ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծման համար պետք է փոխել հասարակությունը. ՀՀ-ում Արգենտինայի դեսպան 06/09/2017 13:03 | ԼՐԱՀՈՍ
Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերին և ոլորտում առկա խնդիրներին օր առաջ պետք է լուծում տալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։ Նա, խոսելով այդ ոլորտի մասին, շեշտը դրեց միջազգային փորձի փոխանակման վրա։
«Շատ եմ կարևորում միջազգային փորձի փոխանակումը, հատկապես այն երկրների հետ, որոնք ներառական քաղաքականության ուղղությամբ իրականացնում են քայլեր, միջոցառումներ, նաև համապատասխան կառուցակարգեր ունեն ներդրած։
Պետք է հաշմանդամություն ունեցող անձանց համար ստեղծել հավասար պայմաններ ու հնարավորություններ և իրական քայլեր անել այդ ուղղությամբ։ ՀՀ ՄԻՊ-ի, Արգենտինայի դեսպանատան և մի շարք հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը մեծապես կարևորում եմ, քանի որ վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ արդյունքների հնարավոր է հասնել միայն համատեղ աշխատանքի միջոցով։ Բոլորիս աշխատանքի նպատակն էլ նույնն է, բոլորս էլ հասկանում ենք, որ պահանջները այդ ոլորտում այժմ ավելի մեծ են և պետք է օր առաջ խնդիրներին լուծում տալ»,- ընդգծեց Արտեմ Ասատրյանը։
Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան էլ նշեց, որ պետք է ոչ թե օգնել հաշմանդամություն ունեցող անձանց, այլ անել ամեն ինչ, որպեսզի փոխվի հասարակությունը։
«Մենք այժմ ապրում ենք նոր ժամանակաշրջանում, օրինակ` Էկվադորի նախագահը, Արգենտինայում մեր նախարարներից մեկը նույնպես հաշմանդամություն ունեցող անձինք են։ Սա ցույց է տալիս, որ այժմ մենք ապրում ենք բացարձակ այլ ժամանակաշրջանում։ Բոլորս պետք է փոխվենք, պետք է փոխենք հասարակությունը, որպեսզի ճիշտ ընկալենք մեր տարբերությունը և բոլորիս համար կյանքը ավելի լավը դարձնենք»,- շեշտեց դեսպանը։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասաց, որ հաշմանդամություն ունեցող անձանց ոլորտում կան
խնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում։ Նա նաև շատ կարևորեց հասարակական կազմակերպությունների դերը այդ ոլորտում։
«Ես արդեն բազմիցս համոզվել եմ, որ առանց հասարակական կազմակերպությունների ներգրավման հնարավոր չէ որևէ լուրջ արդյունքի հասնել։ Հատկապես այս ոլորտի ՀԿ-ներն են, որ հնարավորություն են տալիս ճիշտ հասկանալ ոլորտի խնդիրները և միջոցներ ձեռնարկել դրանց ուղղությամբ։ Հաշմանդամություն ունեցող անձանց ոլորտն այնպիսին է, որը պահանջում է քրտնաջան և սրտացավ աշխատանք բոլոր գործընկերների կողմից։ Յուրաքանչյուրս պարտավոր ենք մեր կարողությունների սահմանում ամեն ինչ անել, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձը որևէ կերպ չբախվի խտրականության և, իհարկե, լիարժեք մասնակցություն ունենա հանրային կյանքին»,- ասաց Թաթոյանը։
Նրա խոսքով՝ միջազգային կազմակերպությունների դերը շատ մեծ է և ընդգծեց հատկապես ՀՀ-ում Ֆրանսիայի և Արգենտինայի դեսպաններին, քանի որ նրանց հետ նույնպես համագործակցում են այդ ոլորտում։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նաև շատ կարևորեց երկրի մի շարք գերատեսչությունների դերը հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծման հարցում՝ խորհրդարանի, ՀՀ կրթության և գիտության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների։
Լուսանկարը՝ Armenpress-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից