ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ինչու՞ է Միջազգային ճգնաժամային խումբը կանխատեսում պատերազմի վտանգ ԼՂ հակամարտության գոտում». բանավեճ 06/07/2017 17:48 | Ղարաբաղյան հակամարտություն
Միջազգային ճգնաժամայի խմբի (ICG) վերջին զեկուցը ԼՂ հակամարտության մասին տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել Հայաստանում, Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում: Թամայի շուրջ բանավեճ է ծավալվել «Մեդիա կենտրոն»-ում, որը ներկայացնում ենք ստորև:
«Լեռնային Ղարաբաղի երկնքում պատերազմի ամպեր են կուտակվում» վերտառությամբ զեկույցում խոսվում է պատերազմի վտանգի կտրուկ աճի մասին, իսկ լարվածության էսկալացիան, ըստ զեկույցի հեղինակների, կարող է շատ հանկարծակի հանգեցնել լայնամասշտաբ ռազմական գործողությունների:
Այնուամենյանիվ կան փորձագետներ, որոնք համամիտ չեն զեկույցի վերլուծական մասի հետ և կարծում են, որ հակամարտության գոտում «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակը կարող է դեռ երկար պահպանվել, քանի դեռ խախտված չէ ուժերի բալանսը:
Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետ, զեկույցի համահեղինակ Օլեսյա Վարդանյանի կարծիքով՝ զեկույցը կազմելիս տարվել է բավականին ծավալուն աշխատանք: Իրականացվել են 100-ից ավելի հարցազրույցներ Հայաստանում, Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում:
«Մենք շատ գործոններ հաշվի առնելով ենք հանգել այն եզրակացությանը, որ պատերազմի հավանականությունը հակամարտության գոտում բավականին բարձր է: Մենք խոսել ենք տարբեր փորձագետների, հասարակ քաղաքացիների ու պաշտոնյաների հետ բոլոր կողմերում: Պարզվել է, որ անցյալ տարվա ապրիլյան ռազմական բախումներից հետո կողմերի մոտ ամրապնդվել են իրենց մոտեցումները: Ադրբեջանում պնդում են, որ բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության դեպքում կարող են նոր գործողությունների դիմել, որպեսզի վերադարձնեն տարածքները, իսկ հայկական կողմում նշում են, որ պատրաստ են պատերազմի և դրա մեկնարկի դեպքում ոչ թե պաշտպանվելու, այլ անցնելու են հակագրոհի՝ շարժվելով Ադրբեջանի տարածքի խորքերը», - նշեց Օլեսյա Վարդանյանը՝ հավելելով, որ պատերազմի վերսկսման գործոնները և տրամադրությունները «ոչ մի տեղ չեն կորչել, դեռ ավելին՝ ամրապնդվել են»:
Նրա խոսքով՝ զեկույցում խոսելով պատերազմի հավանականության մասին՝ փորձ է կատարվել նաեւ միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնել խնդրի վրա:
«Մեդիա կենտրոնում» հունիսի 7-ին Օլեյսա Վարդանյանի, Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի և Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանի մասնակցությամբ տեղի ունեցավ բանավեճ «Ինչու՞ է Միջազգային ճգնաժամային խումբը կանխատեսում պատերազմի վտանգ ԼՂ հակամարտության գոտում» թեմայով:
Այլ տեսակետ ունի Ալեքսանդր Իսկանդարյանը, ում կարծիքով ICG-ի զեկույցը երկու հարթության մեջ պետք է դիտարկել՝ նկարագրական և վերլուծական: «Առաջին, ինչ վերաբերում է նկարագրական մասին, ապա կատարված է բավականին լավ և բարեխիղճ աշխատանք: Հավաքված է փաստերի բազա և այն լավ ներկայացված է», - նշում է նա:
Մյուս կողմից, սակայն նրա կարծիքով, զեկույցը կաղում է վերլուծական տեսանկյունից: «Պատերազմի վտանգի մասին ազդարարումները միշտ եղել են ICG-ի զեկույցներում: Ես չեմ հիշում մի դեպք, որ այն չլինի: Իհարկե, պատերազմի վտանգ կա, սակայն զեկույցում չի ասվում, թե ինչպես և ինչ մեխանիզմների միջոցով այն կարող է սկսվել: Ասվում է՝ քանի որ վտանգ կա, ապա կարող է տեղի ունենալ պատերազմ, սակայն ինչպես, ինչից հետո, չի ասվում», - նշում է Իսկանդարյանը՝ հավելելով, որ, ընդհակառակը, Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմի առաջացման հավանականությունն ապրիլյան գործողություններից հետո նվազագույն է:
Նրա խոսքով, Ադրբեջանը 22 տարի պատերազմի է պատրաստվում, 5 տարում 20-ից մինչեւ 30 մլրդ դոլար է ծախսել, սակայն 2016 թ-ի ապիլին հրահրեց լոկալ ռազմական բախում, որի նպատակները քաղաքական էին, ոչ թե ռազմական: «Ուստի պատերազմի իրական վտանգի մասին խոսելիս պետք է ներկայացնել դրա մեկնարկի մեխանիզմը, եթե այն չի ներկայացվում ու միշտ ասվում է պատերազմ, ապա արժեզրկվում է պատերազմի վտանգի մասին կանխատեսումները: Այսինքն՝ երբ միշտ ասում ես պատերազմ, պատերազմ, ու այն տեղի չի ունենում, ապա որպես հետեւանք ոչ ոք չի հավատալու այդ կանխատեսումներին ապագայում», - ընդգծեց փորձագետը:
«Ապրիլյան գործողությունը հրաշալի էր կազմակերպված, բավական բարձր որակով էր ծրագրված` արտասահմանից մասնագետների ներգրավմամբ: Ըստ որում` մարտնչում էին հատուկ նշանակության ջոկատայինները: Իսկ նրանց պատրաստումը չափազանց թանկ արժե, ինչպես օդաչուների պատրաստումը: Դրա հետ մեկտեղ, գործողության արդյունքը բոլորին հայտնի է: Սա պատերազմի սցենար չէ»,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը՝ հավելելով, որ ԼՂ հակամարտության գոտում, ինչպես նաեւ այլ կոնֆլիկտային ռեգիոններում «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակը կարող է դեռ երկար պահպանվել:
«Պատերազմը Ստեփանակերտի վրա հրետանային պատրաստություն էր, այնուհետեւ տանկային ուղղակի գրոհ: Տասնյակ հազարավոր զոհեր, սոցիալական կոլապս, Բաքվում հարյուր հազարավոր փախստականներ»,- նշեց քաղաքագետը` հավելելով, որ հայկական կողմի մոտ այդ ժամանակ արդեն «Իսկանդեր» կար, սակայն այն, ինչպես եւ ադրբեջանական հրթիռները չկիրառվեցին:
Նրա խոսքով, ապրիլյան բախումները ցույց տվեցին ուժերի հավասարակշռությունը հակամարտության գոտում։ «Դրանից հետո ուժերի դասավորվածությունն աճեց հօգուտ Հայաստանի, եւ լայնածավալ մարտական գործողություններ ես չեմ կարող պատկերացնել», - ասաց նա:
Քննարկման մասնակից Ստեփան Սաֆարյանն անդրադարձավ, ԼՂ հակամարտության գոտում հնարավոր պատերազմում Թուրքիայի ու Ռուսաստանի ներքաշվելու հավանականության մասին զեկույցում տեղ գտած կանխատեսումներին:
Նա նախ հարց ուղղեց զեկույցի համահեղինակին առ այն՝ այդ կանխատեսումները հիմնված են Թուրքիայից ու ՌԴ-ից ստացված կոնկրետ տեղեկատվության վրա, թե՞ զեկույցից բխած ուղղակի հետեւություններն են: Ստանալով պատասխան, որ կանխատեսումը հիմնված է ՌԴ-ի և Թուրքիայի ներկայացուցիչներից ստացված տեղեկատվության վրա՝ Սաֆարյանն, այնուամենայնիվ, պնդեց, որ Անկարան միայն հանուն Բաքվի, որքան էլ ունենա վերջինիս հետ պայմանագրեր, չի միջամտի Ղարաբաղյան հակամարտությանը:
Սաֆարյանը հիշեցրեց, որ ապրիլյան իրադարձությունների ժամանակ ադրբեջանական կողմը ոչ մի կրակոց չարձակեց Հայաստանի հետ սահմանին. «Դա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը հրաշալի հասկանում է Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հետեւանքները: Բաքուն այժմ կենտրոնանում է լոկալ էսկալացիայի վրա», - ասաց նա՝ հավելելով, որ Ղարաբաղը Մերձավոր Արեւելք չէ եւ Թուրքիայի համար նույնարժեք նշանակություն չունի, ինչպես Սիրիան:
«Իհարկե, Թուրքիան Ադրբեջանի դաշնակիցն է, բայց չեմ կարծում, որ հանուն Բաքվի, կգնա նման քայլի: Հատկապես Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորվում են: Չեմ կարծում, որ Անկարան սպառնալիքի տակ կդնի իր ռազմավարական շահերն ու կներգրավվի հակամարտությունում»,- եզրափակեց փորձագետը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից