ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարդու իրավունքների խախտումները 2016թ. հուլիսի 17-30-ը. քննարկում 06/09/2017 12:56 | ԼՐԱՀՈՍ
Հունիսի 8-ին, «Մեդիա Կենտրոնում» տեղի ունեցավ 2016թ. հուլիսյան դեպքերի և դրանց հետևանքների վերաբերյալ hայաստանյան մի շարք ՀԿ-ների կողմից պատրաստված «Մարդու իրավունքների խախտումները Հայաստանում 2016թ. հուլիսի 17-30-ը» ամփոփ զեկույցի ներկայացում: Այս մասին հայտնում է «Մեդիա կենտրոն»-ը:
Զեկույցը ներկայացնում էին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ, փաստաբան Հայկուհի Հարությունյանը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչ, փաստաբան Ռոբերտ Ռևազյանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:
Զեկույցում անդրադարձ է կատարվել 2016թ. հուլիսյան դեպքերին, մասնավորապես մարդու իրավունքների խախտումների տեսանկյունից, որտեղ և մանրամասն ներկայացված է խախտումների հանգամանքներն ու հետևանքները:
Հայկուհի Հարությունյանը նշեց, որ սա առաջին զեկույցն է մեկ տարվա վեղեմության դեպքերի վերաբերյալ և իրենց նպատակն է ցույց տալ, որ տեղ գտած մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը չեն մոռացվել և հետևողական աշխատանք է տարվում մեղավորներին օրենքի շրջանակներում պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
«Որպեսզի կատարված աշխատանքի արդյունքները անջատ-անջատ չներկայացվեն, մենք համատեղել ենք բոլոր կազմակերպությունների աշխատանքի արդյունքները մեկ միասնական զեկույցի մեջ, որտեղ ըստ համապատասխան բաժինների ու մասերի ներկայացվում են հավաքների ազատության, ոստիկանության կողմից հատուկ միջոցների ու ֆիզիկական բռնությունների կիրառման վերաբերյալ տեղեկությունները: Ինչպես նաև լրագրողների նկատմամբ դրսևորված սահմանափակումները և այլն»,- ասաց Հայկուհի Հարությունյանը:
Ռոբերտ Ռևազյանը, անդրադառնալով Ոստիկանության կողմից ՊՊծ գնդի տարածքում 5 կմ շառավղով կիրառված սահմանափակումներին, նկատեց, որ նրանց գործողություններում իրավաչափություն չի եղել:
«Եթե նման անհրաժեշտություն կար, ոստիկանությունը կարող էր արտակարգ իրավիճակ հայտարարել օրենքով սահմանված կարգով և գործեր արտակարգի իրավիճակի ռեժիմի հատուկ պայմաններում: Այս համատեքստում 5 կմ շառավիղով կիրառված սահմանափակումները որևէ իրավաչափ նպատակ չէր հետապնդում»,-նշեց փաստաբանը, ավելացնելով, որ նույն խնդիրը առաջացել է հավաքների սահմանափակման դեպքում:
«Հավաքների թույլ տալու կամ արգելելու հարցը քննարկում է լիազոր մարմինը, տվյալ դեպքում Երևանի քաղաքապետարանը: Եվ այդ կառույցը պետք է որոշում կայացներ առ այն, որ տվյալ հատվածում թույլ են տալիս, տվյալ հատվածում թույլ չեն տալիս: Տվյալ դեպքում, երբ ոստիկանությունը ասում է այս հատվածում թույլ եմ տալիս, այս հատվածում թույլ չեմ տալիս, դա կամայականություն է»,-ընդգծեց Ռևազյանը:
Վերջինս նշեց, որ այդ օրերին ընդհանուր առամամբ տեղի է ունեցալ 23 հավաք ու երթ: 4 հավաքի դեպքում ոստիկանության ծառայողների կողմից հավաքի մասնակիցների նկատմամբ դրսևորվել են բռնություններնև անմարդկային վերաբերմունք:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը իր հերթին անդրադառնալով ոստիկանության այդ օրերի գործողություններին, դրանք բնութագրեց ահաբեկչական: Ըստ նրա, ոստիկանությունը նման բիրտ ու հակաօրինական գործողությունների դիմել է Բաղրամյան 26-ի հրահանգով:
«Այս ռեժիմի պայմաններում զարմանալի չէ, որ այդ ամբողջի պարագլուխը պիտի պարգևատրվեր Սերժ Սարգսյանի կողմից․ Երանոսյան կոչեցյալ հրոսակի մասին է խոսքը: Ես իրականում հույսեր և ակնկալիքներ չունեմ, թե այս ռեժիմի օրոք այդ հանցագործները երբևէ կպատժվեն: Մենք այս իմաստով լուրջ ճգնաժամի մեջ ենք»,- նշեց Լևոն Բարսեղյանն ու ավելացրեց,- «Մենք պետք է ունենանք իրավազանցների ցուցակ և հրապարակենք այն ի լուր ողջ Հայաստանի ժողովրդի, որ բոլորն իմանան, որ այս մարդը կոնկրետ հանցագործություն է կատարել»։
Դանիել Իոաննիսյանը խոսելով ոստիկանությաննոողմից հատուկ միջոցների կիրառման դեպքերի մասին, նկատեց, որ այդ միջոցների կիրառում եղել է ոչ համաչափ և ոչ իրավաչափ։ Վերջինս ընդգծեց, որ հուլիսյան դեպքերի ընթացքում եղել է 100 կրակոց, որոնցից 3-ը՝ արցունքաբեր գազ, մնացածը՝ լուսաձայնային նռնակներ:
«Ոստիկանության կրակելուց հետո ոստիկանները գիլզաները վերցրել ու շպրտել են ցուցարարների վրա: Ոչ մեկի մտքով չէր էլ անցնի նման բան սահմանել: Սա մարտական զենքի տպավորություն է ստեղծում: Դատելով քաղաքացիների ստացած վնասվածքներից՝ տպավորություն է ստեղծվում, որ մարդիկ գտնվել են մարտի դաշտում: Քաղաքացի կա, որի մարմնից 75 բեկոր է հանվել, աչք կորցրած քաղաքացիների թիվը 8-ն է: Հաճախ պատշաճ բժշկական օգնություն չէր տրամադրվում: Հուլիսի 20-ին շտապօգնության մեքենան միայն տուժած ոստիկաններին էր օգնություն ցույց տալիս»,-նկատեց Դանիել Իոաննիսյանը:
Նա հավելեց, որ այդ օրերին 16 ոստիկան թունավորվել էր ոստիկանության արցունքաբեր գազից:
«Պետք է այդ արցունքաբեր գազն ու լուսաձայնային նռնակներն այնպես նետեն, որ պայթեն մարդկանցից որոշ կիլոմետր հեռու, որը չի եղել, ինչի արդյունքում տուժածների քանակն ու որակը մեծ էր: Դրանք նետվում էին ոչ թե մարդկանց ցրելու, այլ մարդկանց միտումնավոր վնասելու համար»,-ասում է Իոաննիսյանը:
Աշոտ Մելիքյանը անդրադարձավ հուլիսյան այդ օրերին լրագրողների նկատմաբ տեղ գտած բռնություններին ու սահմանափակումներին, դրանք գնահատելով աննախադեպ, քանի որ դա ամենամասայական բռնություններն էր ընդդեմ լրագրողների և հավելեց, որ այդ բռնությունների կիրառման համար, որևէ ոստիկան մինչ այժմ պատասխանատվության չի ենթարկվել:
«Մեր տվյալներով, հուլիսի 17-ից 30-ը տուժել են 27 լրագրողներ ու օպերատորներ, որոնցից 19-ը ենթարկվել են ֆիզիկական բռնության, 8-ի գործունեությունը խոչըդոտվել է առանց ֆիզիկական բռնության: Լարգրողները բռնության են ենթարկվել նաև այն դեպքում, երբ մասնագիտական գործունեություն չեն իրականացրել ու փորձել են փախչել ավելի անվտանգ տարածք: Այստեղ ոստիկանության գլխավոր նպատակը եղել է այն, որ այդ իրադարձությունների մասին նվազագույն ինֆորմացիա դուրս գա այդ տարածքից»,- նշեց Աշոտ Մելիքյանը:
Վերջինս նաև համոզված է, որ ոստիկանության գործողությունները եղել են պլանավորված ու թիրախավորված:
«Թիրախավորված են եղել այն լրագրողներն ու օպերատորները, որոնք որևէ լուրջ կադրեր են ունեցել այդ իրադարձությունների մասին: Մենք բազմաթիվ վկայություններ ունենք, որ լրագրողներին հավաքել են մի տեղ, որից հետո նրանց ուղղությամբ սկսեցին կիրառել նռնակները: Կարելի է ասել լրագրողների նկատմամբ հատուկ հաշվեհարդար տեսնելու միտում է նկատվում»,-հավելեց Մելիքյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից