Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)

Սասունն անվախ էր, պատրաստ կյանքը տալու հանուն ընկերոջ. ապրիլյան պատերազմի հերոս Սասուն Մկրտչյանի ծննդյան օրն է 06/10/2017   12:06  |  Ղարաբաղյան հակամարտություն

Հունիսի 10-ն ապրիլյան պատերազմի հերոս, հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանի ծննդյան օրն է: Սասունն անվախ էր, ընկերոջ համար պատրաստ ամեն ինչի. հերոսի ավագ քույրը՝ Անի Մկրտչյանը, հենց այսպես էլ կհիշի նրան. մարդ, ում օգնության դիմելու դեպքում երբեք մերժում չէիր լսի:

Անին պատմում է, որ Սասունն իր ճանապարհին հանդիպող յուրաքանչյուր դժվարություն հաղթահարում էր արժանապատվությամբ, ձգտում առաջ շարժվել իր իսկ հնարավորություններով առանց որեւէ մեկին անհանգստացնելու:

«Դեռ փոքրուց շատ նպատակասլաց էր, պատրաստակամորեն օգնում էր բոլորին անկախ նրանից՝ դա իրեն հարմար կլիներ, թե ոչ: Ով նրան ճանաչում է կփաստի, որ նրա կողքին հումորի պակաս չի եղել, դեռ մանկուց արկածային ինչ-որ պատմությունների մեջ էր լինում: Այս բոլոր հատկություններից առավել եղբայրս անչափ բարի էր ու շատ էր սիրում երեխաների: Ես իր մոտ էի թողնում բալիկիս՝ հանգիստ լինելով, որ հոգատար քեռին ամեն ինչ տեղին է անելու, միասին հաճախ էին զբոսնում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում հիշում է հերոսի քույրը:

Անիի համար հերոս եղբայրը միշտ թիկունք է եղել, հենց այդ աջակցության պակասն է, որ օրեցօր ավելի շատ է զգում. «Ես չեմ զգացել, որ քույր չունեմ, իսկ նա չի զգացել, որ եղբայր չունի: Ամեն հարցում ենք միասին եղել, վստահել իրար։ Երբ մեկը քո առօրյայի մեջ է անընդհատ լինում, նրա պակասը անչափ խորն ես զգում, ու Սասունին հիշելու ,նրա պակասը զգալու առիթները շատ-շատ են: Նա հիմա էլ է իմ կողքին անկախ ամեն ինչից, ես դա գիտեմ»:

Հերոսի ավագ դասարանների դասղեկը՝ տիկին Օվսաննան, հիշում է Սասունին որպես շատ զուսպ, անարդարությունը չհանդուրժող մի աշակերտի: Դասղեկը համոզված է՝ Սասունով հպարտանալու առիթներ դեռ շատ կլինեին. «Եթե ինչ-որ անազնիվ քայլ էր նկատում, անպայման պիտի արձագանքեր, իր խոսքն ասեր: Սպորտով էր զբաղվում, հենց մրցույթներում հաջողություն էր գրանցում, գալիս, քննարկում էինք, ասում էի՝ Սասուն ջան, դու չեմպիոն պիտի դառնաս: Շատ յուրահատուկ ժպիտ ուներ, ժպտուն աչքեր, որոնք ես միշտ կհիշեմ»:

Դասղեկն ասում է՝ հետադարձ հայացք գցելով դպրոցական տարիներին՝ չի զարմանում, որ սասունցի Սասունը անձնվիրաբար պայքարել է պատերազմում, քանի որ հենց նա կարող էր նման բան անել:

«Սասունի մեջ կար այդ անվախությունը. եթե նա ինչ-որ մեկին պիտի պաշտպաներ, չէր նայում՝ իրեն կվնասի, թե ոչ: Կյանքը կտար հանուն ընկերոջ: Այդպես էլ արեց պատերազմում»:

Սասուն Մկրտչյանը ծնվել է 1989 թվականի հունիսի 10-ին Երեւանում: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի պայմանագրային զինծառայող, հետախույզ-գնդացրորդը հերոսաբար ընկել է 2016թ. ապրիլի 3-ին՝ Թալիշում:

Հուղարկավորվել է Եռաբլուր զինվորական պանթեոնում՝ զինվորական արարողակարգով։ Հուղարկավորությանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Հունիսի 10-ը նաեւ նախորդ տարվա ապրիլին ռազմաճակատ կամավոր մեկնած եւ զոհված ազատամարտիկ Սարգիս Խալաֆյանի ծննդյան օրն է:


Սյուզի Մուրադյան

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:19 05/06/2017  |  ԼՐԱՀՈՍԱպրիլյան պատերազմի վեց մասնակիցներ ավտոմեքենա նվեր կստանան
11:57 18/05/2017  |  ԼՐԱՀՈՍՆրան միշտ կհիշեն որպես համեստ ու պարզ մի երիտասարդի
12:32 14/05/2017  |  ԼՐԱՀՈՍԽաղաղ էր թե´ իր հետ, թե´ աշխարհի. հերոս Մանվել Գևորգյանի ծննդյան օրն է
12:37 13/05/2017  |  ԼՐԱՀՈՍԱվագ լեյտենանտը ցանկանում էր Վազգեն Սարգսյանի անկյուն ստեղծել. ապրիլյան հերոս Արգիշտի Գաբոյանի ծննդյան օրն է
12:15 01/05/2017  |  ԼՐԱՀՈՍՄարտակերտի արծիվներից մեկը՝ Անդրանիկ Զոհրաբյանն այսօր կդառնար 21 տարեկան. Panorama.am
17:54 27/04/2017  |  ԼՐԱՀՈՍՆոր բնակարան Արցախում զոհված երևանաբնակ զինծառայող Սասուն Մկրտչյանի ընտանիքին
16:17 26/04/2017  |  ԼՐԱՀՈՍԵրևանում կտեղադրվի Արցախյան ազատամարտում զոհված Լևոն Սարգսյանի հուշարձանը
14:45 26/04/2017  |  ԼՐԱՀՈՍՆոր բնակարան՝ առաջնագծում զոհված երևանաբնակ զինծառայողի ընտանիքին
11:56 18/04/2017  |  ԼՐԱՀՈՍՍարգիսը հայրենիքում ծառայելու հաստատ որոշում ուներ. Թալիշում զոհված զինծառայողի ծննդյան օրն է
13:47 10/04/2017  |  ԼՐԱՀՈՍ«Մի ուրիշ զգացում է, երբ ժողովուրդը հիշում է մեր զոհված, հերոս ընկերներին». ապրիլյան պատերազմի մասնակից

Արխիվ

[]