ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարդու իրավունքների պաշտպանի արձագանքը՝ Քրեակատարողական վարչության պարզաբանմանը 06/09/2017 19:14 | ԼՐԱՀՈՍ
Մարդու իրավունքների պաշտպանն արձագանքել է արտահերթ հրապարակային զեկույցում արձանագրված փաստերի և գնահատականների կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պարզաբանմանը: Այս մասին հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:
ՄԻՊ պատասխանում մասնավորապես ասվում է.
Մարդու իրավունքների պաշտպանն իր գործունեության ընթացքում մշտապես կարևորում է պետական մարմինների, այդ թվում՝ ՀՀ արդարադատության նախարարության և հատկապես՝ Քրեակատարողական վարչության հետ համագործակցությունը մարդու իրավունքների և ազատությունների պահպանման գործում:
Ինչպես նշված է «Քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովման վերաբերյալ» զեկույցում. «Այդ համագործակցությունը հատկապես կարևորվում է ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի հարցերի դեպքում: Այստեղ է, որ հայտնաբերված ցանկացած խնդիր պահանջում է արագ արձագանք իրավասու մարմնի կողմից»:
Գործելով բացառապես ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի շրջանակներում՝ Մարդու իրավունքների պաշտպանն առաջնորդվում է ցանկացած խնդիր համակողմանի և օբյեկտիվ դիտարկելու և բացառապես մասնագիտական իրավական վերլուծության վրա հիմնված գնահատականներ և առաջարկություններ ներկայացնելու սկզբունքով:
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հիմնարար սկզբունքներից է հետևողականությունն իրավունքի խախտումների արձանագրման և վերհանման հարցում: Այս առումով, Զեկույցում տեղ գտած գնահատականները հիմնավոր են և օբյեկտիվ:
Զեկույցի հիմքում ընկած են նաև իրավասու մարմնի ներկայացրած պարզաբանումներն ու տեղեկությունները, առկա խնդիրների լուծմանն ուղղված ձեռնարկվող քայլերը:
Անդրադառնալով Քրեակատարողական վարչության առանձին պարզաբանումներին՝ հարկ ենք համարում նշել հետևյալը:
Ամեն պարագայում ընդունելի չեն խցակիցների միջոցով ազատությունից զրկված անձանց խնամքի կազմակերպման վերաբերյալ Քրեակատարողական վարչության փաստարկները: Խցակցի կողմից խնամվելու վերաբերյալ անձի ցանկությունը կամ համաձայնությունը բավարար չէ վերջինիս խնամքի ապահովման տեսանկյունից պետության պոզիտիվ պարտականությունը պատշաճ կատարված համարելու համար:
Միջազգային իրավաբանության, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումների և Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի չափանիշների համաձայն՝ հատուկ կարիքներ ունեցող ազատազրկված անձի խնամքի համար պատասխանատվության զգալի բեռը չի կարող բաշխվել պատշաճ որակավորում չունեցող մեկ այլ ազատազրկված անձի վրա:
Հաշվի առնելով վերոնշյալ չափանիշները՝ Զեկույցում արտահայտվել է իրավական դիրքորոշում այն մասին, որ պետությունը պարտավոր է ապահովել հատուկ կարիքներ ունեցող ազատությունից զրկված անձանց մշտական խնամքը հատուկ պատրաստված մասնագետների կողմից: Խցակցի կողմից ազատությունից զրկված անձի խնամքի ապահովման առումով շեշտադրվել է, որ այն ինքնին կարող է խնդրահարույց չլինել, եթե խնամքն իրականացվում է անազատության մեջ պահվող այնպիսի անձի կողմից, որն ունեցել է համապատասխան վերապատրաստում:
Անդրադառնալով «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում ֆիզիոթերապևտիկ ծառայությունների մատուցման հետ կապված դիտարկմանը՝ հարկ ենք համարում նշել, որ Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված մի շարք բողոքների ուսումնասիրությունից և ստացված պարզաբանումներից պարզվել է, որ ֆիզիոթերապևտիկ բուժման կարիք ունեցող ազատությունից զրկված անձանց համապատասխան բուժօգնությունը կազմակերպվել է քաղաքացիական բուժական հաստատություններում՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում նման ծառայություններ չտրամադրելու պատճառով:
Քրեակատարողական ծառայության հնչեցրած մյուս դիտարկումները, այդ թվում՝ Զեկույցում վկայակոչված միջազգային չափանիշների և դրանց իրավական վերլուծության վերաբերյալ, կարող են փարատվել տրված գնահատականներն ու առաջարկությունները Զեկույցում իրականացված ուսումնասիրության մյուս արդյունքների համատեքստում դիտարկելու դեպքում:
Միևնույն ժամանակ, նկատի ունենալով պարզաբանումներում նշված՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից ձեռնարկվող միջոցառումները՝ պատրաստակամ ենք մեր իրավասության շրջանակներում շարունակել համատեղ աշխատանքը՝ առկա խնդիրների լուծման նպատակով:
Լուսանկարը՝ ֆոտոլուրի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ