ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքացին հաղթեց ԴԱՀԿ-ին. վճիռը կամովին չկատարելու դեպքում դա կկատարվի հարկադրաբար` ԴԱՀԿ ծառայության միջոցով 06/10/2017 14:48 | Վարչական իրավունք
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝ դատավոր Սամվել Հովակիմյանի նախագահությամբ, բավարարել է ընդդեմ ԴԱՀԿ ծառայության քաղաքացի Անդրանիկ Մխիթարյանի ներկայացուցիչ Արփինե Պետրոսյանի հայցը:
Դատարանի վճռով ճանաչվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության վարչական ակտերով բռնագանձումների Երևան քաղաքի բաժնի «Կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին» 08.09.2016 թվականի որոշման` կատարողական վարույթ հարուցելու մասով հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը, իսկ արգելանք դնելու մասով` որոշումը ճանաչվել է ոչ իրավաչափ: Եվ որպես հետևանք վճռով Վարչական դատարանը պարտավորեցնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը Անդրանիկ Մխիթարյանին վերադարձնել բռնագանձված 15 000 ՀՀ դրամը։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի պետք է բռնագանձվի 4000 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար։
Վճռով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հօգուտ Անդրանիկ Մխիթարյանի պետք է բռնագանձվի 10 000 ՀՀ դրամ գումար` որպես խախտված իրավունքների վերականգնման համար իր ներկայացուցչին վճարվելիք դատական ծախս։
Վճիռը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարան` հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում։
Վճիռը կամովին չկատարելու դեպքում, դա կկատարվի հարկադրաբար` Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին։
Հայցվոր Անդրանիկ Մխիթարյանը դատարան ներկայացրած հայցադիմումով, հայտնել է, որ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը 20.03.2014թ. կայացրել է վարչական տույժ նշանակելու մասին որոշումը, որը չի ուղարկվել Անդրանիկ Մխիթարյանի հաշվառման հասցեով։ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը գրություն է ուղարկել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն` վերը նշված որոշումը հարկադիր կատարելու համար:
Իսկ ԴԱՀԿ ծառայության վարչական ակտերով բռնագանձումների Երևան քաղաքի բաժնի հարկադիր կատարող, արդարադատության կապիտան Ռաֆայել Գինոսյանը 08.09.2016 թվականի կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին որոշմամբ ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից 20.03.2014 թվականին կայացրած որոշման համաձայն, Անդրանիկ Մխիթարյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել է 10 000 ՀՀ դրամ, ինչպես նաև որպես կատարողական գործողությունների ծախս 5000 ՀՀ դրամ, ուստի 15 000 ՀՀ դրամի չափով արգելանք դրել Անդրանիկ Մխիթարյանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա։ Անդրանիկ Մխիթարյանից բռնագանձվել է վերը նշված 15000 ՀՀ դրամը։
Հայցվոր կողմը գտել է, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության վարչական ակտերով բռնագանձումների բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության կապիտան Ռաֆայել Գինոսյանը չէր կարող կայացնել կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին որոշում:
Հայցվոր կողմը փաստել է, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից 20.03.2014 թվականին կայացրած որոշման մասին հայցվորին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հանգամանքի մասին ապացույց չունենալով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության վարչական ակտերով բռնագանձումների Երևանի բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության կապիտան Ռաֆայել Գինոսյանը կայացրել է կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին որոշում։
Հիշյալ վարչական ակտը դեռևս չի դարձել անբողոքարկելի, հետևաբար ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության վարչական ակտերով բռնագանձումների Երևանի բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության կապիտան Ռաֆայել Գինոսյանը, չունենալով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջներին համապատասխանող փաստաթղթեր, հետևաբար նաև հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերություն առաջացման հիմքեր, չէր կարող կայացնել կատարողական վարույթ հարուցելու մասին որոշում և ներկայացված փաստաթղթերը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31.1-րդ հոդվածի ուժով պետք է վերադարձներ վարչական մարմնին։
Հայցվոր կողմը գտել է, որ պատասխանողի կողմից ներկայացված առակությունն անհիմն է: Պատասխանողի անունից ներկայացված առարկությունը հանգում է հետևյալ իրավական խնդրին՝ գործով պատասխանողը, 08.09.2016 թվականին հարուցելով կատարողական վարույթ և Անդրանիկ Մխիթարյանի գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դնելով, պահպանել է արդյոք «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88 հոդվածի 4-րդ մասի պահանջները, թե ոչ։
Ըստ հայցվոր կողմի, պատասխանողն իր առարկությունը կառուցել է այն դատողության հիման վրա, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 17.12.2015թ. ՀՕ-249-Ն ՀՀ օրենքը ուժի մեջ է մտել 09.01.2015թ. և այն կիրառելի չէ սույն գործով, քանի որ վարչական ակտը, որը հիմք է հանդիսացել ԴԱՀԿ ծառայություն ուղարկելուն` որպես հանրային իրավական դրամական պահանջ, ընդունվել է մինչև այդ օրենքի ուժի մեջ մտնելը, և մինչև 09.01.2015 թվականի խմբագրությամբ գործող «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, հարկադիր կատարողը պարտավոր էր հարուցել կատարողական վարույթ միայն ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության կողմից ներկայացված դիմումի հիման վրա...։ Ծառայությունը պարտավոր չէր ստուգել վարչական ակտի մասին պարտապանի կողմից իրազեկված լինելու փաստը։
Այնինչ, ըստ հայցվոր կողմի, վերը նշված դատողությունը չի կարող հիմնավոր համարվել, քանի որ հիմնված է օրենքի սխալ մեկնաբանության վրա։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 17.12.2017թ. ՀՕ-249-Ն ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված է, որ նույն, օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված պահանջը տարածվում է նույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կայացրած վարչական ակտով հանրային իրավական դրամական պահանջի վրա։
Ըստ պատասխանողի ներկայացուցչի մեկնաբանության` տվյալ նորմից կարելի է եզրակացնել, որ այն վարչական ակտերը, որոնք ընդունվել են մինչև վերոնշյալ օրենքի փոփոխությունը, սակայն հարկադիր կատարման են ուղարկվել օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, պետք է կատարվեն մինչև օրենքի փոփոխությունն ուժի մեջ մտնելը գործող իրավակարգավորմամբ գործող կարգով, ինչն իրականում այդպես չէ, քանի որ 09.01.2015 թվականից ուժի մեջ է մտել հանրային իրավական դրամական պահանջների հարկադիր կատարման ներկայացնելու նոր իրավակարգավորում, իսկ ՀՀ ԿԱ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը համապատասխան վարչական ակտը ԴԱՀԿ ծառայություն է ուղարկել 06.09.2016 թվականին, ինչը նշանակում է, որ վարչական ակտը ԴԱՀԿ ծառայությանը ներկայացնելու պահին գործել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88 հոդվածի 4-րդ մասի նոր խմբագրությունը, որով նախատեսված պահանջները չեն պահպանվել պատասխանողի կողմից, ինչի հետևանքով իրականացված վարչարարությունը չի կարող համարվել իրավաչափ, քանի որ ԴԱՀԿ ծառայությունը, առանց ստուգելու համապատասխան ակտերի անբողոքարկելի դառնալու հանգամանքը, հարուցել է կատարողական վարույթ և կիրառել արգելանք։
Հայցվորն արձանագրել է, որ մինչև կատարողական վարույթ հարուցելը և դրամական պահանջները կատարման ներկայացնելը հարկադիր կատարողը պետք է ապացույցներ ունենար վարչական մարմնի ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից Անդրանիկ Մխիթարյանին դրամական պահանջները հավաստող վարչական ակտն օրենքով սահմանված կարգով իրազեկելու, կամ հանձնելու կամ այլ կերպ պատշաճ ծանուցելու, ինչպես նաև ուժի մեջ մտնելու և անբողոքարկելի դառնալու վերաբերյալ։
Մինչդեռ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության վարչական ակտերով բռնագանձումների Երևան քաղաքի բաժինը, 06.09.2016 թվականին ստանալով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջներին չհամապատասխանող փաստաթղթերը, «Կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին» 08.09.2016 թվականին որոշում կայացնելու փոխարեն, փաստաթղթերը պետք է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31.1-րդ հոդվածի ուժով վերադարձներ ՀՀ ճանապարհային ոստիկանությանը, սակայն ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը, չիրականացնելով պատշաճ վարչարարություն և չպահպանելով օրենքի պահանջները, հարուցել է կատարողական վարույթ և կիրառել է արգելանք Անդրանիկ Մխիթարյանի գույքի և դրամական միջոցների նկատմամբ։
Հայցվոր կողմը գտել է, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության անունից ներկայացված առարկությունն անհիմն է, գործը պետք է քննել և վճիռ կայացնել` հիմք ընդունելով իրենց կողմից ներկայացված հայցադիմումի և դիրքորոշման մեջ նշված հիմնավորումները։
Լսելով հայցվորի ներկայացուցչի բացատրությունը, գործում եղած ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ` դատարանը գտել է, որ հայցն ենթակա է բավարարման:
Դատարանն արձանագրել է, որ հայցվորի պահանջի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ խնդրո առարկա հանդիսացող կատարողական վարույթի հարուցման համար հիմք հանդիսացած վարչական ակտի մասին ինքն օրենքով սահմանված կարգով չի ծանուցվել և հետևաբար այն չի կարող համարվել ուժի մեջ մտած վարչական ակտ, որի հիման վրա էլ ներկայացվել է հարկադիր կատարման։
Կատարելով իրավանորմերի ամբողջական վերլուծություն՝ դատարանն արձանագրել է, որ վարչական ակտն իրավական ուժ ստանալու համար անցնում է երկու փուլ։ Նախ այն ընդունվում է իրավասու մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից, իսկ այնուհետև առաջանում է անհրաժեշտություն ընդունված վարչական ակտի մասին ծանուցել դրա հասցեատիրոջը։
Վերը նշված գործողությունների ավարտով էլ մեկնարկում է վարչական ակտի ուժի մեջ մտնելու իրավական գործընթացը, այսինքն, վարչական ակտն իր հետևանքներով հանդերձ սկսում է գործել վարչական մարմնի վերը նշված պարտականությունների կատարման արդյունքում։
Վարչական դատարանը վկայակոչում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետն, ըստ որի վարչական բողոքը կարող է բերվել`
ա) վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետները բաց թողնելուց հետո ակտը դառնում է անբողոքարկելի։
Վերոգրյալից հետևում է, որ վարչական ակտի ուժի մեջ մտնելուց հետո դրա հասցեատերը իրավունք ունի այդ ակտի դեմ ներկայացնել վարչական բողոք, որպիսի իրավունքի օրենքով սահմանված ժամկետներում չիրացման պայմաններում վարչական ակտը դառնում է անբողոքարկելի։ Իսկ վարչական ակտի անբողոքարկելիության հատկանիշն էլ իր հերթին հանգեցնում է օրենքով սահմանված որոշակի իրավական հետևանքների։
Դատարանը փաստել է, որ հանրային իրավական դրամական պարտավորություն պարունակող վարչական ակտի հարկադիր կատարման հնարավորությունը կարող է վրա հասնել այդ վարչական ակտի անբողոքարկելի դարձած լինելու արդյունքում, իսկ վարչական ակտի անբողոքարկելիությունն էլ իր հերթին ենթադրում է դրա հասցեատիրոջ կողմից սահմանված ժամկետում վարչական ակտի դեմ բողոք չներկայացնելու պայման, բացառվում է վարչական ակտի անբողոքարկելիություն` առանց դրա օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելու։
Տվյալ դեպքում, հարկադիր կատարման ծառայության համար կատարողական վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից 06.09.2016 թվականին ներկայացված «Գրություն հարկադիր կատարման վերաբերյալ» դիմումը, համաձայն որի` հարկադիր կատարման ծառայության համապատասխան բաժնին հայտնվել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն 20.03.2014 թվականին կազմվել է որոշումն Անդրանիկ Մխիթարյանին տուգանելու վերաբերյալ, հայտնելով, որ վարչական ակտն անբողոքարկելի է դարձել 20.06.2014 թվականից։ Նշվածի հիման վրա խնդրվել է ապահովել այդ որոշմամբ սահմանված դրամական պահանջի կատարումը։
Դատաքննությամբ հաստատվել է, որ որոշումը «Հայփոստ» ՓԲԸ փոստի փոխանակման կենտրոնի ծրարավորման տեղամասում չի ստացվել։
Վարչական գործի փաստերի հետազոտության արդյունքում դատարանն արձանագրել է, որ բացակայում է հարկադիր կատարման ծառայություն ներկայացված վարչական ակտի ուժի մեջ մտնելու վերաբերյալ ապացույցը, որն անհրաժեշտ հանգամանք է այնքանով, որքանով որ պետք է պարզ լինի վարչական ակտի անբողոքարկելի լինելու փաստը։ Հանրային իրավական դրամական պահանջի իրավահարաբերության առկայության մասին խոսք կարող է լինել, երբ դրա հիմքում ընկած է անբողոքարկելի վարչական ակտ, որն իր մեջ պարունակում է հանրային իրավական դրամական պարտավորություններ։ Այսինքն, առանց այդ հանգամանքի բացառվում է վարչական մարմնի և ֆիզիկական կամ իրավաբանական անձի միջև հանրային իրավական դրամական պարտավորությունների հարկադիր կատարման իրավահարաբերության առաջացում։
Տվյալ դեպքում, գործի փաստական տվյալների համաձայն, Անդրանիկ Մխիթարյանի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության միջև հանրային իրավական դրամական պարտավորությունների հարկադիր կատարման իրավահարաբերությունը բացակայում է, որպիսի հանգամանքով պայմանավորված դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության գործողությունները իրավաչափ չեն եղել։
Դատարանը գտել է, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 06.09.2016 թվականի որոշման հիմքով վերը նշված պատճառաբանությամբ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության վարչական ակտերով բռնագանձումների բաժնի և Անդրանիկ Մխիթարյանի միջև չէր կարող «Կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին» 08.09.2016 թվականի որոշմամբ իրավահարաբերություն ծագել, հետևաբար հայցվորի պահանջը` 08.09.2016 թվականի կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին որոշման` կատարողական վարույթ հարուցելու մասով հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու, իսկ արգելանք դնելու մասով` որոշումն ոչ իրավաչափ ճանաչելու, և որպես հետևանք` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը` Անդրանիկ Մխիթարյանին` ապօրինի բռնագանձված 15 000 ՀՀ դրամը վերադարձնելուն պարտավորեցնելու մասին, հիմնավոր է և ենթակա է բավարարման։
Անդրադառնալով Պատասխանողի այն դիրքորոշմանը, որ վարչական ակտը կայացվել է 20.03.2014 թվականին, այն է` մինչև օրենքի փոփոխությունն ուժի մեջ մտնելը, հետևաբար վարչական ակտը և վերջինիս հարկադիր կատարման համար ներկայացված գրությունը բավարար էր Ծառայության համար համապատասխան կատարողական գործողություններ ձեռնարկելու համար, դատարանն արձանագրել է, որ նշվածը հերքվում է սույն դատական ակտում նշված հիմնավորումներով։
Լուսանկարում ՝ հայցվորի ներկայացուցիչ Արփինե Պետրոսյանը
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ