Թեմաներ
Երկուշաբթի 11 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/25/2024   13:42 Վրաստանի խորհրդարանն ընդունել է նոր գումարման պատգամավորների լիազորությունները 11/25/2024   13:37 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները 11/25/2024   13:11 Այսօր կեսօրից հետո սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտիներում՝ թաց ձյան տեսքով. 6-10 աստիճանով ցրտելու է 11/25/2024   13:02 Մշտադիտարկման նպատակով մասնագետներն այցելել են Կոտայքի և Արարատի մարզի հուշարձաններ 11/25/2024   13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/25/2024   12:45 Չեխիայի դեսպանը Երևանում նստել է ռուսական «ԿամԱԶ» աղբատարի ղեկին 11/25/2024   12:41 Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարորդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին 11/25/2024   12:37 Թուրքիայում քրեական գործ է հարուցվել Սոչիից ժամանած ինքնաթիռում հրդեհի բռնկման դեպքով 11/25/2024   12:32 ՀՀ Կառավարության կողմից Արցախի հողի ու բնակչության դեմ ֆաշիզմի և ատելության տարածման 4-ամյակը 11/25/2024   12:26 Դիմավորենք 2025 թվականը Հայաստանում. Զբոսաշրջության կոմիտե 11/25/2024   12:18 «Az TV» հեռուստաընկերությունը գլխավոր թողարկման շրջանակներում որոշել է «շեյթան», այսինքն՝ «սատանա» անվանել ԱՄՆ կոնգրեսական Փալոունին և Գերմանիայի ԱԳՆ ղեկավար. ադրբեջանագետ 11/25/2024   12:12 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ճապոնիայում 11/25/2024   12:10 ՄԻԱՎ-ով վարակվածության դեպքերն ավելանում են, այս տարի արդեն հայտնաբերվել է 462 անձի մոտ 11/25/2024   12:02 Հովիկ Աղազարյանին զգուշացրել էի՝ գլխին սարքելու են. բոլոր դավանափոխ դաշնակցականների վերջը դա լինելու. Արթուր Խաչատրյան 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/25/2024   11:55 Կոշտ վայրէջք. «Ազիմուտ»-ի ևս մեկ «Սուպերջեթ» ինքնաթիռ արտակարգ դրության մեջ է հայտնվել 11/25/2024   11:53 Արցախցիներից կառավարությունը խլել է կենսաթոշակային ֆոնդերը. Արթուր Խաչատրյան 11/25/2024   11:46 ՁԻԱՀ․ հիվանդության տարածվածությունը, կանխարգելիչ միջոցառումները՝ ուղիղ 11/25/2024   11:35 Հայաստան-ԵՄ. ահա թե ինչ է թաքցնում Նիկոլը. Աշոտյան 11/25/2024   11:30 Վիլնյուսում ինքնաթիռը մխրճվել է բնակելի շենքի մեջ ու բռնկվել. կա զոհ 11/25/2024   11:20 Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդն ապահով է, դրա գոյության հետ կապված որևէ խնդիր չկա. ԿԲ փոխնախագահ 11/25/2024   11:18 Երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու ՊՈԱԿ-ը զբաղված է ներքաղաքական հարցերով. Գեղամ Մանուկյան 11/25/2024   11:16 Ռուբեն Վարդանյանի ծրագրերն աշխարհով մեկ ճանաչելի են դարձնում Հայաստանը. «ՏաԹևեր»-ը երրորդ անգամ ճանաչվել է լավագույնն աշխարհում 11/25/2024   11:10 Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան 11/25/2024   11:07 Կրակոցներ Երևանում․ ձերբակալվել է անչափահաս 11/25/2024   11:03 Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կարող է հասնել ռեկորդային 14-16 մլրդ դոլարի. Սերգեյ Կոպիրկին 11/25/2024   11:00 Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է 11/25/2024   10:51 Ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանն իրական այլընտրանքներ չկան, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում. ՀՀ-ում ՌԴ դեսպան 11/25/2024   10:47 Այս մրցումները պարզապես ֆիզիկական ուժի մասին չեն, այլ ներքին ուժի, կամքի, ինքնատիրապետման եւ ավելիին ձգտելու մասին են. Քոչարյան 11/25/2024   10:38 Այս համաժողովը ոչ միայն օգտագործվեց Ադրբեջանի իմիջային հարցերի լուծման, այլ նաև ընդհանուր առմամբ Ադրբեջանի դիրքերի ամրապնդման համար. Աբրահամյան 11/25/2024   10:33 Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   22:00 Գերմանիայի ԱԳՆ-ն և COP 29-ի մասնակից երկրները քննադատել են Ադրբեջանին. Բաքուն էլ կոշտ է արձագանքել  11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/24/2024   21:23 Հրդեհ` Լաս Վեգասի գնացքում 11/24/2024   21:09 Վրաստանի ընդդիմությունն արդեն հավաքվել է Թբիլիսիի կենտրոնում. մայրաքաղաք մտնող ճանապարհները խցանված են 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/24/2024   20:36 Ձյունոտ Սուրբ Ծննդյան շանսերը Եվրոպայում նվազում են 11/24/2024   20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 11/24/2024   20:04 Բեյրութի կենտրոնին Իսրայելի հասցրած ավիահարվածի զոհերի թիվն արդեն շուրջ 3 տասնյակի է հասել 11/24/2024   19:52 Լրատվամիջոցները նշում են ԱՄՆ-ում Ռուսաստանի նոր դեսպանի անունը 11/24/2024   19:23 Մասնագետները նշել են ամենաառողջարար բրնձի տեսակը 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/24/2024   18:40 Մայր Աթոռում կատարվել է քահանայական ձեռնադրություն 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   18:22 ՀՀԿ Մասիսի երիտասարդական կազմակերպությունը նոր նախագահ է ընտրել 11/24/2024   18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց 11/24/2024   17:52 Պետությունն օգնում է գտնել աշխատանք
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   16:35 Հասանովը խորհրդակցություն է հրավիրել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ

Լեզվաբանի ամուսնու սպանության գործով դատական նիստում միջադեպերի թեժ պահին դատավորը լքում է դահլիճը 06/07/2017   19:55  |  Դատական ռեպորտաժներ

Նուբարաշենի խճուղում դաժան ծեծի հետևանքով սպանված 58-ամյա Եղիշե Խաչատրյանի մայրը վստահաբար պնդում է,որ ամբաստանյալի աթոռին հայտնված անձինք են իր աչքի առաջ սպանել որդուն. «ավետարանը բերեք ձեռքս դնեմ վրան, ես սուտ չեմ ասում»: Նման հայտարարությամբ տուժողի մայրը՝ Էմմա Աբրահամյանը, հանդես եկավ այսօր դատարանում՝ ցուցմունք տալիս. տարեց կինը որդուն ծեծի ենթարկելու ժամանակ եղել է դեպքի վայրում:

Ըստ տուժողի ցուցմունքի՝ դեպքի օրը որդու հետ մասնակցել են եղբոր թոռան հարսանյաց հանդեսին։ Տուն վերադառնալու  ճանապարհին իրենց ավտոմեքենային  հանդիպակաց մեծ արագությամբ ընթացել է  մեկ այլ ավտոմեքենա, Եղիշե խաչատրյանը հասցրել է արգելակել ավտոմեքենան  եւ,մոր խոսքերով, այդկերպ փրկել է թե իրենց, թե այդ ավտոմեքենայում գտնվող անձանց կյանքը:

Ավտոմեքենան արգելակելուց հետո Եղիշե Խաչատրյանը դիմել է հանդիպակաց ընթացած ավտոմեքենայում գտնվողներին՝ «ոչխար, անասուններ, ի՞նչ էիք անում», և հենց այդ խոսքերից հետո նրանք ավտոմեքենայից իջել են, հայհոյանքներ հնչեցրել Եղիշե Խաչատրյանի հասցեին:

Վերջինս նույնպես իջել է ավտոմեքենայից,ինչից հետո վիճաբանությունը թեժացել է։ Որդեկորույս մոր խոսքերով՝եթե Եղիշեին մայր չհայհոյեին՝ նա ավտոմեքենայից չէր իջնի:

Ըստ տուժողի՝  մյուս ավտոմեքենայի մեջ գտնվել են երեք տղա,մեկ աղջիկ և այդ տղաները իր որդուն դաժանաբար ծեծել են:

Կարճ ժամանակ անց եկել են ևս երեքը և 6 հոգով ծեծել են Եղիշե Խաչատրյանին. «աջից, ձախից հարվածում էին»:

Տուժող կինը անընդմեջ պնդում էր, որ որդուն ծեծի ենթարկողները գտնվել են ալկոհոլի ազդեցության տակ, անգամ թմրամիջոցի մասին խոսեց:

Նրա խոսքերով՝ այդ ընթացքում ինքը և այդ աղջիկը, ում անունը Մարիամ Գրիգորյան է,  փորձել են հանդարտեցնել վիճաբանողներին,  քաշել դեպի իրենց Եղիշե Խաչատրյանին, սակայն՝ ապարդյուն:

Ըստ տուժողի՝ որդուն անգամ ընկած վիճակում են հարվածել, հարվածներ է ստացել նա ինքը ինչի հետևանքով վայր է ընկել:

Կինը մի քանի անգամ պնդեց,  որ ամբաստանյալներից բոլորին ճանաչել է,  սակայն երբ խոսում էր ամբաստանյալ  Յուրի Հակոբյանի մասին նա ցույց էր տալիս Խաչիկ Կոսյանի ուղղությամբ, թեեւ  Յուրի Հակոբյանը ճիշտ հակառակ կողմում էր նստած:

Սպանված Եղիշե Խաչատրյանի մոր համար երկու անգամ շտապօգնություն հրավիրվեց դատարան

Ի վերջո Խաչիկ Կոսյանի պաշտպան Վաչագան Քոսյանը տուժող կնոջը հարցրեց,  թե ամբաստանյալներից ով է Յուրի Հակոբյանը և խնդրեց ցույց տալ նրան, և մինչ կինը կկողմնորոշվեր դահլիճում իրարանցում սկսվեց. տուժողի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանը,նրա ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանը հայտարարեցին, որ նախ ամբաստանյալները ոտքի կանգնեն և նոր միայն տուժող կինն ասի,  թե ով է նրանցից Յուրի Հակոբյանը, սակայն դատարանի կողմից ոչ մի միջոց չձեռնարկվեց այդ հայտարարության վերաբերյալ և ամբաստանյալներն էլ նստած մնացին:

Մի քանի վայրկյան վիճաբանությունից հետո տուժող կինը ցույց տվեց,  թե ով է Յուրի Հակոբյանը:

Արտաշես Չիչոյանի պաշտպան Միհրան Պողոսյանն էլ այդ առնչությամբ հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ Փառանձեմ Մեյթիխանյանը տեղից հուշեց տուժող կնոջը,  թե որ կողմում է նստած Յուրի Հակոբյանը:

Պաշտպանը, դիմելով դատարանին, փորձեց պարզել, թե դատարանն այս միջադեպի կապակցությամբ որևէ միջոց ձեռնարկում է, թե՞ ոչ, թե դատարանում գտնվող անձինք, երբ ցանկանան կարող են նստած տեղից հայտարարությամբ հանես գալ:

Եվ միայն պաշտպանի հայտարարությունից հետո դատարանը կարծես սթափվեց և դատավարության մասնակիցներին կոչ արեց տեղից հայտարարություններ չհնչեցնել:

Պաշտպանի այդ հայտարարությունը տուժող կողմի վրդովմունքն առաջացրեց:

Ամբաստանյալ Արարատ Նիկողոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը ևս դատարանին դիմելով ասաց,  որ ցուցմունք տալիս Յուրի Հակոբյանի մասին խոսելիս տուժող կինը ձեռքով այլ ուղղությամբ էր ցույց տալիս,ինչին  ի պատասխան  կինը հակառակը սկսեց պնդել:

Այդ ամենից հետո պաշտպան Սիմոնյանը հայտարարեց, որ գործով միջադեպերը տեղի են ունենում այն պատճառով,  որ դատարանը համապատասխան միջոցառումներ չձեռնարկեց,  երբ ամբաստանյալի ուղղությամբ ջրով լի շիշ շպրտվեց տուժողի իրավահաջորդ Մեյթիխանյանի կողմից:

Պաշտպանների հայտարարություններին առարկեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանը՝ հայտարարելով,  որ Էմմա Աբրահամյանը դեռևս նախաքննության ժամանակ՝ ճանաչման գործողությունների ընթացքում ճանաչել է գործով ամբաստանյալներին:

Ամբաստանյալի ուղղությամբ շիշ նետելու վերաբերյալ արված հայտարարության առնչությամբ տուժողի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանն ասաց, որ չի արդարացնում իր այդ քայլը և ներողություն է խնդրում:

Իսկ ինչ վերաբերում է ամբաստանյալներին, ապա նա հայտարարեց, եթե նրանք ինքնապաշտպանության զոհեր են, ապա թող դեպքից հետո չփախչեին, ինչո՞ւ փախան, որովհետև նույն պահին կապացուցվեր նրանց հարբած  լինելու  փաստը:

«Ես միշտ եմ ասել՝ տանը չեն նստել պլանավորել իմ ամուսնու սպանությունը,  դա եղել է երթևեկության կանոնների խախտման հետևանքով…ուրեմն  եկեք պատվով ամեն մեկս մեր հարվածի ծանրությունը տանենք»,- ասաց Մեյթիխանյանը:

Տուժողի իրավահաջորդը պատմեց նաեւ իրենց տուն այցելած ամբաստանյալ Արտաշես Չիչոյանի հորեղբոր և իր խոսակցությունը, որի ժամանակ էլ Չիչոյանը զայրացած ոտքի կանգնեց և սկսեց բղավել:

Դահլիճում լարվածությունը կրկնապատկվեց և դատարանը՝  Աննա  Դանիբեկյանի նախագահությամբ, կողմերին հանդարտեցնելու փոխարեն աննկատ հեռացավ դահլիճից:

Նշենք նաև, որ դատարանն այսօր անդրադարձավ տուժողի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանի կողմից ամբաստանյալի Յուրի Հակոբյանի վրա շիշ նետելու փաստին և բավարարվեց դատական սանկցիայի կիրառմամբ։

 

Լուսանկարը՝ դատական նիստերի դահլիճից

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:04 07/06/2017  |  Դատական ռեպորտաժներՍպանված Եղիշե Խաչատրյանի մոր համար երկու անգամ շտապօգնություն հրավիրվեց դատարան
19:00 04/05/2017  |  ԼՐԱՀՈՍՍպանության գործով դատավարության մասնակիցների անվտանգությունը չի ապահովվում. Արա Զոհրաբյան
13:27 04/05/2017  |  Դատական ռեպորտաժներՀարսանյաց արարողությունը խափանվեց, այժմ էլ կանգնած է ԲՈՒՀ-ից դուրս մնալու վտանգի առաջ. Դատարանը մերժեց կալանքը փոփոխելու՝ պաշտպանի միջնորդությունը
18:02 03/05/2017  |  Դատական ռեպորտաժներԼեզվաբանի ամուսնու սպանության գործն առանց միջադեպերի չի անցնում
15:56 03/05/2017  |  Դատական ռեպորտաժներԼեզվաբան Մեյթիխանյանի նկատմամբ սանկցիայի հարցը կքննարկվի նրա ներկայությամբ. դատարանն արձանագրեց՝ անթույլատրելի միջադեպ է տեղի ունեցել
17:37 25/04/2017  |  Քրեական խրոնիկոնԼեզվաբանի ամուսնու սպանության գործով գաղտնի վկային ով` ինչ ցուցմունք է հարկադրել
15:56 21/04/2017  |  Դատական ռեպորտաժներԼեզվաբանի ամուսնու սպանության գործով փակ վկայի նկատմամբ պաշտպանությունը դադարեցվեց. ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել
13:50 21/04/2017  |  Դատական ռեպորտաժներՄիջադեպ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով. լեզվաբանը շշով հարվածել է ամբաստանյալին
17:02 08/03/2017  |  ԼՐԱՀՈՍՀայտարարություն՝ լրագրողների աշխատանքը դատարանում խոչընդոտելու վերաբերյալ
21:02 03/03/2017  |  Դատական ռեպորտաժներ«Դու չես նստելու, դու փտելու ես բանտում». Լեզվաբան

Արխիվ

[]