ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի և Իտալիայի արտաքին գործերի նախարարությունների նախաձեռնությամբ Հռոմում կայացավ գործարար համաժողով 06/08/2017 18:50 | ԼՐԱՀՈՍ
Հունիսի 7-ին հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակներում Հռոմում կայացավ Հայաստանի և Իտալիայի արտաքին գործերի նախարարությունների կողմից կազմակերպված հայ-իտալական գործարար համաժողով, որին մասնակցում էին երկու երկրների տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող 200-ից ավելի գործարարներ։
Գործարար համաժողովի բացման խոսքում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, ասել է.
«Ուրախ եմ մասնակցել միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում կազմակերպված հայ-իտալական գործարար համաժողովի բացմանը:
Ինչպես իրավացիորեն նշված է համաժողովի խորագրում, հայ-իտալական առևտրական և գործարար կապերն ունեն հնագույն պատմություն, որոնք հատկապես վերելք ապրեցին միջնադարում՝ Կիլիկիայի հայկական թագավորության և Ճենովայի, Վենետիկի ու Պիզայի միջև: Ինչպես վենետիկցի հայտնի ճանապարհորդ և վաճառական Մարկո Պոլոն է գրել իր գրքում՝ Եվրոպայից Ասիա տանող բոլոր առևտրային ուղիներն անցնում էին Կիլիկիայի Այաս նավահանգստով, որը յուրատեսակ հանգույց էր հանդիսանում Արևելքի և Արևմուտքի միջև առևտրական և մշակութային փոխանակումների համար:
Այս հնագույն, ավանդական կապերը նոր թափ են ստացել Հայաստանի անկախացմամբ: Մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 25 տարիների ընթացքում միջպետական համագործակցությունն անշեղորեն զարգացել է, դրանցում ընդգրկվել են տնտեսության նորանոր ոլորտներ:
Հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի գումարումը և գործարար համաժողովի կազմակերպումը, անշուշտ, նոր հեռանկարներ են բացելու մեր տնտեսական կապերի համար՝ նպաստելով տարբեր ոլորտներում մեր գործընկերության խորացմանը: Ակնհայտորեն, այս առումով առկա է մեծ ներուժ, և Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է գործադրել բոլոր ջանքերը՝ մեր երկրների գործարար շրջանակների միջև կապերին աջակցելու համար:
Այսօր Հայաստանը հնարավորությունների երկիր է՝ օժտված ժամանակակից, կրթված և աշխատասեր մարդկային ռեսուրսով, գտնվում է խոշոր շուկաների հարևանությամբ, իր մասնակցությունն է բերում տարբեր համագործակցության հարթակներում, կիրառում է եվրոպական չափանիշների ու գործարար փորձի լավագույն օրինակները: Աշխարհում և, մասնավորապես, Եվրոպայում հայկական սփյուռքի առկայությունն էապես նպաստում է մեր առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը՝ մեր երկիրն առավել մոտ պահելով միջազգային շուկաներին, իսկ երբեմն նույնիսկ Հայաստանի միջոցով այդ շուկաները կապելով միմյանց:
Վերջին տասնամյակում նշանակալից բարեփոխումներ են իրականացվել՝ գործարար մթնոլորտի բարելավման, Հայաստանում օտարերկրյա ներդրումների առավել բարենպաստ միջավայրի ստեղծման նպատակով: Կառավարության այս ջանքերը հանգեցրել են միջազգային տարբեր զեկույցներում Հայաստանի վարկանիշի բարելավմանը: Համաշխարհային բանկի «Գործարարությունը 2017թ.» զեկույցում Հայաստանը 190 երկրների շարքում 38-րդ տեղն է զբաղեցրել։ Ավելին, Հայաստանը 9-րդն է բիզնես սկսելու պարզության ցուցանիշով: Ինչ վերաբերում է «Հերիթիջ» հիմնադրամի «Տնտեսական ազատության ինդեքսը 2017թ.» զեկույցին, ապա ներկայումս Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցնում է 33-րդ տեղը:
Հայաստանը օգտվում է տարածաշրջանային արտոնյալ առևտրային ռեժիմներից՝ ընդլայնելով տարածաշրջանային և գլոբալ համագործակցությունը: Օտարերկրյա ներդնողներին մենք տրամադրում ենք երաշխիքներ, պաշտպանություն և առավելություններ: Նրանք ենթարկվում են ընդհանուր օրենսդրությանը, որի շնորհիվ օտարերկրյա ներդնողներն ապահովագրված են ոչ միայն խտրական վերաբերմունքից, այլև նրանց համար նախատեսվում են որոշակի արտոնություններ:
Այս արտոնություններից են սեփականության իրավունքը, Հայաստանում գրանցված ընկերությունների կողմից հողատարածքներ ձեռք բերելու իրավունքը, երկրի ցանկացած հատվածում և վայրում անարգել մուտքի իրավունքը, գույքի և եկամտի ազատ փոխհատուցման իրավունքը, տարադրամի անսահմանափակ փոխանակումը շուկայական տոկոսադրույքներով և այլն: Բացի այդ, Հայաստանն ունի ներդրումների խրախուսման և պաշտպանության համաձայնագրեր 41 երկրների, այդ թվում նաև Իտալիայի հետ:
Մենք ընդունել ենք նոր հարկային օրենսգիրք, պարզեցրել ենք վարչարարական ընթացակարգերը՝ առավել նպաստավոր պայմաններ ստեղծելով գործարարների և ներդրողների համար:
Հայաստանն արձանագրել է բարձր աճի տեմպեր տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների, նորարարությունների, ճշգրիտ ճարտարագիտության և հետազոտողական կարողությունների ստեղծման ոլորտներում՝ նպատակ ունենալով ամրապնդել տարածաշրջանում իր առաջատար դերը: Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների զարգացմանը նոր թափ հաղորդելու նպատակով մենք հարկային արտոնություններ ենք տրամադրում ստարտափներին՝ նրանց ազատելով շահութահարկից և գանձելով միայն 10% եկամտահարկ: Արդյունքում վերջին տարիներին մենք արձանագրել ենք ՏՏ ոլորտում միջինը 25% աճ: Միջկառավարական հանձնաժողովի հանդիպմանը մենք արդեն իսկ նշել ենք շահավետ համագործակցության հեռանկարներ ունեցող մի շարք ոլորտներ՝ ներառյալ՝ էներգետիկան, տրանսպորտը, մեքենաշինությունը, գյուղատնտեսությունը, սննդի վերամշակումը, գիտությունը, կրթությունը, առողջապահությունը, մշակույթը:
Զբոսաշրջությունը ներկայացնում է համագործակցության ևս մեկ խոստումնալից ուղղություն: Հայաստանի՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկրի կրոնական հուշարձանները առանձնահատուկ կարևորությունն են իրենցից ներկայացնում: Նախորդ տարի Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն այցելեց Հայաստան՝ իր խոսքերով, «որպես ուխտագնացություն դեպի առաջին երկիր, որն ընդունեց Հիսուսի Ավետարանը»:
Կառավարության ներկայիս տնտեսական քաղաքականությունն ուղղված է արտահանման աշխարհագրության ընդլայնմանը: Հայաստանն օգտվում է ԵՄ GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմից: Իսկ GSP ռեժիմը կիրառվում է Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի հետ: Հայաստանն ունի ազատ առևտրի գործող համաձայնագրեր ԱՊՀ անդամ երկրների և հարևան Վրաստանի հետ:
ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մեծապես կնպաստի Հայաստան-ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը: Համաձայնագիրն արդեն նախաստորագրվել է, և մենք պատրաստվում ենք նոյեմբերին այն ստորագրել ԵՄ-ի հետ: 2015թ. հունվարին Հայաստանն անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը, ինչը համագործակցության նոր հնարավորություններ է ընձեռում: Հայաստանը կարող է կամրջի դեր կատարել՝ օգտագործելով առկա հնարավորությունները և տրամադրելով իր ծառայություններն ու ներդրումային գործիքները որպես հարթակ ԵԱՏՄ և ԵՄ անդամ պետությունների՝ մասնավորապես Իտալիայի հետ առևտրատնտեսկան շրջանառության ընդլայնման համար:
Մաղթում եմ բեղմնավոր և արդյունավետ քննարկումներ, որոնք ճանապարհ կհարթեն մեր համագործակցության հետագա ամրապնդման և խորացման համար:
Ուրախ կլինենք մեր հաջորդ հանդիպումը հյուրընկալել Հայաստանում՝ քննարկումներն ամփոփելու և արդյունքները վերլուծելու համար»:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան