ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոչ տաքսի ծառայություն մատուցողներին. գործե՛ք օրենքի շրջանակներում և ձեռնպա՛հ մնացեք նախարարության հետ միջնորդավորված իրավահարաբերությունից 06/08/2017 16:05 | ԼՐԱՀՈՍ
«Ավտովարորդների իրավունքների պաշտպանության լիգա» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանն իր երեկվա մամուլի ասուլիսում անդրադարձել է տաքսի ծառայությանն առնչվող մի շարք հարցերի: Այս մասին հայտնում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:
Մի կողմ թողնելով իրավական ակտերի կամայական մեկնաբանությունները՝ հարկ ենք համարում նշել, որ ասուլիսում հնչած հայտարարությունները, մեղմ ասած, որևէ կապ չունեն իրականության հետ:
Նախարարությունը մշտապես հանդես է եկել բաց, թափանցիկ աշխատաոճի օգտին: Հասարակական բոլոր շերտերի, առավել ևս՝ բանախոսի և նրա «շահառու» տաքսու վարորդների առաջ նախարարության դռները միշտ բաց են եղել:
Դրա վկայությունն են նախարարի, նրա տեղակալների, համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների մոտ տաքսու վարորդների, ուղևորափոխադրողների և հենց իր մասնակցությամբ մինչ այսօր տեղի ունեցած բազմաթիվ հանդիպումներն ու քննարկումները, որոնք ամենայն մանրամասնությամբ լուսաբանվել են և՛ զանգվածային լրատվամիջոցներում, և՛ նախարարության պաշտոնական կայքում:
Ոլորտում, իրոք, կան լուծման կարիք ունեցող բազմաթիվ հարցեր, որոնց ուղղությամբ նախարարությունը հետևողական աշխատանք է կատարում: Բնականաբար առաջնահերթ գերակայություն է տրվում ոչ թե անօրինական գործունեության անընդունելի փառաբանումներին, երկարաշունչ, բայց որևէ հոդաբաշխ միտք չարտահայտող մերկապարանոց հայտարարություններին, այլ հասարակությանը մատուցվող ծառայությունների որակի և արդյունավետության բարձրացմանը:
Դրան են միտված նաև «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը:
Ի դեպ, այդ նախագծերը դեռևս մայիսի 22-ից հրապարակված են նախարարության պաշտոնական կայքի «Իրավական ակտերի նախագծեր» բաժնում, մատչելի ու տեսանելի են երկրի ամբողջ տարածքում, պարզ և հասանելի՝ հասարակական հնարավոր բոլոր շերտերի համար:
Սակայն առ այսօր նա, նախարարությունում ձևավորված տաքսի ծառայությունների ոլորտի բարեփոխումներով զբաղվող աշխատանքային խմբի անդամ լինելով հանդերձ, այդ նախագծերից և ոչ մեկի վերաբերյալ որևէ գրավոր առաջարկություն չի ներկայացրել: Այնպես որ, այդ պնդումը ևս իրականության հետ գոնե մոտավոր աղերս չունի:
Փոխարենը նա հանդես է գալիս անօրինական գործունեություն ծավալելու օգտին, ընդ որում՝ շատ լավ գիտակցելով վարորդների համար դրա հետևանքները:
Անդրադառնալով հասարակական խորհրդի վերաբերյալ դարձյալ իրականության հետ կապ չունեցող «փաստարկին»՝ նշենք, որ այդ կառույցը ձևավորվել է 2014թ. մայիսին, դրան մասնակցելու հնարավորություն ունեն չափորոշիչներին համապատասխանող բոլոր հասարակական միավորումներն ու կազմակերպությունները:
2016 թվականին նախարարությունը հասարակական խորհրդին անդամակցելու առաջարկով 3 անգամ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, սակայն վերոնշյալ լիգան երբևէ չի դիմել: Ուստի սեփական անգործության համար պետական մարմնին մեղադրելը չի տեղավորվում գրագետ իրավահարաբերությունների և գործակցության շրջանակներում:
Ինչ վերաբերում է տաքսի ծառայություն մատուցողների համար հնչող իբր մտահոգություններին, ապա նախարարությունը ոչ պակաս մտահոգ է նրանց հոգսերով և դրանք այս կամ այն ծավալով իրենց արտահայտությունն են գտնում նախարարության թե՛ ամենօրյա և թե՛ օրենսդրական գործունեության ընթացքում:
Վերահաստատելով տաքսի ծառայություն մատուցողների խնդիրների և հոգսերի նկատմամբ մտահոգությունը՝ նախարարությունը կոչ է անում.
1. լիգայի նախագահին. մերկապարանոց հայտարարությունների փոխարեն հանդես գալ օրենսդրության սահմաններում տեղավորվող հստակ առաջարկներով և չանցնել կոռեկտության սահմանները,
2. տաքսի ծառայություն մատուցել պատրաստվող անձանց. նախարարության հետ իրավահարաբերություններում կտրականապես ձեռնպահ մնալ միջնորդավորված (լիազորագրով) ծառայություններից, լիարժեք օգտվել նախարարության վարչական շենքի առաջին հարկում գործող «Մեկ պատուհանից»:
Անհրաժեշտության դեպքում անձամբ՝ առանց միջնորդի կարող եք կապ հաստատել նախարարությունում գործող «թեժ գծի» և տեղեկատու հեռախոսահամարներով՝ անհրաժեշտ խորհրդատվություն և պարզաբանումներ ստանալու համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից