ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեղադրողը միջնորդեց Իսրայել Սարգսյանին դատապարտել քառորդ դարվա ազատազրկման 06/07/2017 20:03 | Դատական ռեպորտաժներ
Քրեական հեղինակություն համարվող Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի, սպանության գործով այսօրվա դատական նիստում մեղադրող Հայկ Հակոբյանը միջնորդեց ամբաստանյալ Իսրայել Սարգսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ պատվերով սպանություն, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով՝ այլ հանցանքը թաքցնելու նպատակով կատարված սպանություն, 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը, պահելը, և դատապարտել ընդհանուր առմամբ 25 տարվա ազատազրկման:
Ըստ մեղադրողի, ամբաստանյալին առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ հիմնավորված է, իսկ գործի քննությամբ ձեռք բերված ապացույցներն էլ բավարար մեղադրական դատավճիռ կայացնելու համար:
Մասնավորապես, ըստ մեղադրողի, բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին պատվիրել է սպանել Արթուր Սաֆարյանին (վերջինս սպանվել է 2014թ. հունվարի 26-ին), որից հետո Ի.Սարգսյանը սպանել է Մովսես Ներսիսյանին:
Ըստ մեղադրանքի կողմի, առաջին սպանությունը կատարվել է Թևոսի դիրքերն ու ազդեցությունը թուլացնելու, իսկ երկրորդը՝ Իսրայել Սարգսյանի բացահայտվելու վտանգը չեզոքացնելու նպատակով:
Հ. Հակոբյանն իր մեղադրական ճառում նշեց, որ Իսրայել Սարգսյանը մտացածին պատրվակով՝ կանանց հետ ժամանց անցկացնելու համար Մովսես Ներսիսյանի հետ գնացել է Մագնում հյուրանոցային համալիր, որտեղ էլ սպանել է Մ.Ներսիսյանին, իսկ դիակն էլ տեղափոխել ու նետել Քանաքեռավանի կոյուղատարի դիտահորը: Մեղադրողն արձանագրեց, որ դիտահորի հարևանությամբ գտնվում է Ի.Սարգսյանի կնոջ անվամբ հողատարածքը:
Ապա սպանությունից հետո Իսրայել Սարգսյանը Ներսիսյանի ավտոմեքենան տարել թողել է օդանավակայանում:
Մեղադրական ճառի՝ երեք ժամ տևած հրապարակման ընթացքում մեղադրողը մեկ առ մեկ անդրադարձավ գործով ձեռք բերված ապացույցներին՝ վկաների ցուցմունքներին, փորձաքննությունների եզրակացություններին, տեսանյութերին և այլն: Նա հատուկ անդրադարձավ նաև ամբաստանյալի ու վկա Տիգրան Ասատրյանի խոսակցության՝ վերջինիս կողմից կատարված ձայնագրությանը: Այն կատարվել է Մովսես Ներսիսյանի ենթադրյալ սպանությունից երկու օր անց, 2014թ. փետրվարի 3-ին: Այդ խոսակցության ժամանակ ամբաստանյալը խոստովանել է, որ Արթուր Սաֆարյանի սպանելու պատվեր է տվել ու սպանել Մովսես Ներսիսյանին:
Մեղադրողը, հաշվի առնելով, որ մրցակից կողմը կարող է բարձրացնել ապացույցի անթույլատրելիության հարց, նշեց, որ ապացույցը ձեռք է բերվել դատավարական կարգի պահպանմամբ:
Բացի այդ, նշեց մեղադրողը, Տիգրան Ասատրյանը ներկայացել է դատարան, այսինքն՝ ապահովվել է իր դեմ ցուցմունք տված անձի հակընդդեմ հարցման ամբաստանյալի իրավունքի իրացումը: Մեղադրողն ընդգծեց, որ ձայնագրությունը միակ ու վճռորոշ ապացույցը չէ, այն մյուս ապացույցների հետ մեկ ամբողջություն է:
Մեղադրողը անդրադարձավ նաև առայսօր Մովսես Ներսիսյանի դիակի չհայտնաբերման հարցին:
Տեսադաշտից Մովսես Ներսիսյանի անհայտանալուց հետո ծագած կասկածները հիմնավորվել են Մագնում հյուրանոցում, Մ.Ներսիսյանի մեքենայում և կոյուղատարի դիտահորի մոտ հայտնաբերված արնանման հետքերով:
Ըստ մեղադրողի, չկա որևէ տեղեկություն, որ Մովսես Ներսիսյանը հատել է Հայաստանի սահմանը, և նրա ողջ լինելու հավաստի ու բավարար տվյալներ առայսօր ձեռք չեն բերվել:
Նշվեց, որ ենթադրաբար դիտահորը նետված Մովսես Ներսիսյանի դիակը չի հայտնաբերվել, սակայն քննչական փորձարարության շրջանակում չեն հայտնաբերվել նաև դիտահորը նետված անկենդան կենդանիների մարմինները:
Փորձագետները եզրակացրել են, որ Մովսես Ներսիսյանի դիակը կարող է քայքայված լինել: Փորձագետները միաժամանակ գտել են՝ կարելի է ենթադրել, որ կարող էին պահպանվել կմախքային ոսկորները և մասնակիորեն՝ փափուկ հյուսվածքները:
Հաջորդ դատական նիստում պաշտպանական ճառով հանդես կգա Իսրայել Սարգսյանի պաշտպան, փաստաբան Հեկտոր Սարդարյանը: Պաշտպանից հետո պաշտպանական ճառով հանդես կգա նաև Իսրայել Սարգսյանը, սակայն միայն հաջորդ դատական նիստին պարզ կլինի, թե ամբաստանյալին անհրաժե՞շտ է լրացուցիչ ժամանակ ճառին նախապատրաստվելու համար, թե՞ ոչ:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից