ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԺ աշխատակազմը կօպտիմալացվի 06/12/2017 19:46 | ԼՐԱՀՈՍ
Հունիսի 12-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Այս մասին տեղեկացնում է ԱԺ լրատվական ծառայությունը:
Նիստի օրակարգում ընգրկված են եղել «ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների օրինակելի աշխատակարգը սահմանելու մասին», «ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների հերթական նիստերի ժամկետացանկը սահմանելու մասին» եւ «ՀՀ ԱԺ աշխատակազմի կառուցվածքը եւ կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ խորհրդի որոշումների նախագծերը, որոնք քննարկումների արդյունքում հաստատվել են ԱԺ խորհրդի անդամների կողմից:
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ - քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը ներկայացրել է «ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների օրինակելի աշխատակարգը սահմանելու մասին» ՀՀ ԱԺ խորհրդի որոշման նախագիծը, որը վերաբերում է մշտական հանձնաժողովների լիազորությունների իրականացմանը, հերթական եւ արտահերթ նիստերի անցկացման կարգին, նիստը նախագահողի լիազորություններին, հանձնաժողովի նիստում հարցերի քննարկման հերթականությանը եւ հանձնաժողովների աշխատանքային գործունեությանը վերաբերող այլ հարցերի:
Պարոն Սողոմոնյանը մանրամասնել է նաեւ «ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների հերթական նիստերի ժամկետացանկը սահմանելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագծով նախատեսվող դրույթները. հստակ սահմանվում են հանձնաժողովների նիստերի հրավիրման օրերը եւ ժամերը:
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը քննարկման է ներկայացրել «ՀՀ ԱԺ աշխատակազմի կառուցվածքը եւ կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ խորհրդի որոշման նախագիծը, որով սահմանվում են աշխատակազմի հիմնական խնդիրները, գործառույթները, կառուցվածքը եւ կառավարումը, հայեցողական պաշտոնյաների, պետական ծառայողների եւ մյուս աշխատողների իրավական վիճակը եւ հիմնական գործառույթները, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավական վիճակն ու հիմնական գործառույթները եւ այլ դրույթներ:
Պարոն Սաղաթելյանը նշել է, որ այս փուլում առաջարկվում են կառուցվածքային որոշ փոփոխություններ, որոնք առաջիկայում լինելու են շարունակական: Այս համատեքստում նա խոսել է նաեւ ԱԺ աշխատակազմում իրականացվելիք կադրային քաղաքականության եւ աշխատակազմի օպտիմալացման վերաբերյալ: ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ փոփոխությունների նպատակն ԱԺ աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելն ու աշխատակազմն արհեստավարժ մասնագետներով համալրելն է:
ՀՀ ԱԺ խորհրդի անդամները մի շարք բովանդակային եւ խմբագրական առաջարկներ են ներկայացրել:
ԱԺ խորհրդի անդամների որոշմամբ արտահերթ կարգով քննարկվել եւ հաստատվել է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ պատվիրակությունների կազմը:
Նիստի ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ ստեղծվելու է էլեկտրոնային կառավարման համակարգ, որը հնարավորություն կտա պատգամավորի աշխատասենյակի եւ դահլիճի համակարգիչները միացնելով իրար` ունենալ աշխատանքային մեկ ընդհանուր հարթակ: Պարոն Բաբլոյանը նշել է, որ էլեկտրոնային կառավարման համակարգի շնորհիվ պատգամավորները նիստերի դահլիճում օրենսդրական նախաձեռնություններին կարող են ծանոթանալ էլեկտրոնային եղանակով:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը