհավորական խոսք է հղել միջոցառման մասնակիցներին:
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Երևանի նորընտիր քաղաքապետի երդմնակալության արարողությանը
Շնորհավորում եմ Երևանի նորընտիր ավագանու բոլոր անդամներին և քաղաքապետ ընտրված Տարոն Մարգարյանին Հայաստանի մայրաքաղաքի կառավարման պատասխանատվությունը ստանձնելու կապակցությամբ: Ուրախ եմ ինչպես Հանրապետականի իմ կուսակից ընկերների, այնպես էլ Երևանի բնակիչների վստահության քվեին արժանացած այլ քաղաքական ուժերի համար: Դուք բոլորդ այդ քվեն վաստակել եք դժվարին պայքարում:
Հավատում եմ, որ տարաձայնություններից վեր կարող է լինել և ձեզ բոլորիդ կարող է միավորել Երևան համայնքի ընդհանուր շահը: Հուսով եմ, որ հենց այդ տրամադրությամբ էլ աշխատելու եք տեղական ինքնակառավարման այս կարևոր մարմնում: Հիշե՛ք, որ Երևանը համայն հայության մայրաքաղաքն է, հայրենիքի խորհրդանիշը ամբողջ աշխարհով մեկ սփռված հայերի համար:
Երևանի ավագանու ընտրություններով մենք ամփոփեցինք 2017 թվականի ընտրական շրջանը: Շատ կարևոր է, որ մենք արդեն ձևավորել ենք իշխանություն, որն արտահայտում է մեր ժողովրդի կամքը: Արդեն անհրաժեշտ է հանդարտեցնել ընտրական կրքերը, դրանք թողնել անցյալում: Եկել է ելույթներից գործին անցնելու ժամանակը:
2018 թվականը խորհրդանշական տարի է լինելու: Համայն հայությունը տոնելու է մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակը: Այդ նույն տարում տոնելու ենք նաև քաղաքամայր Երևանի 2800-ամյակը, որը բնավ նախորդ հոբելյաններից պակաս կարևոր չէ:
Այս հոբելյանը պատվով դիմավորելու և կազմակերպելու գործի պատասխանատվությունն առաջին հերթին ընկնում է քաղաքային նորընտիր իշխանության ուսերին: Այո՛, Երևանը հինավուրց քաղաք է, բայց միևնույն ժամանակ այն անընդհատ արդիականանում է, ձևավորվում են համակեցության նոր կանոններ:
Մեր նպատակն է, որ դարերի խորքից եկող Երևանը ժամանակին համընթաց քայլի: Գիտեք, որ զբոսաշրջության զարգացումը մեր տնտեսության առաջնահերթություններից մեկն է: Ուստի քաղաքը պետք է ունենա ժամանակակից եվրոպական տեսք՝ արդի լուսավորության համակարգերով, հարմարավետ մայթերով և անցումներով, հանրային հանգստյան գոտիներով: Անհրաժեշտ է վերացնել խրձերով լարանցումները և գեղագիտական առումով աչք ծագող մյուս թերությունները՝ առաջին հերթին, իհարկե, քաղաքի կենտրոնում:
Երևան քաղաքը բախվում է մի շարք բարդ խնդիրների, որոնց համար անհրաժեշտ է լուծումներ գտնել: Այդ հարցերի շարքում է տրանսպորտի խնդիրը: Զարգանում է քաղաքը, անընդհատ ավելանում է քաղաքի փողոցներով երթևեկող մեքենաների քանակը: Օրվա որոշակի ժամերին խցանումները դարձել են սովորական երևույթ: Երևանցիների և հյուրերի համար շարունակում են գոյություն ունենալ անհարմարություններ:
Որևէ խնդրի լուծման համար նորից հեծանիվ հորինելու կարիքը չկա: Անհրաժեշտ է ուսումնասիրել միջազգային փորձը և տեսնել, թե որքանով է այն կիրառելի մեր պայմաններում: Որքան տեղյակ եմ՝ նման այլ քաղաքներում այս հարցի լուծումը տրվում է հանրային տրանսպորտի զարգացման և դրա գրավչության բարձրացման միջոցով: Գիտեմ, որ հեշտ խնդիր չեմ դրել, գիտեմ, որ միջազգային խորհրդատուի հետ միասին աշխատում եք այս ուղղությամբ, բայց դա պետք է լինի ձեր աշխատանքի ամենահիմնական ուղղություններից մեկը, և այդ աշխատանքներին պետք է արագություն հաղորդել:
Մեկ այլ կարևորագույն խնդիր է աղբահանությունը և աղբի կառավարման ողջ գործընթացը: Այստեղ մենք արդեն գրանցել ենք որոշակի հաջողություններ, Երևանում ստեղծել ենք մայրաքաղաքին վայել համակարգ: Սա նաև պետական ու մասնավոր հատվածների համագործակցության հաջողված օրինակ է:
Սակայն այդքանով բավարարվելու իրավունք չունենք: Կարճաժամկետ առումով մենք պետք է ստեղծենք նոր աղբավայր՝ հինը կանաչապատելով և վերադարձնելով բնությանը: Միջնաժամկետ առումով՝ պետքէ կառուցենք աղբի վերամշակման գործարան: Անհրաժեշտ է ձևավորել աղբի կառավարման նոր մշակույթ: Այս ուղղությամբ պետք է կազմակերպել մշտական իրազեկում լրատվամիջոցներում և ուսուցում՝ դպրոցներում:
Թող ոչ ոք չմտածի, որ սրանք անիրականանալի նպատակներ են: Տասը տարի առաջ մեր այսօրվա ունեցածն էլ կարող էր անհավանական թվալ: Սակայն մենք՝ բոլորս միասին, ապացուցում ենք, որ կարող ենք դա անել, կարող ենք լուծել մեր առջև ծառացող խնդիրները:
Նորովի պետք է քննենք և լուծենք բազմաբնակարանային շենքերի բնակելի ֆոնդի պահպանման հարցերը: Համատիրությունը հնուց մնացած ժեկ-երի լոկ նոր անունը չէ: Համատիրությունը բնակարանների սեփականատերերի միությունն է: Ինչպես ամեն մեկը տեր է կանգնում իր օջախին, այդպես էլ պարտավոր է տեր կանգնել մուտքին, վերելակին, տանիքին, նկուղին և, ընդհանրապես, ամբողջ շենքին:
Նման դրական օրինակներ ունենք, և այդ մշակույթը ևս պետք է տարածենք՝ արմատախիլ անելով բացասական հին ավանդույթները: Այստեղ պետք է նաև հատուկ շեշտեմ, որ ամենալուրջ ուշադրությամբ պետք է քննել վերելակային տնտեսության կարիքները՝ կանխելով դժբախտ պատահարների հնարավորությունը: Իմ կարծիքով հրատապ անհրաժեշտություն է վերելակների ճնշող մեծամասնությունը փոխարինել նորերով:
Երևանը լուծման կարոտ շատ խնդիրներ ունի: Ես քեզ մի անգամ ասել եմ՝ դու մեզ հիասթափեցնելու իրավունքը չունես: Չունես, քանի որ դու Անդրանիկ Մարգարյանի որդին ես և Հանրապետականի ղեկավարներից մեկը: Այս օրը քեզ համար շատ հիշարժան օր է՝ քո հայրիկի, իմ լուսահոգի ընկերոջ՝ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան տարեդարձի օրը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայությամբ երդվեցիր, որ բարեխղճորեն ծառայելու ես Երևանին և երևանցիներին: Ուղղակի պարտավոր ես գիշեր ու ցերեկ աշխատել, որպեսզի կարողանաս ավելացնել երևանցիների հարգանքն ու վստահությունը քո նկատմամբ, որպեսզի կարողանաս պահել Երևանում ամենամեծ վարկանիշ ունեցող գործչի դիրքը, որպեսզի կարողանաս հաջորդ ընտրություններին ավելի շատ քվեներ վաստակել և շարունակել կառավարել Երևանը:
Կրկին շնորհավորում եմ ձեզ և մաղթում բեղմնավոր աշխատանք՝ հանուն հայոց տասներկուերորդ մայրաքաղաքի բարգավաճման, հանուն Հայաստանի առաջընթացի:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից