ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սասունն անվախ էր, պատրաստ կյանքը տալու հանուն ընկերոջ. ապրիլյան պատերազմի հերոս Սասուն Մկրտչյանի ծննդյան օրն է 06/10/2017 12:06 | Ղարաբաղյան հակամարտություն
Հունիսի 10-ն ապրիլյան պատերազմի հերոս, հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանի ծննդյան օրն է: Սասունն անվախ էր, ընկերոջ համար պատրաստ ամեն ինչի. հերոսի ավագ քույրը՝ Անի Մկրտչյանը, հենց այսպես էլ կհիշի նրան. մարդ, ում օգնության դիմելու դեպքում երբեք մերժում չէիր լսի:
Անին պատմում է, որ Սասունն իր ճանապարհին հանդիպող յուրաքանչյուր դժվարություն հաղթահարում էր արժանապատվությամբ, ձգտում առաջ շարժվել իր իսկ հնարավորություններով առանց որեւէ մեկին անհանգստացնելու:
«Դեռ փոքրուց շատ նպատակասլաց էր, պատրաստակամորեն օգնում էր բոլորին անկախ նրանից՝ դա իրեն հարմար կլիներ, թե ոչ: Ով նրան ճանաչում է կփաստի, որ նրա կողքին հումորի պակաս չի եղել, դեռ մանկուց արկածային ինչ-որ պատմությունների մեջ էր լինում: Այս բոլոր հատկություններից առավել եղբայրս անչափ բարի էր ու շատ էր սիրում երեխաների: Ես իր մոտ էի թողնում բալիկիս՝ հանգիստ լինելով, որ հոգատար քեռին ամեն ինչ տեղին է անելու, միասին հաճախ էին զբոսնում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում հիշում է հերոսի քույրը:
Անիի համար հերոս եղբայրը միշտ թիկունք է եղել, հենց այդ աջակցության պակասն է, որ օրեցօր ավելի շատ է զգում. «Ես չեմ զգացել, որ քույր չունեմ, իսկ նա չի զգացել, որ եղբայր չունի: Ամեն հարցում ենք միասին եղել, վստահել իրար։ Երբ մեկը քո առօրյայի մեջ է անընդհատ լինում, նրա պակասը անչափ խորն ես զգում, ու Սասունին հիշելու ,նրա պակասը զգալու առիթները շատ-շատ են: Նա հիմա էլ է իմ կողքին անկախ ամեն ինչից, ես դա գիտեմ»:
Հերոսի ավագ դասարանների դասղեկը՝ տիկին Օվսաննան, հիշում է Սասունին որպես շատ զուսպ, անարդարությունը չհանդուրժող մի աշակերտի: Դասղեկը համոզված է՝ Սասունով հպարտանալու առիթներ դեռ շատ կլինեին. «Եթե ինչ-որ անազնիվ քայլ էր նկատում, անպայման պիտի արձագանքեր, իր խոսքն ասեր: Սպորտով էր զբաղվում, հենց մրցույթներում հաջողություն էր գրանցում, գալիս, քննարկում էինք, ասում էի՝ Սասուն ջան, դու չեմպիոն պիտի դառնաս: Շատ յուրահատուկ ժպիտ ուներ, ժպտուն աչքեր, որոնք ես միշտ կհիշեմ»:
Դասղեկն ասում է՝ հետադարձ հայացք գցելով դպրոցական տարիներին՝ չի զարմանում, որ սասունցի Սասունը անձնվիրաբար պայքարել է պատերազմում, քանի որ հենց նա կարող էր նման բան անել:
«Սասունի մեջ կար այդ անվախությունը. եթե նա ինչ-որ մեկին պիտի պաշտպաներ, չէր նայում՝ իրեն կվնասի, թե ոչ: Կյանքը կտար հանուն ընկերոջ: Այդպես էլ արեց պատերազմում»:
Սասուն Մկրտչյանը ծնվել է 1989 թվականի հունիսի 10-ին Երեւանում: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի պայմանագրային զինծառայող, հետախույզ-գնդացրորդը հերոսաբար ընկել է 2016թ. ապրիլի 3-ին՝ Թալիշում:
Հուղարկավորվել է Եռաբլուր զինվորական պանթեոնում՝ զինվորական արարողակարգով։ Հուղարկավորությանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Հունիսի 10-ը նաեւ նախորդ տարվա ապրիլին ռազմաճակատ կամավոր մեկնած եւ զոհված ազատամարտիկ Սարգիս Խալաֆյանի ծննդյան օրն է:
Սյուզի Մուրադյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ