ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայկազ Բարսեղյանի անկողինն արյունոտ տեսնելով կուրսանտն ուշագնաց է եղել 06/12/2017 22:57 | Դատական ռեպորտաժներ
2015 թ. հունվարի 29 -ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով այսօր դատարանում հարցաքննվեց 3 վկա:
Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր առաջինը հարցաքննվեց վկա Էրիկ Բեգլարյանը, ով հայտնեց, որ բացի Գնել Թևոսյանից մյուս ամբաստանյալների հետ նորմալ հարաբերությունների մեջ է գտնվել, իսկ սպանված Հայկազ Բրասեղյանն իր ընկերն էր:
Վկայի բնութագրմամբ՝ Հայկազ Բարսեղյանը աշխույժ, ընկերասեր տղա է եղել, որևէ մեկը նրան տխուր չէր տեսնի, դեպքի օրը եւս՝ ժամեր առաջ, Հայկազին տեսել էր ուրախ տրամադրությամբ:
Վկան հայտնեց որ, Հայկազ Բարսեղյանը կուրսանտ Կարեն Բաղրամյանին անշնորհք ուտելու հետ կապված դիտողություն է արել: Կարեն Բաղրամյանի ուտելու ձևը սեղանակիցներին դուր չի եկել. նա ճպճպացնելով է հաց կերել, բացի այդ ուտելիքները խառնել է միմյանց, իսկ երբ Հայկազը նրան դիտողություն է արել, նրանց է մոտեցել Վաչե Սահակյանը: Ճաշարանում զրույցը անավարտ է մնացել և պայմանավորվել են ավելի ուշ շարունակել է Հայկազենց ննջարանում:
Իսկ երբ ավելի ուշ զրուցել են` Կարենը զգացել է, որ մեղավոր է և խոսակցությունը փակվել է:
Վկայի խոսքով՝ հունվարի 28-ին` ժամը 23.00-ի սահմաներում ինքը գնացել է բուժկետ, ապա վերադարձել եւ պառկել քնելու, վերադարձի ճանապարհին տեսել է Հայկազին, ով ուրախ է եղել: Հաջորդ օրն առավոտյան իրենց ննջարան է գնացել է Սամվել Սերոբյանը և Վաչեին կանչել` ասելով, որ Հայկազը չկա: Ննջարանում Հայկազի անկողինը հայտնաբերել են կարմիր գույնի մեջ: Սկզբում վկան մտածել է, որ կարմիր ներկ է, բայց կարճ ժամանակ անց հասկացել, որ արյուն է և սթափվել է: Անկողնու վրա եղել են նաև փսխոցի հետքեր:
Այդ ամենից հետո գնացել են Հայկազին փնտրելու և նրա դին գտել պպտաձողից կախված վիճակում, իսկ դիակին մոտենալ թույլ չեն տվել. Վաչե Սահակյանն էլ ասել է մի խառնվեք, պետք չէ մոտենալ:
Վկան նաև նշեց, որ Հայկազի անկողնու մեջ «լանցետ կար», ինչին Վաչեն ձեռք է տվել, ապա գցել ձեռքից:
Վկայի խոսքով` ինքը չի պատկերացրել, որ Հայկազը կարող էր իրեն վնաս տալ, իսկ երբ մահճակալն արյունոտ է տեսել` մտածել է, որ կատակ է արել:
Դատավարության մասնակիցներին հետաքրքրում էր, թե արդյոք վկան չի փորձել պարզել նույն ննջարանում քնող կուրսանտներից, թե ինչ է պատահել ընկերոջ հետ` վկան ասաց, որ կուրսատներն ասել են, թե դեպքի ժամանակ քնած են եղել: Վկան հայտարարեց, որ հարցրել է, «թե նիուժելի չեք տեսել կամ ձայն լսել, որ եթե անգամ մարդ իրեն վնաս տա` ցավին չի կարող դիմանալ, ձայն կհանի», բայց իրեն պատասխանել են որ քնած են եղել:
Ի վերջո վկան, ասաց որ ինստիտուտում զրույցներից տեղեկացել է, որ այդ օրը գիշերը խմել են «կապտյորկայում», և երբ Հայկազը հայոհանքներ է տվել ինչ-որ մեկի հասցեին` այդ մասին մեկը գնացել է ու պատմել է ապտյորկայում գտնվողներին: Իսկ, թե ովքեր են «կապտյորկայում» խմել` վկան անուններ չհնչեցրեց:
Դեպքից հետո էլ վկան տեղեկացել է, որ Հայկազի ննջարանում քնողները ցուցմունք են տվել, թե վախեցել են, քանի որ ինչպես հետո է իմացել. սպանության մեջ մեղադրվող չորս անձանցից մեկն ասել է. «կմոռթեմ Ձեզ...»:
Վկայի ցուցմունքներում առկա էական հակասություններով պայմանավորված մեղադրող դատախազը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքները, ըստ որոնց՝ Հայկազը Կարենին մի քանի անգամ զգուշացրել է, որ փնթի է ուտում, վկան հայտնել էր, որ ինքը ևս նկատողություն է արել Կարենին` փնթի լինելու համար:
Ինչ վերաբերում է նրան, թե ամբաստանյալները գերիշխող դիրք են զբաղեցել, թե ոչ` վկան նշեց, որ Գնել Թևոսյանը,Վաչե Սահակյանը, Նորիկ Սահակյանը և Մովսես Ազարյանը այնպես էին արել, որ գերիշխող դիրք զբաղեցնեն մյուս կուրսանտների նկատմամբ, բացի այդ` Վաչեին շողոքորթում էր Մովսեսը, իսկ Գնելին՝ Նորիկը. նրանց ձեռքի տակ լավ էին զգում իրենց:
Վկայի նախաքննական ցուցմունքից նաև պարզ դարձավ, որ դեպքին նախորդող ժամերին սարսափ ֆիլմ են դիտել, որի հերոսուհուն ընկները սպանել էր և նրա հոգին հանգիստ չի թողել ընկերներին:
Դատաքննական և նախաքննական ցուցմունքի հակասության մի դրվագը վերաբերում էր նրան, որ Վաչեն Հայկազի անկողնուց լանցետ է վերցրել. վկան նախաքննական ցուցմունքում հայտնել էր, որ ինքը անձամբ չի տեսել, որ Վաչեն Հայկազի անկողնուց ինչ որ բան վերցնի, իսկ երբ կապիտան Ավետիսյանն ասել է տեղը դիր՝ մտածել է երևի լանցետի մասին է ասում:
Մյուս հակասությունների վերաբերյալ էլ ասաց, որ դրանք պայմանավորված են նրանով, որ չի հիշում:
Ի վերջո, թե ինչ է իրեն հայտնի սպանության մասին, ինչ է լսել` վկան կոնկրետ անուներ չհայտնեց, սակայն նշեց, որ, ըստ իր լսած տեղեկությունների՝ մեկը բռնել է Հայկազի ոտքերից, մյուսը ձեռքերից, մյուս երկուսն էլ կտրել են երակները, որից հետո բուշլատը հագցրել են, որ արյունը չթափվի և տարել` կախել:
Թե ումից է լսել` դատարանի ճշտող հարցին վկան որևէ անուն չհնչեցրեց, սակայն հավելեց, որ ով մեղավոր է թող պատժվի:
Հաջորդիվ հարցաքննվեց վկա Արայիկ Ավագյանը: Ըստ նրա՝ դեպքի օրն առավոտյան չի հիշում, թե ով է գնացել իրենց ննջարան և ասել, որ Հայկազը չկա: Անմիջապես գնացել են նրա ննջարան, որտեղ տեսել են Հայկազի անկողինն արյունոտ, որից հետո իր ինքնազգացողությունը վատացել է և ուշաթափվել:
Վկային տարել են բուժկետ, որտեղից դուրս գալով գնացել է շարահրապարակ եւ այնտեղ տեսել Հայկազին` կախված:
Վկան նշեց, որ Վաչե Սահակյանը, ով իր ննջարանում էր քնում, իմանալով որ Հայկազը չկա` գունատվել է:
Վկայի խոսքով, սպանության մասին ինքը տեղեկացել է ռազմական ոստիկանությունում:
Վկա Արամ Սարիբեկյանը նույնպես հայտնեց, որ գնալով Հայկազ Բարսեղյանի ննջարան՝ անկողինը հայտնաբերել են արյոնոտ, որից հետո կուրսանտ Արայիկ Ավագյանը ուշագնաց է եղել ու ինքը օգնել է նրան` գնալ բուժկետ:
Վկան հստակ չհիշեց, թե ով, սակայն ասաց, որ կարծես թե Օհանջանյան Նորիկն է դեպքի օրն առավոտյան գնացել իրենց ննջարան և Վաչեին կանչել:
Ի սկզբանե, ըստ վկայի, առաջ էր քաշվում ինքնասպանության վարկածը, սակայն հետո ռազմական ոստիկանությունում տեղեկացել է, որ սպանություն է տեղի ունեցել:
Վկան նաև նշեց, որ մի քանի անգամ գնացել քննչական, իսկ վերջին անգամ իրեն նկար են ցույց տվել, որում պատկերված է եղել՝ պարան օղակ արված, ինչն իրեն անծանոթ է եղել:
Իսկ ամբաստանյալներին նա դեպքից հետո մեկ անգամ է տեսել, երբ նրանց տարել են ինստիտուտ` քննչական փորձարարության, սակայն նրանց հետ չի շփվել:
Նկատենք, որ մինչ այսօր գործով անցնող մյուս վկաները իրենց ցուցմունքներում նկարագրում էին ամբատանյալ Գնել Թևոսյանի գործողությունները, սակայն այսօր հարցաքննվող վկաները Վաչե Սահակյանի պահվածքին ու նրա գործողություններին անդրադարձան: Վկաները նշեցին, որ դեպքի օրն առավոտյան Վաչե Սահակյանը գունատ է եղել, սփրթնած հուզված:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից