Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացնել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»

ՄԻՊ կողմից առանձին դեպքերում տրվել են միակողմանի և ոչ օբյեկտիվ գնահատականներ. Քրեակատարողական վարչություն 06/09/2017   15:21  |  ԼՐԱՀՈՍ

«Քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովման վերաբերյալ» ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցի կապակցությամբ Քրեակատարողական վարչությունը հանդես է եկել պարզաբանմամբ, որում մասնավորապես ասվում է. 

Հանգամանալից ուսումնասիրելով զեկույցը` hայտնում ենք, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական սպասարկման ոլորտում զեկույցում բարձրացված իրական խնդիրների առկայության հետ համակարծիք լինելով հանդերձ` հարկ է նշել, որ անտեսվել են դրանց կարգավորման ուղղությամբ Քրեակատարողական ծառայության կողմից իրականացված միջոցառումները և առանձին դեպքերում, կարծում ենք, տրվել միակողմանի և ոչ օբյեկտիվ գնահատականներ:

Պաշտպանի զեկույցում անդրադարձ չի կատարվել մասնավորապես քրեակատարողական ծառայության բժշկական ստորաբաժանումների կողմից տարված մեծածավալ աշխատանքներին: Այսպես, 2016 թվականին իրականացվել է 91260 ամբուլատոր ընդունելություն, որը 5852-ով ավելի է նախորդ տարվա համեմատ: Շուրջ 190-ով աճել է ատամնաբուժական օգնություն ստացած անձանց թիվը (3716-3906), 11-ով նվազել է տուբերկուլյոզով հիվանդների թիվը: 2016թ. ընթացքում առողջապահական մարմինների բուժական հաստատություններ  բուժման նպատակով ուղեգրվածներից միայն պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության շրջանակներում իր բուժումն է ստացել 116 ազատազրկված անձ: «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում բուժվել են 358 դատապարտյալներ և կալանավորված անձինք (2015թ.- 218), որոնցից 99 –ը վիրահատվել է:

Ստորև ներկայացնում ենք մեր պարզաբանումները զեկույցում մատնանշված խնդիրների և արտահայտված դիրքորոշումների առնչությամբ:

1. Քրեակատարողական վարչությունը համակարծիք չէ ազատությունից զրկված հիվանդ անձի խնամքն ազատությունից զրկված այլ անձի կողմից իրականացնելու առնչությամբ զեկույցում արտացոլված դիրքորոշման և գնահատականների հետ, քանի որ համապատասխան իրավակարգավորումների, անհրաժեշտ թվով սանիտարների հաստիքների, կամավորության հիմունքներով այդ աշխատանքներին մասնակցող անձանց վերապատրաստման ընթացակարգերի  բացակայության պարագայում որոշ դեպքերում օբյեկտիվորեն հնարավոր չէ այլ կերպ կազմակերպել խնամքը: Բացի այդ, մեր կարծիքով կամավորության հիմունքներով անազատության մեջ պահվող այլ անձի կողմից նման խնամքի իրականացումը, խնդրահարույց լինելով հանդերձ, չի կարող դիտվել Պաշտպանի վկայակոչած միջազգային իրավական ակտերի, ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումների և ՀՀ օրենսդրության պահանջների խախտում, առավել ևս, որ որոշ դեպքերում իր խցակցի կողմից խնամվելու (վերջինիս համաձայնությամբ) ցանկություն է հայտնել հենց անազատության մեջ պահվող անձը:

Զեկույցում մատնանշված օրինակներից մեկի առնչությամբ (էջ 15, 3-6-րդ պարբերություններ), հարկ ենք համարում նշել, որ ՄԻԵԴ-ը մերժել է միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ կալանավորված անձի հայցը` այն համարելով չհիմնավորված, ուստի այդ օրինակի վկայակոչումը համարում ենք ոչ հիմնավոր:

2. Հիմնազուրկ են պաշտպանի զեկույցի 3-րդ բաժնում արտահայտված գնահատականներն անազատության մեջ պահվող անձանց բուժօգնության և պաշտպանի դիմումների առնչությամբ քրեակատարողական վարչության պարզաբանումների առնչությամբ:

Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժօգնությանը վերաբերող Պաշտպանի բոլոր գրություններին Քրեակատարողական վարչության կողմից, որպես կանոն, սահմանված կարգով տրվել են պատշաճ և սպառիչ պարզաբանումներ` նշելով ախտորոշումը, ցուցաբերված բուժօգնության ծավալը, հիվանդի ներկա վիճակը, հրավիրված մասնագետի կողմից խորհրդատվության տրամադրումը, գործիքային և լաբորատոր հետազոտությունների արդյունքները, քաղաքացիական բուժհաստատությունում հետազոտվելու կամ բուժման ուղեգրվելու անհրաժեշտությունը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն:

«Բժշկական անձնակազմի դինամիկ հսկության տակ» արտահայտության վերաբերյալ հնչեցված դժգոհության կապակցությամբ հայտնում ենք, որ այն բժշկական եզրույթ է և ենթադրում է օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակի նկատմամբ երկարատև հսկողություն, որի միջոցով հնարավոր է գնահատել օրգան-համակարգերի գործունեությունը:

Հիմնավոր չէ նաև անձանց` իրենց նախընտրած բժշկի ծառայություններից օգտվելու իրավունքի իրականացումը չապահովելու վերաբերյալ պնդումը, առավել ևս, որ ոչ մի կոնկրետ օրինակ վկայակոչված չէ: Ավելին, Պաշտպանի դիմումով իրականացված մի շարք ուսումնասիրություններով պարզվել է, որ պատշաճ բուժօգնություն չապահովելու վերաբերյալ դիմումներում նշված տեղեկությունները, որպես կանոն, իրականությանը չեն համապատասխանել: Այսպես, կալանավորված անձ Գ.Ս.-ն ցանկություն է հայտնել հետազոտվել քաղաքացիական բուժհաստատությունում, այն դեպքում, երբ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում առկա են եղել նրա հետազոտություններն իրականացնելու համար բոլոր անհրաժեշտ պայմանները: Ուստի վերջինիս պահանջը հիմնավոր կերպով մերժվել է, և  քրեակատարողական վարչության կողմից կալանավորված անձի նախընտրած բժշկի մուտքը քրեակատարողական հիմնարկ ապահովելու  պատրաստակամություն է հայտնվել: Կարծում ենք, որ այս պարագայում անազատության մեջ պահվող անձի` իր նախընտրած բժշկի կողմից զննվելու իրավունքի խախտման մասին խոսելը տեղին չէ:

3. Ազատությունից զրկված անձանց պատշաճ բժշկական օգնության ապահովման և ՀՀ առողջապահության նախարարության բժշկական հիմնարկներ տեղափոխելու վերաբերյալ զեկույցի 4-րդ բաժնում շարադրված դիտարկումների առնչությամբ հարկ ենք համարում նշել, որ անազատության մեջ պահվող անձանց անվճար բուժօգնության ապահովման ֆինանսավորման հետ կապված առանձին օբյեկտիվ գործոններով պայմանավորված խնդիրներով հանդերձ` 2013 թվականից ի վեր առողջապահության մարմինների բուժհաստատություններ ուղեգրված անձանց թիվը շարունակաբար աճել է` 2013թ.- 422, 2014թ.- 708, 2015թ. – 778, 2016թ.- 1232, ինչը վկայում է անազատության մեջ պահվող անձանց բուժօգնությունը նրանց առողջության պահպանման իրավունքի գերակայությանը համահունչ կազմակերպելու` ոլորտում ակնհայտ առաջընթացի մասին: Այս հանգամանքը, սակայն, վրիպել է Պաշտպանի ուշադրությունից և չի արտացոլվել զեկույցում:

Կարևոր է նաև այն հանգամանքը,որ ֆինանսավորման հետ կապված յուրաքանչյուր կոնկրետ դեպքում խնդիրը Քրեակատարողական վարչության կողմից բարձրացվել է իրավասու մարմինների առջև, և ձեռնարկվել են իրավիճակից բխող բոլոր հնարավոր միջոցները: Որպես կանոն` քրեակատարողական հիմնարկներում բժշկական օգնության և խնամքի ծավալների ոչ բավարար լինելու դեպքում կալանավորված անձը կամ դատապարտյալը սահմանված կարգով փոխադրվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ կամ քաղաքացիական առողջապահական հիմնարկներ, հետևաբար, զեկույցում նկարագրված դեպքերում անազատության մեջ պահվող անձանց անվճար բուժօգնության իրավունքի առանձին խախտումները պայմանավորված են համակարգային բնույթի խնդիրներով:

Ինչ վերաբերում է նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական ծառայություններին, ապա գործող իրավակարգավորումները (ՀՀ առողջապահության նախարարի 2013թ. սեպտեմբերի 28-ի թիվ 57-Ն հրաման) անազատության մեջ պահվող անձանց վերաբերյալ արտոնություններ չեն նախատեսում: Ավելին, զեկույցում վկայակոչված ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումը (Կապրիկովսկին ընդդեմ Լեհաստանի) նույնպես փաստել է, որ Կոնվենցիան չի երաշխավորում անձի` այնպիսի բժշկական օգնություն ստանալու իրավունքը, որը կգերազանցի ընդհանուր առմամբ հասարակությանը հասանելի առողջապահության մակարդակը: Տվյալ դեպքում  նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական ծառայությունների գծով ՀՀ օրենսդրությունը բնակչության ոչ մի խմբի համար արտոնություն չի նախատեսում, հետևաբար անազատության մեջ պահվող անձանց համար նման արտոնություն պահանջելը զուրկ է որևէ իրավական հիմքից և անգամ հակասում է սոցիալական արդարության սկզբունքին: Ընդ որում, ՀՀ առողջապահության նախարարի 20.04.2014թվականի «Հայաստանի հանրապետության առողջապահության նախարարի 2013թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 57-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» թիվ 18-Ն հրամանով ուժը կորցրած է ճանաչվել սրտի վիրահատական ծառայությունների պետության մասնակցության մասով փոխհատուցման վերաբերյալ դրույթը:

4. Քրեակատարողական հիմնարկների բժշկական անձնակազմի համալրվածության վերաբերյալ զեկույցում հնչեցված նկատառումների կապակցությամբ (5-րդ բաժին) հարկ ենք համարում նշել, որ իրոք,  կադրային հագեցվածության խնդիրները և, մասնավորապես, քրեակատարողական հիմնարկների բժշկական սպասարկման ստորաբաժանումների` ընդհանուր մասնագիտացման բժիշկների հաստիքներով համալրված չլինելու հիմնահարցը էապես խոչընդոտում է կալանավորված անձանց և դատապարտյալների առողջության պահպանման և բժշկական օգնություն ստանալու` ՀՀ օրենսդրությամբ երաշխավորված  իրավունքների իրացումը  միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու և Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններին համահունչ իրականացնելու գործընթացին:

Այսուհանդերձ, բժշկական ստորաբաժանումների համալրման ուղղությամբ Քրեակատարողական վարչության կողմից արդեն իսկ ձեռնարկվել են մի շարք միջոցներ: Մասնավորապես, մշակվել և սահմանված կարգով շրջանառության մեջ է դրվել «Քրեակատարողական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով նախատեսվում է բժշկական ծառայությունում քրեակատարողական ծառայողի  պաշտոնում   ծառայության ընդունելու տարիքը 30-ից դարձնել 45, իսկ ավագ բուժաշխատողների համար, անկախ զբաղեցրած պաշտոնից, ծառայության սահմանային դարիքը դարձնել 65 տարեկանը, ինչպես նաև ծառայության ընդունման` վերը նշված տարիքային օրենսդրական սահմանափակումները շրջանցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով բժշկական ծառայության մի շարք հաստիքներ վերահայտարարվել են քաղաքացիական հատուկ ծառայության հաստիքների: Բժշկական ստորաբաժանումների թափուր հաստիքների համալրման ուղղությամբ աշխատանքներ են տարվում նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության, մարզպետարանների, Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի և այլ մասնագիտացված բարձրագույն ուսումնական հաստատությունների  հետ: Հայտարարություններ են տեղադրվում Քրեակատարողական վարչության պաշտոնական կայքէջում: Բացի այդ, քրեակատարողական հիմնարկներին ընձեռված է հնարավորություն, ըստ անհրաժեշտության, պայմանագրային հիմնունքներով օգտագործել վարձու բժիշկ-մասնագետների կարողությունները:

Խնդրի լուծմանն էապես խոչընդոտում է քրեակատարողական ծառայության բուժաշխատողի աշխատանքի ցածր գրավչությունը` պայմանավորված անբավարար աշխատավարձով և աշխատանքի ու սպասարկվող անձանց առանձնահատկություններով :

Հոգեբուժական ծառայությունների հասանելիության առումով հարկ է նշել, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյաների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում առկա է հոգեբուժական բաժանմունք, իսկ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կա հոգեբույժի հաստիք, որոնք համալրված են: 10.05.2017թ. Քրեակատարողական վարչության նախաձեռնությամբ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ստեղծվել է հոգեբույժի հաստիք, որի համալրումն ընթացքի մեջ է: Մնացած քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում հոգեկան առողջության հետ կապված հարցերի լուծման համար վերոգրյալ 2 քրեակատարողական հիմնարկներից գործուղվում են հոգեբույժներ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում օգտվում ենք ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան բնույթի հիմնարկների հոգեբույժների ծառայություններից: Հարկ է նշել, որ ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի պետը հոգեբույժ է, իսկ ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում հոգեբուժական ծառայությունները մատուցվում են պայմանագրային հիմունքներով աշխատող բժշկի կողմից:

Տարակուսանքի տեղիք է տալիս զեկույցում տեղ գտած պնդումը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում ատամնաբուժական ծառայության վիճակի վերաբերյալ: Նշված քրեակատարողական հիմնարկում գործում է սարքավորված ատամնաբուժական կաբինետ, իսկ ատամնաբուժական ծառայությունները մատուցվում են պայմանագրային հիմունքներով աշխատող ատամնաբույժի կողմից:

Իրականությանը չի համապատասխանում նաև պնդումը ՀՀ ԱՆ «Դատապարտյաների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում ֆիզիոթերապևտիկ ծառայություններ չմատուցվելու վերաբերյալ (39-րդ էջ 2–րդ պարբերություն), քանի որ   նշված հիմնարկում գործում է ֆիզիոթերապևտիկ բաժանմունք:

Բժշկական անձնակազմի ինստիտուցիոնալ անկախության առնչությամբ զեկույցում արտահայտված նկատառումների կապակցությամբ.

Դեռևս 2017թ. հունվարի 27-ին ՀՀ կառավարության նիստում թիվ 2 արձանագրային որոշմամբ հաստատվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգը, որով, ի թիվս այլ տարբերակների, որպես քրեակատարողական առողջապահական համակարգի ինստիտուցիոնալ բարեփոխման հնարավոր տարբերակ` նախատեսված է նաև բժշկական ծառայությունը Քրեակատարողական ծառայության ենթակայությունից ՀՀ արդարադատության նախարարության ենթակայությանը հանձնելը, իսկ որպես հեռանկարային լուծում` այն հանրային առողջապահական համակարգին ինտեգրելը:

Ինչ վերաբերում է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարեղական հիմնարկի գործունեությունը կանոնակարգող փաստաթղթի բացակայության վերաբերյալ զեկույցում տեղ գտած պնդմանը, ապա նման իրավական փաստաթուղթը ՀՀ արդարադատության նախարարի 05.11.2001թ. թիվ 1304 հրամանով հաստատված կանոնադրությունն է:

5. Դեղորայքային ապահովվածության կապակցությամբ հարկ է նշել, որ յուրաքանչյուր տարվա համար քրեակատարողական հիմնարկների բժշկական ստորաբաժանումներն անհրաժեշտ դեղերի և բժշկական պարագաների համար Քրեակատարողական վարչություն են ներկայացնում հայտ, որի հիման վրա մրցութային կարգով դրանք ձեռք են բերվում պետբյուջեով նախատեսված ֆիքսված գումարի սահմաններում:

Համաձայն ՀՀ «Գնումների մասին» օրենքի` պետբյուջեով կարող են ձեռք բերվել միայն այն դեղերը, որոնք ներառված են ՀՀ-ում գրանցված դեղերի պետական գրանցամատյանում (ռեեստր),  հիմնական դեղերի ցանկում և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հաստատված գնումների միասնական անվանացանկում:

Վերոգրյալով պայմանավորված` բացառված չեն դեպքերը, երբ անհրաժեշտ դեղորայքի մի մասը հնարավոր չի եղել ձեռք բերել սահմանված ընթացակարգով: Այս դեպքում անազատության մեջ պահվող անձի առողջության համար վտանգավոր հետևանքների կանխման նպատակով և մարդասիրական նկատառումներից ելնելով` մերձավորներին հնարավորություն է ընձեռված անհրաժեշտ դեղորայքը փոխանցել Քրեակատարողական  վարչության պետի 2015թ. փետրվարի 3-ին տրված հանձնարարականով սահմանված կարգով`  միայն բուժող բժշկի նշանակման պայմանով, Քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի հետ խորհրդակցելուց հետո և այն համապատասխան մատյանում գրանցելով:

6. Քրեակատարողական հիմնարկների բժշկական ստորաբաժանումների նյութատեխնիկական ապահովվածության առումով.

Քրեակատարողական ծառայությունն ընդհանուր առմամբ համակարծիք է քրեակատարողական հիմնարկների բժշկական ստորաբաժանումների նյութատեխնիկական ապահովվածության վերաբերյալ զեկույցում արտահայտված գնահատականների հետ, և այս ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ: Այսպես, Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի շրջանակներում փորձագետների կողմից կատարվել է կարիքների գնահատում, և նախատեսվում է 11 քրեակատարողական հիմնարկների բժշկական ստորաբաժանումների համար ձեռք բերել շուրջ 200.000 եվրոյի առաջնային բուժօգնության տրամադրման համար անհրաժեշտ արդիական սարքավորումներ և պարագաներ: Եվրոպայի խորհրդի կողմից գնումների գործընթացն ավարտելուց հետո սարքավորումները կառաքվեն քրեակատարողական հիմնարկներ:

7. Բժշկական էթիկայի, գաղտնիքի պահպանման և բժշկական փաստաթղթավորման վերաբերյալ Պաշտպանի զեկույցում նկարագրված օրինակների և գնահատականների կապակցությամբ պետք է նշել, որ քրեակատարողական հիմնարկներում բժշկական փաստաթղթերի վարումը և շրջանանառությունն իրականացվում է ՀՀ կառավարության 26.05.2006 թվականի «Կալանավորված անձանց եվ դատապարտյալների բուժսանիտարական եվ բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու եվ այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը հաստատելու» մասին թիվ 825-Ն պահանջներին համապատասխան, իսկ քրեակատարողական հիմնարկ ընդունվող կամ տարանցմամբ փոխադրվող անձանց բուժզննության և այդ զննության արձանագրման հարցերը մշտապես գտնվել են Քրեակատարողական վարչության ղեկավարության ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, Քրեակատարողական վարչության պետի 09.09.2014թ. թիվ 40/7-2688 հանձնարարականով բուժանձնակազմի ուշադրությունը հրավիրվել է պատշաճ բժշկական փաստաթղթավորման անհրաժեշտության վրա, իսկ 01.08.2016թ. թիվ 40/7.1-2989 հանձնարարականով քրեակատարողական հիմնարկների պետերին հանձնարարվել է անձնական պատասխանատվությամբ ապահովել քրեակատարողական հիմնարկներ ընդունված կամ տարանցմամբ փոխադրված անձանց նախնական բուժզննությունների պատշաճ կարգով իրականացումը, ինչպես նաև զննության արձանագրությունների ամբողջական կազմումը:

Ինչ վերաբերվում է բժշկական գաղտնիքի և բժշկական փաստաթղթերի վարման` զեկույցում թվարկված խախտումներին, ապա այդ, ինչպես նաև զեկույցում վկայակոչված այլ խախտումների վերաբերյալ Պաշտպանի կողմից համապատասխան տեղեկատվություն ներկայացնելու դեպքում դրանք պատշաճ կերպով կուսումնասիրվեն:

8. Խոշտանգումների, դաժան կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելման նպատակով ներկայումս Եվրոպայի Միության և Եվրոպայի Խորհրդի կողմից ֆինանսավորվող «Առողջապահության և մարդու իրավունքի պաշտպանության ամրապնդումը ՀՀ բանտերում» ծրագրի տեղային և միջազգային փորձագետների հետ համատեղ ՀՀ ԱՆ Քրեակատարողական  վարչության բժշկական սպասարկման բաժնի աշխատակիցների կողմից մշակվում է օրենսդրական բարեփոխումների փաթեթ, որտեղ ընդգրկված կլինեն կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական սպասարկման վերաբերյալ մի շարք հարցեր, այդ թվում` նրանց արտաքին բժշկական զննության արդյունքների արձանագրության (ըստ Ստամբուլյան արձանագրության) կարգը:

Զուգահեռ տարվում են նաև աշխատանքներ Քրեակատարողական  ծառայության բժշկական մատենավարությունը և հաշվետվությունները ՀՀ առողջապահության նախարարության համակարգում վարվող բժշկական փաստաթղթերին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Ինչևէ, ևս մեկ անգամ վերահաստատում ենք ենք բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում` Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համագործակցության մեր անփոփոխ դիրքորոշումը և հույս հայտնում, որ համատեղ քննարկումների ու իրատեսական առաջարկությունների արդյունքում նաև կունենանք շոշափելի արդյունքներ քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի պատշաճ իրացման գործում:

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]