ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մնացել էր, որ Վահան Շիրխանյանը մի հատ ներողություն խնդրի, որ ինքը հիմա հիվանդ է. Հայկ Ալումյան 06/09/2017 17:33 | Դատական ռեպորտաժներ
Հանցավոր համագործակցության վերաբերյալ գործի այսօրվա դատական նիստին վեց ամսվա ընթացքում առաջին անգամ դատարան էր ներկայացվել գործով ամբաստանյալ, ՀՀ նախկին փոխվարչապետ և Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը՝ սայլակով: Այդուհանդերձ, դատարանը Վ.Շիրխանյանի ոտքի չկանգնելը գնահատեց որպես անհարգալից վերաբերմունք դատարանի հանդեպ:
Այսօրվա դատական նիստը նույնպես տեղի չունեցավ՝ ամբաստանյալ Նելլի Մինասյանի և չորս փաստաբանի բացակայության պատճառով: Ամբաստանյալի պաշտպան, փաստաբան Ինեսսա Պետրոսյանը դատարանին բժշկական տեղեկանք ներկայացրեց առ այն, որ իր պաշտպանյալն արյունահոսություն, սպառնացող վիժում ախտորոշմամբ գտնվում է հիվանդանոցում:
Դատարանը հայտարարեց՝ մինչ այժմ ասում էիք դատարանն է մեղավոր, հիմա էլ պաշտպանները չեն ներկայանում, ով է մեղավոր՝ դատարա՞նը: Ի պատասխան Վ.Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ դատարանն է մեղավոր, որ նիստերը հետաձգվում էին, եթե վեց ամիս առաջ Վ.Շիրխանյանին սայլակ տրամադրվեր, նիստերը չէին հետաձգվի:
Ինչպե՞ս ստացվեց, որ սայլակն ի վերջո տրամադրվեց Վահան Շիրխանյանին, Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ սայլակ գտան, կանաչ գույնի, ակներով:
Հ.Ալումյանը հայտնեց, որ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն, Վահան Շիրխանյանն ի վիճակի է մասնակցել դատական նիստերին: «Մեր կողմից դա չէր վիճարկվում, հակառակը, ի սկզբանե մենք ասում էինք, որ ինքն ի վիճակի է գտնվել դատական նիստերի դահլիճում, ընկալել դատավարության ընթացքը և մասնակցել: Դա մենք միշտ ասել ենք, դա վիճելի չէր: Պարզապես մենք ասում էինք՝ տրամադրեք հնարավորություն, որպեսզի ինքը գա դատարան: Այսօր ի վերջո վեց ամիս հետո մի հատ սայլակ գտնվեց»,- ասաց Հայկ Ալումյանը:
Պաշտպանի գնահատմամբ, պարզապես ցուցում կար չբերել ու դատավարությունը չսկսել: «Ես ոնց հասկանում եմ, կա ցուցում այս դատավարությունը ձգձգելու, ու այս դատավարությունը ձգձգվելու է տարբեր պատճառներով, ընդ որում, ամեն անգամ ձգձգվելուց մեղադրողն ու դատավորը տպավորություն են փորձելու ստեղծել, որ ձգձգվում է պաշտպանական կողմի պատճառով»:
Հայկ Ալումյանն անդրադարձավ նաև սայլակով դատական նիստերի դահլիճ բերված Վ.Շիրխանյանի ոտքի չկանգնելը որպես դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք գնահատելու մասին դատարանի հայտարարությանը: «Ես վախենում եմ, որ դատավորի այդպիսի արտահայտությունը ընդհանրապես անհարգալից վերաբերմունք է արդարադատության նկատմամբ, մնացել էր, որ պրն. Շիրխանյանը մի հատ ներողություն խնդրի, որ ինքը հիմա հիվանդ է»:
Ըստ պաշտպանի, դատարանների անհիմն կալանավորումների պատճառով Վ.Շիրխանյանը լրիվ առողջ մարդ լինելով՝ հիմա այն վիճակում է, որ չի կարողանում քայլել ու ոտքի կանգնել, և հիմա իր ոտքի կանգնելու հնարավորության բացակայությունը դատարանը գնահատում է որպես անհարգալից վերաբերմունք, նշեց Հայկ Ալումյանը:
Պաշտպանն ընդգծեց, որ առհասարակ փորձ է արվում ստեղծված բարդ կացությունները վերագրել պաշտպանական կողմին՝ Շիրխանյանն ոտքի վրա չի կարողանում կանգնել, ինքն է մեղավոր, դատավարությունը ձգձգվում է դատավորի պատճառով՝ պաշտպանական կողմն է մեղավոր, դատավարությունը ձգձգվում է սայլակ չտրամադրելու պատճառով՝ պաշտպանական կողմն է մեղավոր: «Բայց կողքից, ինձ թվում է, շատ լավ երևում է, թե իրականում ով է մեղավոր»,- ասաց Հայկ Ալումյանը՝ նկատելով, որ ոչ ոք եզրակացություն չի տվել, որ Վահան Շիրխանյանը տեղաշարժվելու կամ ոտքի կանգնելու հնարավորություն ունի: Ակնհայտ է, որ չունի, եթե սայլակով են բերում, ասաց պաշտպանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից