ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հրազդանի քաղաքապետը մեծ նվեր է մատուցել ոստիկանությանը՝ համայնքի բյուջեից 4 մլն. 210 հազար դրամով ձեռք է բերել DEAWOO-NEXIN լյուքս մակնիշի ավտոմեքենա. «Հրապարակ» 06/09/2017 09:30 | Մամուլ
«Հրապարակ»-ը գրում է, որ երեկ Հրազդանում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի լուրը ցնցել էր հրազդանցիներին. քաղաքում շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ մեքենայի ղեկին եղել է քաղաքապետի 17-ամյա որդին՝ Ռազմիկ Դանիելյանը:
«Միշտ Էլ քաղաքապետն իր ծառայողական մեքենան անձնական շահերի համար է օգտագործել, պատահական մեքենա չէր, ով կարող էր վարել քաղաքապետի ծառայողական մեքենան»,- ասում է հրազդանցիներից մեկը:
Վրաերթի ենթարկվածը Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ 58-ամյա Վալերի Թորոսյանն է, 4 երեխաների հայր, ով ամիսներ առաջ ընդունվել էր աշխատանքի Կոտայքի ԳԳՄ-ում՝ որպես վթարային բաժնի աշխատող: «Հրազդան» ԲԿ-ից մեզ հայտնեցին, որ քաղաքացին հիվանդանոց տեղափոխվել է անգիտակից վիճակում և կես ժամ անց մահացել: Հրազդանում երեկ տեղեկություններ էին շրջանառվում, թե իբր քաղաքապետի ծառայողական մեքենայի ղեկին եղել է քաղաքապետի վարորդը:
Ասում են՝ վարորդը վրաերթից հետո հանել է ավտոմեքենայի համարանիշները և դիմել փախուստի: Զանգահարեցինք Հրազդանի ոստիկանություն՝ տեղեկանալու, թե հայտնաբերվել է մեքենայի վարորդը: Մեզ ասացին, որ չեն կարող այդ հարցին պատասխանել. «Դիմեք ոստիկանության լրատվության բաժին»: Ոստիկանության լրատվության բաժնից էլ, թե՝ «դիմեք Քննչական, այդ գործով Քննչականն է զբաղվում»:
Իսկ Քննչական կոմիտեից էլ հայտնեցին, որ քրեական գործ է հարուցվել, ավելի ուշ հանդես կգան հայտարարությամբ: Հրազդանցիները մինչ այդ քննարկում էին, որ քաղաքապետը շատ ջերմ կապեր ունի Հրազդանի ոստիկանության հետ, և ցանկացած միջադեպ, քաղաքապետի շրջապատի հետ կապված, անմիջապես «ջրվում» է:
Ավելի վաղ քաղաքապետն անգամ մեծ նվեր է մատուցել ոստիկանությանը, համայնքի բյուջեից 4 մլն. 210 հազար դրամով ձեռք է բերել DEAWOO-NEXIN լյուքս մակնիշի ավտոմեքենա և նվիրել Հրազդանի ոստիկանության բաժնին:
Ավելի ուշ, իրոք, Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, թերևս լրատվամիջոցների շնորհիվ փորձ չարեցին կոծկել դեպքը«Հրապարակ»,- գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»-ի՝ 09.06.17թ. համարում:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ