ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այս դահլիճում դատավարություն անելու փորձը միանշանակ հանգեցնելու է փաստացի դռնփակ դատավարության. Երվանդ Վարոսյան 06/08/2017 16:53 | Դատական ռեպորտաժներ
«Սասնա Ծռեր»-ի գործով՝ 14 մեղադրյալի մասով, այսօրվա առաջին դատական նիստն հետաձգվեց՝ այդպես էլ մինչև վերջ պարզ չդարձավ, թե ինչու: Միայն միջնորդավորված լրագրողներն իմացան, որ դատական նիստը հետաձգվել է մինչև հունիսի 21-ը:
Մինչ դատական նիստի հետաձգումը նիստերի դահլիճում ներկա հանրության ներկայացուցիչները ամբաստանյալների անունները վանկարկելով էին նրանց դիմավորում, հնչեց նաև «մահ ռեժիմին» գոչյունը:
Ամբաստանյալների շարքում հնչեցին «Քրեական օրենսգիրքը մեզ չի վերաբերվում, մեզ ժողովուրդը չի դատում, դատարանը չենք ընդունում» հայտարարությունները:
Գործով նախագահող՝ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի զգուշացմանը՝ եթե չեք լռելու, նիստը կհետաձգվի, հնչեցին ամբաստանյալների հայտարարությունները՝ «ժողովրդին չեք կարող լռեցնել, մեր ձայնն ավելի բարձր պետք է լինի, քան ձերը»:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում ամբաստանյալներ
Էդվարդ Գրիգորյանի և Սեդրակ Նազարյանի պաշտպան, փաստաբան Երվանդ Վարոսյանը նշեց, որ ի սկզբանե անհասկանալի էր, թե ինչո՞ւ է «Սասնա Ծռեր»-ի դատավարությունն անց կացնելու համար ընտրվել Էրեբունու դատարանի այդ դահլիճը։
«Պարզ էր, որ դահլիճում շատ դժվար կլինի տեղավորել ամբաստանյալներին ու նրանց պաշտպաններին, էլ ուր մնաց, թե տեղ լինի տղաների հարազատների կամ լրագրողների համար։
Այսօր տեղի ունեցածը ապացուցեց, որ իմաստ չկար այդ դահլիճում նիստ իրականացնել։ Այս դահլիճում դատավարություն անելու փորձը միանշանակ հանգեցնելու է փաստացի դռնփակ դատավարության»,- ասաց Երվանդ Վարոսյանը։
Գործով ամբաստանյալ Արայիկ Խանդոյանի պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանն իր հերթին նշեց, որ դահլիճում շատ վատ աշխատանքային պայմաններ էին: Մասնավորապես, ինքը դահլիճի մի ծայրում էր, իր պաշտպանյալը՝ մեկ այլ: Այսինքն՝ ինքը զրկված էր լինելու այս կամ այն հարցի շուրջ դիրքորոշում հայտնելու համար իր պաշտպանյալի հետ երկու բառ փոխանակելու հնավորությունից: Ստացվում է, որ փաստորեն ինքն առանց իր պաշտպանյալի մասնակցության նրա պաշտպանությունն է իրականացնում:
Ըստ Արա Ղարագյոզյանի, իր նստած տեղից չէին երևում ու լսելի չէին ոչ դատարանը՝ նախագահող դատավորը, ոչ էլ դատախազները: Իր ասածն էլ չէր կարող լսելի լինել դատարանի ու դատախազների համար:
Իր սեղանին խոսափող չէր դրված, այսինքն՝ իր կողմից ասվածը չէր ձայնագրառվելու:
Ըստ փաստաբանի, ստեղծված պայմանները հանգեցնում են արդար դատաքննության և պաշտպանության իրավունքների կոպիտ խախտումների:
«Դատավարությունը չի կարող նման կերպ ընթանալ»,- ասաց Արայիկ Խանդոյանի պաշտպանը՝ հավելելով, որ մոտ օրերս ինքը բողոք է ներկայացնելու Դատական դեպարտամենտի ղեկավարին՝ խնդրելով ավելի ընդարձակ դահլիճ տրամադրել նույն դատարանում կամ էլ եթե այդտեղ այդպիսի դահլիճ չկա, դատավարությունն անցկացնել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ կամ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատարանների շենքում:
Հիշեցնենք, որ Պավել Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով՝ զանգվածային անկարգությունների նախապատրաստություն, 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը, պահելը և փոխադրելը, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ կազմակերպված խմբի կողմից կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով զենք, ռազմամթերք հափշտակելը, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որով առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառվել:
Վարուժան Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
Մխիթար Ավետիսյանին՝ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
Աշոտ Պետրոսյանին՝ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
Արայիկ Խանդոյանին՝ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,
Էդվարդ Գրիգորյանին՝ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
Գագիկ Եղիազարյանին՝ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,
Արմեն Բիլյանին՝ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով՝ մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով զուգորդված՝ անձի ծառայողական գործունեության հետ կապված, այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով կատարված սպանություն, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով գողություն,
Սմբատ Բարսեղյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով՝ մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով զուգորդված՝ անձի ծառայողական գործունեության հետ կապված, այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով երկու կամ ավելի անձանց սպանություն, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,
Արեգ Կյուրեղյանին՝ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, Արմեն Լամբարյանին՝ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,
Սեդրակ Նազարյանին՝ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Կարո Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն օժանդակելը, և 38-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելուն օժանդակելը,
իսկ Խաչատուր Գիչյանին՝ 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից