Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ Միջազգային կազմակերպությունների հետ կապերի իտալական ընկերակցությունում 06/08/2017   16:01  |  ԼՐԱՀՈՍ

Հունիսի 7-ին աշխատանքային այցով Հռոմում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության հովանու ներքո գործող Միջազգային կազմակերպությունների հետ կապերի իտալական ընկերակցություն, ուր Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթ ունեցավ հետազոտական կենտրոնի գիտաշխատողների, Հռոմում հավատարմագրված դիվանագետների, վերլուծաբանների և լրագրողների առջև։ Այս մասին հայտնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:

Ելույթից առաջ Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Միջազգային կազմակերպությունների հետ կապերի իտալական ընկերակցության ղեկավար, Իտալիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկո Ֆրատտինիին, ում հետ քննարկեց հայ-իտալական հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, հրատապ տարածաշրջանային և միջազգային խնդիրներ:

Նախարար Նալբանդյանն իր ելույթում ասել է.

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Միջազգային կազմակերպությունների իտալական ընկերակցությանը և նրա նախագահ, իմ հին ու լավ բարեկամ Ֆրանկո Ֆրատտինիին այս հանդիպումը կազմակերպելու համար: Մեծապես արժևորում եմ փոխանակումներն ակադեմիական և փորձագիտական շրջանակներում, որոնք հնարավորություն են ընձեռում ոչ միայն մտքեր և տեսակետներ ներկայացնելու, այլև լսելու և ընկալելու: Ուստի, կսկսեմ կարճ ներածությամբ, այնուհետև կառաջարկեմ շարունակել առավել ինտերակտիվ՝ հարց ու պատասխանի ձևով:

Հայաստանի և Իտալիայի միջև ներկայումս առկա ջերմ կապերն ունեն խորը պատմական արմատներ, որոնք սկիզբ են առնում դեռ Հռոմեական կայսրությունից և որոնք հատկապես ամրապնդվեցին, երբ առաջինը՝ Հայաստանը, իսկ այնուհետև Հռոմն ընդունեցին քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն: Անցած տարի Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն այցելեց Հայաստան իր խոսքերով՝ «որպես ուխտագնաց դեպի առաջինը պետություններից, որն ընդունեց Հիսուսի Ավետարանը»:

Հայ-իտալական կապերը վերելք ապրեցին միջնադարում՝ Կիլիկիայի հայկական թագավորության և Ճենովայի, Վենետիկի ու Պիզայի միջև ակտիվ քաղաքական և տնտեսական փոխհարաբերությունների ընթացքում: Որպես այդ դարավոր և սերտ կապերի արտացոլում՝ իտալական Սավոյների տունը մինչև նորագույն ժամանակաշրջանը պահպանել էր «Հայաստանի թագավոր» տիտղոսը:

Հայկական Մխիթարյան միաբանությունը, որը հիմնադրվել է 1717թ. Վենետիկի Սբ. Ղազարոս կղզում, համարվում է հայկական մշակութային կենտրոններից մեկը: Հայերեն առաջին տպագիր գիրքը լույս է տեսել Իտալիայում 1512թ: Առկա են մեր ժողովուրդների միջև սերտ կապերի մասին վկայող բազմաթիվ պատմական փաստեր: Ես պարզապես նշեցի դրանցից մի քանիսը՝ ընդհանուր գաղափար կազմելու համար: Նորագույն ժամանակներում նույնպես եղել են և կան բազմաթիվ հայեր, ովքեր լայն ճանաչում են վայելել և նշանակալից դեր խաղացել իտալական հասարակության մեջ:

Հայ-իտալական հարաբերությունները նոր թափ ստացան Հայաստանի անկախացմամբ: Այս տարի նշվում է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Վերջին քառորդ դարի ընթացքում մեզ հաջողվել է կառուցել ամուր գործընկերություն, որն ընդգրկում է ոլորտների լայն շրջանակ՝ բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունից մինչև տնտեսական համագործակցություն ու գործընկերություն մշակութային, ակադեմիական և բազմաթիվ այլ ոլորտներում: Մենք նաև ձևավորել ենք ավելի քան երեսուն իրավական փաստաթղթեր ներառող բավական ընդգրկուն իրավապայմանագրային դաշտ:

Հայաստանն ու Իտալիան միասնաբար ջանքեր են գործադրում Լիբանանում ՄԱԿ միջանկյալ ուժերի (UNIFIL) և Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությունների շրջանակներում խաղաղության և անվտանգության ուղղությամբ: Որպես հարուստ և պատմական ժառանգություն ունեցող ժողովուրդներ՝ մենք հաջողությամբ համագործակցում ենք պատմական և մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտում:

Հայաստանը մեծապես հետաքրքրված է Իտալիայի հետ իր կապերի հետագա ամրապնդմամբ և խորացմամբ: Ես Հռոմ եմ ժամանել հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստին մասնակցելու նպատակով: Անցած տարի Ն.Գ. Պաոլո Ջենտիլոնիի՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնում Հայաստան կատարած այցի ընթացքում մենք միասին համաձայնեցինք հիմնել այս կարևոր ձևաչափը՝ մեր տնտեսական հարաբերություններին նոր թափ հաղորդելու նպատակով: Դրան հաջորդեց գործարար համաժողովը: Այս այցի ընթացքում ես նաև երկկողմ հանդիպում ունեցա իմ գործընկերոջ՝ նախարար Ալֆանոյի, Սուրբ Աթոռի՝ պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղար Գալագերի, ինչպես նաև Իտալիայի խորհրդարանի անդամների հետ:

Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցությունը չի սահմանափակվում երկկողմ ձևաչափով և ներառում է նաև բազմակողմ ուղղությունը, առաջին հերթին՝ ԵՄ Արևելյան գործընկերությունը և Եվրոպական հարևանության քաղաքականությունը: Ակնկալում ենք այս աշնանը՝ Բրյուսելում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ, ստորագրել Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը սահմանում է ակտիվ քաղաքական երկխոսության, տարբեր ոլորտներում համագործացության, դինամիկ առևտրական հարաբերությունների, ընդլայնված ոլորտային համագործակցության շրջանակը: Ստորագրվելուց հետո 180 միլիոնանոց կայուն շուկա ունեցող Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող Հայաստանը կարող է հավելյալ ներդրում ունենալ և՛ որպես առկա հնարավորությունների կիրառման կամուրջ` տրամադրելով իր ծառայություններն ու ներդրումային գործիքները, և՛ որպես հարթակ ԵԱՏՄ և ԵՄ անդամ պետությունների, մասնավորապես, Իտալիայի հետ առևտրային գործարքների համար:

Սպասում ենք նաև Իտալիայի գալիք նախագահությանն ամենակարևոր տարածաշրջանային կազմակերպություններից մեկում՝ ԵԱՀԿ-ում, որը, համոզված ենք, կշարունակի կենսական դեր խաղալ ներկայիս անկայուն միջազգային հարաբերություններում:

Հայտնի է, որ աշխարհագրությունն է ձևավորում քաղաքական ինքնությունը: Հայաստանի հարևանությունը՝ Հարավային Կովկասը, հյուսիսում ընկած է Ռուսաստանի, արևմուտքում և հարավ-արևելքում՝ համապատասխանաբար Թուրքիայի և Իրանի, առավել հարավում՝ Մերձավոր Արևելքի միջև: Նրանց համար, ովքեր հետևում են միջազգային քաղաքականությանը, անգամ այս աղոտ նկարագիրն է բավարար՝ տարածաշրջանային միջավայրի ողջ բարդությունը հասկանալու համար:

Հայաստանը դաշնակցային հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, բարիդրացիական հարաբերություններ՝ հարևան Վրաստանի ու Իրանի հետ և որևէ հարաբերություն չունի Թուրքիայի հետ: Եթե ցանկանաք, հարևանների հետ մեր հարաբերություններին կանդրադառնամ հարցուպատասխանի ընթացքում: Այժմ ցանկանում եմ առավել կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության և դրա լուծման հեռանկարների վրա, որոնց խոչընդոտում է Ադրբեջանը:

Արցախը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել: Կցանկանայի հղում կատարել մի հետաքրքիր փաստաթղթի՝ ուղարկված Իտալիայի արտաքին գործերի նախարար Սֆորցային իր դիվանագիտական պատվիրակ պարոն Գորինիի կողմից 1920թ. դեկտեմբերին, որտեղ վերջինս հստակ նշում է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության մաս է կազմում: Սա նմանօրինակ բազմաթիվ վկայություններից մեկն է միայն:

Այդուհանդերձ, 1921թ. Իոսիֆ Ստալինի միանձնյա որոշմամբ Լեռնային Ղարաբաղը ստիպողաբար ներառվեց Խորհրդային Ադրբեջանի վարչական կառավարման ներքո՝ ինքնավար մարզի կարգավիճակով, մինչդեռ ԼՂ բնակչության 90%-ը հայեր էին: 1988թ. Լեռնային Ղարաբաղի հայերը, ովքեր այդ ժամանակ կազմում էին բնակչության ավելի քան 75%-ը, սկսեցին ինքնորոշման խաղաղ շարժում: 1991թ. հանրաքվեի միջոցով Արցախը հռչակեց իր անկախությունը: 1999թ. Եվրոպական խորհրդարանը հատուկ բանաձևով հաստատեց, որ Լեռնային Ղարաբաղը հռչակել է իր անկախությունը նույն կերպ, ինչպես որ մյուս նախկին խորհրդային հանրապետությունները:

Ադրբեջանը արձագանքեց կոտորածներով, էթնիկ զտումներով և շուրջ 400 հազար հայերի տեղահանությամբ: Սկսվեց լայնամասշտաբ պատերազմ, որի թեժ փուլն ավարտվեց 1994թ. մայիսին, երբ Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանը և Հայաստանը ստորագրեցին զինադադարի հաստատման վերաբերյալ եռակողմ անժամկետ համաձայնագիր:

Տարիներ շարունակ Ադրբեջանը խախտել է զինադադարը, իսկ 2016թ. ապրիլին քառօրյա լայնածավալ ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ: Այն ուղեկցվեց միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով, ներառյալ՝ ԴԱԻՇ-ի ոճով գլխատումներով և այլ վայրագություններով, ինչն ակնհայտ փորձ էր՝ ահաբեկելու Արցախի բնակչությանը: Ապրիլյան քառօրյա ռազմական հարձակումը Բաքվի կողմից վերջին տարիներին որդեգրված քաղաքականության գագաթնակետն էր, բայց ոչ դրա ավարտը: Ակնհայտ է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրմամբ Ադրբեջանը փորձում է հանրության ուշադրությունը շեղել Ադրբեջանում առկա տնտեսական և սոցիալական խնդիրներից, մարդու իրավունքների կոպտագույն խախտումներից և հանրային զայրույթից:

1997թ. սկսած հակամարտության կարգավորման միջնորդ են հանդիսանում Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի երեք համանախագահները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները: Քանիցս հանգուցալուծումը մոտ էր, սակայն, վերջին պահին Ադրբեջանը հետքայլեր կատարեց, մասնավորապես, Քի Ուեսթում (ԱՄՆ) 2001թ. և Կազանում՝ (Ռուսաստան) 2011թ.:

Վերջին տարիներին բանակցություններն ընթանում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքերի հիման վրա, որոնք առաջարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից: Համանախագահ երկրների ղեկավարները հանդես են եկել հինգ հայտարարություններով՝ ուրվագծելով, որ հանգուցալուծումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի երեք առանցքային սկզբունքների՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման վրա: Նրանք նաև հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի ապագա իրավական կարգավիճակը պետք է որոշվի վերջինիս բնակչության՝ պարտադիր իրավական ուժ ունեցող ազատ կամարտահայտության միջոցով:

Համաձայն իր հաստատուն դիրքորոշման՝ Եվրոպական միությունը սատարում է hամանախագահների ջանքերը, ներառյալ՝ համանախագահ երկրների նախագահների հայտարարությունները, որը ևս մեկ անգամ վերահաստատվեց Ռիգայում ընդունված` ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի հռչակագրում:

Համանախագահներն առաջարկել են այս խնդրի՝ փոխզիջումների վրա հիմնված հանգուցալուծման քաղաքակիրթ ճանապարհ: Այնուամենայնիվ, Ադրբեջանն այստեղ նույնպես ընդունել է առավելապաշտական, անզիջում դիրքորոշում՝ «կամ ամեն ինչ, կամ ոչինչ», և բացահայտորեն սպառնում է նոր ռազմական գործողություններով՝ այդպիսով պատանդ վերցնելով բանակցային գործընթացը, շանտաժի ենթարկելով և շարունակաբար վարկաբեկելով համանախագահներին:

Ադրբեջանը ջանք չի խնայում՝ տապալելու նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները, այն է՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնումը, որը ներկայումս միակ միջազգային ներկայությունն է հակամարտության գոտում, և զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը: Ըստ էության, Ադրբեջանը ցանկանում է ձերբազատվել պայմանավորվածությունները իր կողմից շարունակաբար չկատարելու միջազգային վերահսկողությունից: Այնուամենայնիվ, անգամ կայուն մշտադիտարկման մեխանիզմների բացակայության պայմաններում ակնհայտ է, թե ով է կանգնած խախտումների հետևում, և համանախագահները մատնանշել են Ադրբեջանին՝ որպես հրադադարի խախտումների նախաձեռնողի:

Հաշվի առնելով միջազգային ջանքերի նկատմամբ Ադրբեջանի արհամարհական վերաբերմունքը՝ հասունացել է ժամանակը, որպեսզի միջազգային հանրությունն առավել շոշափելի քայլեր ձեռնարկի Բաքվի սադրիչ և ապակառուցողական քաղաքականությունը սանձելու ուղղությամբ:

Բանակցություններն այլընտրանք չունեն, և Հայաստանը՝ համանախագահների հետ միասին, շարունակելու է իր ջանքերն՝ ուղղված հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը:

Ցանկանում եմ ներկայացնել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ մեր տեսակետները: Վերջերս Լոնդոնում, մյուս եվրոպական քաղաքներում և այլուր տեղի ունեցած ողբերգական հարձակումները, որոնք հանգեցրին մարդկային զոհերի, պարզ վկայում են, որ այս երևույթը չի սահմանափակվում միայն Մերձավոր Արևելքով: Այնուամենայնիվ, համոզված ենք, որ այս չարիքն արմատախիլ անելու համար նախևառաջ անհրաժեշտ է վերացնել դրան սնուցող հիմքը և դրա խորքային պատճառները:

Հայաստանը խորապես մտահոգված է մեր անմիջական հարևանությամբ, մասնավորապես, Իրաքում և Սիրիայում տեղի ունեցող զարգացումներով, որտեղ մեր ժողովուրդը պատմականորեն զգալի ներկայություն է ունեցել: Հայաստանը բազմիցս է դատապարտել ԴԱԻՇ-ի և մյուս ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացված հանցագործությունները, որոնք սպառնում են բնակչությանը տարածաշրջանում և անդին: Պատերազմը Սիրիայում կործանարար ազդեցություն ունեցավ իր քաղաքացիական բնակչության, ազգային և կրոնական, ներառյալ՝ քրիստոնյա փոքրամասնությունների վրա, ովքեր ահաբեկիչների և օտարերկրյա գրոհայինների կողմից ինքնության հողի վրա իրականացված հանցագործությունների պատճառով բախվել են գոյության սպառնալիքի:

Բռնությունները չեն շրջանցել նաև Սիրիայի հայերին: Նրանցից շատերը ստիպված են եղել լքել իրենց բնակության վայրերը: Միայն Սիրիայից ավելի քան 22 հազար փախստական ապաստան է գտել Հայաստանում՝ այդպիսով մեր երկիրը դարձնելով բնակչության թվի հարաբերակցությամբ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում: Հայաստանը ջանք չի խնայում սիրիացի փախստականների խնդիրներին լուծումներ գտնելու ուղղությամբ: Մենք փորձել ենք օգնության ձեռք մեկնել նաև Սիրիայում դրա կարիք ունեցողներին՝ շարունակաբար տրամադրելով մարդասիրական օգնություն, որը սահմանափակված չի եղել միայն Սիրիայի հայությամբ: Այս պահին՝ մինչ մենք զրուցում ենք, մարդասիրական օգնությամբ ևս մեկ օդանավ Հայաստանից հասնում է Սիրիայի ժողովրդին:

Ինչ վերաբերում է միջազգային ջանքերին, համոզված ենք, որ Սիրիայի հարցում անհնար է հասնել համաձայնության առանց համընդգրկուն քաղաքական գործընթացի, որը հաշվի կառնի բոլոր սիրիական խմբակցությունների շահերը՝ բացառությամբ ահաբեկչական խմբավորումների: Անհրաժեշտ է ապահովել պայմաններ՝ հնարավորություն տալով Սիրիայի ժողովրդին առավել անվտանգ միջավայրում արտահայտելու երկրի ապագայի շուրջ իրենց դիրքորոշումը: Կարգավորումը պետք է հաշվի առնի առավել խոցելի խմբերի, ինչպիսիք են էթնիկ և կրոնական փոքրամասնությունները, մասնավոր կարիքները: Բռնությունից տուժած համայնքների վերականգնմանն ուղղված ցանկացած ջանք պետք է աջակցություն ստանա՝ անկախ քաղաքական և կրոնական տարբերություններից:

Հաջորդ տարի լրանում է Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի ընդունման 70-ամյակը: Ցավոք, 70 տարի անց էլ աշխարհը պաշտպանված չէ այս չարիքից: Մերձավոր Արևելքում էթնիկ և կրոնական խմբերի դեմ ահաբեկիչների գործողություններն ակնհայտորեն վկայում են կոնվենցիայի արդիականության մասին: Որպես ցեղասպանության սարսափի միջով անցած ժողովուրդ՝ հայերը բարոյական պարտավորություն են զգում՝ աջակցելու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերին: 2015թ.՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, հայկական դիվանագիտության ջանքերի շնորհիվ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունեց Ցեղասպանության կանխարգելման բանաձև, ինչպես նաև, կրկին մեր նախաձեռնությամբ, ՄԱԿ Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը հռչակեց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

2001թ. Երևանում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում, Նորին Սրբություն Հովհաննես Պողոս 2-րդ Պապը նահատակների համար իր աղոթքում ընդգծեց, որ 1915թ. Նորին Սրբություն Բենեդիկտոս 15-րդ Պապը վճռականորեն հանդես է եկել հայ ազգի ոչնչացման դեմ: Հարյուր տարի անց Վատիկանում՝ Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման պատարագի ընթացքում Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապը նշեց. «Քողարկել կամ ժխտել չարիքը նշանակում է արնաքամ անել վերքը առանց վիրակապելու»:

Անշուշտ, մենք ազատ չենք մեր հարևանության ընտրության հարցում, բայց յուրաքանչյուր պետություն պարտավորություն է կրում՝ հետևելու համընդհանուր սկզբունքների և նորմերի որոշակի ամբողջության: Հայաստանը լիովին հանձնառու է նպաստելու միջազգային խաղաղությանը, բարիդրացիական հարաբերություններին, հավասարության, գործընկերության և համագործակցության սկզբունքներով առաջնորդվող աշխարհի ձևավորմանը՝ զերծ բաժանարար գծերից և հակամարտություններից»:

Տեղեկանք. Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության հովանու ներքո գործող Միջազգային կազմակերպությունների հետ կապերի իտալական ընկերակցությունը միջազգային հարաբերությունների, համագործակցության և միջազգային կառույցների հետ փոխգործակցող առաջատար հաստատություններից է: Այն կազմակերպում է դիվանագիտական ուսուցում և դասընթացներ, իրականացնում է հետազոտական աշխատանքներ և տեղեկատվություն հավաքում միջազգային կազմակերպությունների, միջազգային հարաբերությունների, միջազգային համագործակցության և մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:35 19/05/2017  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը ստորագրեց Մշակութային սեփականության դեմ հանցանքների վերաբերյալ ԵԽ կոնվենցիան
18:26 29/03/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունԱրտաքին գործերի նախարարն ընդունեց ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով զեկուցողին
15:26 22/03/2017  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյանը ներկա գտնվեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վերանորոգմանը նվիրված հանդիսավոր արարողությանը
19:34 24/02/2017  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՈւժի մեջ է մտել ՌԴ ներքին անձնագրերով Հայաստան ժամանելու հնարավորության վերաբերյալ համաձայնությունը. Նալբանդյանն ու Լավրովն ազդարարել են
22:35 23/02/2017  |  Քաղաքականէդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչին
19:24 22/02/2017  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԼավրովի եւ Նալբանդյանի հանդիպման օրակարգում կենտրոնական տեղ էր զբաղեցնում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը (տեսանյութ)
19:05 20/02/2017  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄյունխենյան համաժողովի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ունեցել է բազմաթիվ հանդիպումներ ու շփումներ
13:00 18/02/2017  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյանը հանդիպեց Միացյալ Թագավորության՝ Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարարին
12:24 18/02/2017  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի արտգործնախարարը հանդիպեց Արաբական լիգայի գլխավոր քարտուղարին
17:37 17/02/2017  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի Հանրապետության և Օմանի Սուլթանության արտաքին գործերի նախարարների հանդիպումը

Արխիվ

[]