ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հանրակրթական դպրոցներում տարածված է գրի և ընթերցանության խանգարումը. մասնագետ 06/11/2017 11:07 | Անցուդարձ
Գիրն ու ընթերցանությունը, որպես խոսքի բաղադրիչ, բարձրագույն հոգեկան գործընթացներ են, որոնց գործունեությանը մասնակցում է ուղեղը։
Հայտնի է, որ խոսքի համար պատասխանատու կենտրոններն ուղեղում խոսքաշարժողակն/Բրոկայի/ և խոսքալսողական/ Վերնիկեի/ կենտրոններն են, որոնց նորմալ ու լիարժեք աշխատանքի արդյունքում մենք կարողանում ենք խոսել և ընկալել մեզ ուղղված խոսքը։
Խոսելու կարողությունը մարդու ամենակարևոր հատկություններից է, իսկ խոսքը մտածողության գործիքն է․ միտքն արտահայտվում է խոսքով։
Իսկ ի՞նչ է գիրը։
Այն պայմանական միավորների համակարգ է, որի օգնությամբ մենք միտքը փոխանցում ենք սերնդե սերունդ։
Եթե բանավոր խոսքի համար մեզ անհրաժեշտ է լսել, ընկալել ու վերարտադրել, ապա գրավոր խոսքին միանում են ևս մի քանի գործողություններ, որոնք սերտորեն կապված են նախորդ գործողությունների հետ։ Այս դեպքում անհրաժեշտ են նաև տեսողա-տարածական կողմնորոշումը, լսողական, տեսողական հիշողությունները, վերլուծա-համադրական գործընթացները, ուշադրությունը և այլն։ Փաստորեն գրի գործընթացին մասնակցում են գրեթե բոլոր բարձրագույն հոգեկան պրոցեսները, ինչն էլ գիրը դարձնում է բարդ ու բազմաշղթա մի գործընթաց։Իսկ այդ շղթայում այս կամ այն պատճառով առաջացած փոքրիկ շեղումն անգամ կարող է բերել գործընթացի խաթարման։ Այն վառ նկարագրվում է ռուս նեյրոհոգեբան Տ․ Ախուտինայի կողմից․ «Ենթադրենք գլխուղեղը մի ամրոց է՝ կառուցված խորանարդիկներով, փոքրիկը գնդակը գլորում է և այն հարվածում է ամրոցի որոշակի մասին՝ դուրս հանելով ամրոցի այդ մասի խորանարդիկները, սակայն քանի որ ամրոցի կառուցվածքն այնպիսին , որ խորանարդիկները շարված են միմյանց վրա, ուստի հարվածից այս կամ այն կերպ խաթարվում են այլ խորանարդիկների կառուցվածքը ևս, նույն կերպ է նաև գլխուղեղում։ Եթե մեր գլխուղեղում որևէ կենտրոնի ֆունկցիա այս կամ այն պատճառով տուժում է, տուժում են նաև հարակից կենտրոնների ֆունկցիաներ ևս, և որքան մոտ են գտնվում հարակից կենտրոնները հիմնական ախտահարված օջախին, այդքան արտահայտված է լինում այդ կենտրոնի ֆունկցիայի խանգարումը»։
Եթե հաշվի առնենք , որ գլխուղեղի որևէ հատվածի ֆունկցիա տուժած է, լավ չի զարգացել կամ հապաղում է, ուրեմն կարող է տուժած լինել նաև գրավոր խոսքը։Այս դեպքում մենք գործ ենք ունենում գրի և ընթերցանության խանգարման /դիսգրաֆիա, դիսլեքսիա/ հետ։
Ի՞նչ է գրավոր խոսքի խանգարումը։
Այն խոսքի խանգարում է, որին բնորոշ են կայուն, կրկնվող ու սպեցիֆիկ սխալները, որոնք դժվարեցնում են գրելու և ընթերցելու գործընթացները։Գրավոր խոսքի խանգարում ունեցող անձանց մեծ մասն ունի նորմալ մտավոր կարողություններ։
Ինչ ասել է կայուն և կրկնվող սխալներ։ Այն նշանակում է, որ մարդ գրելիս կամ ընթերցելիս սխալներ է թույլ տալիս ոչ թե մեկ անգամ, այլ հաճախ և այն դրսևորվում է տառեր, վանկեր բաց թողնելով, ավելացնելով, բառի մեջ տառերը միմյանցով փոխարինելով, որոնք կարող են նման լինել գրաֆիկական պատկերով կամ հնչողությամբ, տառերը կամ մասնիկները կրկնելով և այլն։
Այսինքն, մարդն ունենալով նորմալ կենսաբանական լսողություն, կարող է ոչ ճիշտ լսել ու գրավոր վերարտադրել կամ ընթերցել տվյալ հնչյունն ունեցող բառը, կարող է տեսողապես մոտ տառերը փոխարինել մեկը մյուսով, տառի կրկնվող մասնիկներն ավելացնել կամ բաց թողնել,կարող է նաև բառերի միջև դադարը չընկալել և բառերը միմյանցից չառանձնացնելով՝ շարունակել՝ արդյունքում ստանալով այսպիսի պատկեր․
«Տղանխաղումէինքնաթիռովևավտոմեքենաներով»։
Այսօր շատ է խոսվում առողջության վրա ներազդող այս կամ այն էկզոգեն կամ էնդոգեն գործոնների մասին, որոնց արդյունքում ունենում ենք այս կամ այն խնդրով երեխաներ:
Արդի հանրակրթական դպրոցներում տարածված խոսքային խանգրումներից է գրի և ընթերցանության խանգարումը, ինչն առավել նկատելի է հատկապես տարրական դասարաններում։ Այն, ըստ Էության խանգարում է ողջ ուսումնական գործընթացին, ուստի դպրոցներում, առաջին հերթին, պետք է ուշադրություն դարձնեն հենց այդ խնդրին, չէ որ ողջ ուսումնական գործընթացը կազմակերպվում է հենց գրի ու ընթերցանության շնորհիվ։
Տարրական դասարաններում կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ 15-25% սովորողների մոտ այս կամ այն չափով խանգարված է գրի և ընթերցանության գործընթացները։
Որպես օրինակ դիտարկենք 30 հոգանոց տարրական դասարանում 8-10 սովորողի մոտ առկա է գրի ու ընթերցանության խանգարում և այս երեխաների մի մասը համարվում են ծույլիկներ, ուսումնական գործընթացը չհասցնողներ, ուսուցչի կողմից անուշադրության մատնվածներ, բայց իրականում նրանք ունեն ավելի լուրջ խնդիր, ուստի նաև օգնության կարիք։ Տվյալ դեպքում շատ կատ կարևոր է, որ ուսումնական հաստատություններում դասավանդող մասնագետները ճանաչեն, տարբերակեն խնդիրը՝ ուղղորդեն մասնագետի մոտ, ում հետ համատեղ աշխատանքի շնորհիվ կարելի է հաղթահարել այն։
Ինչևէ, մնում է նշել, որ դիսլեքսին հանճարների հիվանդություն է համարվում, որովհետև դիսգրաֆիա և դիսլեքսիա ունեցել են Ա․Էյնշտեյնը, Անդերսենը, Դա Վինչին, Մ․ Մոնրոն, Ք․ Տարանտինոն, Հ․ Ֆորդը, Ն․ Ռոքֆեյլերը, Վ․ Մայակովսկին, Թ․ Քրուզը, Ֆ․ Բոնդարչուկը և այլք։
Հեղ.՝ Անուշ Բաբայան, լոգոպեդ
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ