ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱՄՆ-ի Կոնգրեսը պաշտոնապես դատապարտեց Էրդողանի թիկնապահների գործողությունները. «Ամերիկայի ձայն» 06/07/2017 09:43 | ԼՐԱՀՈՍ
ԱՄՆ-ի Կոնգրեսը պաշտոնապես դատապարտել է Էրդողանի թիկնապահների գործողությունները:
«Մեր երկիր այցելողները պետք է հարգեն մեր քաղաքացիների իրավունքները», - հայտարարել է Մերիլենդ նահանգը ներկայացնող կոնգրեսական Սթենի Հոյերը, որը համահեղինակն է բանաձեւի, որը դատապարտում է Թուրքիայի նախագահ Էրդողանի Վաշինգտոն կատարած այցի ընթացքում միջադեպի թուրքական անվտանգության ներկայացուցիչներին: Վերջիններս հարձակվել էին Էրդողանի դեպ բողոքող խաղաղ ցուցարարների վրա, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Երեքշաբթի բանաձեւը պաշտոնապես ընդունվել է Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հավաքելով իր օգտին 397 ձայն:
Բանաձեւի մյուս համահեղինակ կոնգրեսական Էդ Ռոյսը նշել է, որ օրինագծի ընդունումը Կոնգրեսի մակարդակով անհրաժեշտ էր, քանի որ այն պարզություն է մտցնում Միացյալ Նահանգների դիրքորոշման մեջ տեղի ունեցած միջադեպի նկատմամբ.
«Բանաձեւը նաեւ պահանջում է, որ Թուրքիան անհապաղ վերացնի դիվանագիտական անձեռնամխելիությունը բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր միջադեպի ընթացքում վնասել են ԱՄՆ-ի քաղաքացիներին եւ օրինապահներին»:
Մայրաքաղաք Վաշինգտոնից ընտրված կոնգրեսական Էլեանոր Հոլմս Նորթոնը հիշեցրեց գործընկերներին, որ Էրդողանի թիկնապահների գործողությունները «հարձակում էին ոչ միայն ցուցարարների այլեւ ամերիկյան կարեւորագույն արժեքների՝ խոսքի ազատության եւ բողոքն արտահայտելու իրավունքի դեմ»:
«Մենք թույլ չենք տալու թուրք ավազակներին, ովքեր հարձակվել են մեր ցուցարարների վրա, թաքնվել անձեռնմխելիության հետեւում», - ընդգծեց Նորթոնը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի կառավարությունը տեղի ունեցածի մեղքը բարդել էր ամերիկյան ոստիկանների եւ ցուցարարների վրա, նշելով, որ Էրդողանի անվտանգությունը բավարար չափով ապահովված չէր, մինչդեռ Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը խորը մտահոգություն էր արտահայտել թուրքական կողմի անվտանգության աշխատակիցների գործողությունների կապակցությամբ:
Պատասխանելով թուրքական կողմի հայտարարություններին, Մերիլենդ նահանգից ընտրված կոնգրեսական Ջոն Սարբանեսը նշեց, որ տեսագրությունները հիմք են տալիս ենթադրելու, որ հենց նախագահ Էրդողանն է արտոնել հարձակումը եւ հետեւել դրան.
«Վաշինգտոնի փողոցներում անմեղ ցուցարարների վրա հարձակումը բացահայտում է նախագահ Էրդողանի բնույթը եւ ամերիկացիներին հիշեցնում է պաշտոնական Թուրքիայի իրական դեմքը՝ այն բոլոր խնդիրները, որոնց հետեւանքն է Կիպրոսի զավթումը, Հայոց ցեղասպանությունն ու քուրդ ժողովրդի բռնի հալածումը: Այս միջադեպը պահանջում է ավելին քան մեղավորների դատապարտում, Թուրքիայի դեսպանի վտարում կամ Էրդողանի հասցեին քննադատություն: Ժամանակն է հիմնովին վերանայել ԱՄՆ-ի հարաբերությունները Թուրքիայի հետ»:
Բանաձեւի ընդունումը ողջունել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Միջադեպին ներկա հանձնախմբի վաշինգտոնյան գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանի խոսքով, Ռեջեփ Էրդողանը փորձում էր իր անհանդուրժողոկանությունն ու բռնությունը արտահանել Միացյալ Նահանգներ: Փորձ, որը տապալվեց:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/24/2024 14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
- 11/24/2024 15:40 Հրդեհ ավտոտնակում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից