ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հա, ես միշտ էլ անհարգալից եմ… մինչև դատարան չունենանք, միշտ էլ անհարգալից եմ». փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ կհարուցվի՞ 06/05/2017 13:11 | Քրեական խրոնիկոն
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մեղադրանքով ամբաստանվող Նորիկ Սահակյանի պաշտպան Հովիկ Արսենյանի նկատմամբ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը սանկցիա է կիրառել՝ դիմելով Փաստաբանների պալատին՝ նրան պատասխանատվության ենթարկելու համար:
Մասնավորապես, մայիսի 29-ի դատական նիստում վկա Նորիկ Օհանյանի հարցաքննության ընթացքում փաստաբանը, առանց նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանի թույլտվության, նստած տեղից հայտարարություններ է արել:
Փաստաբանի նման պահվածքն առաջին անգամը չէր. նախկինում ևս նույն քրեական գործի շրջանակներում մի քանի անգամ դատական սանկցիաներ են կիրառվել նրա նկատմամբ՝ սակայն նախազգուշացման կարգով:
Նշված օրը դատարանը պարզաբանել էր փաստաբանին, որ նման վարքագիծը հերթական անգամ որակվում է որպես անհարգալից վերաբերմունք՝ դատարանի նկատմամբ և որ այդպիսով խոչընդոտում է դատական նիստը։ Դատարանի պարզաբանն ի պատասխան փաստաբանը շարունակել է նույն վարքագիծը և հայտարարել, որ ինքը միշտ անհարգալից է:
Նախագահողը փորձել է ճշտել պաշտպանի խոսքերը, իսկ վերջինս էլ ոչ միայն վերահաստատել է ասածը՝ այլև հավելել. «մինչև դատարան չունենանք՝ միշտ էլ անհարգալից եմ»:
Այսպիսով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Դատարան ներկայանալուց չարամտորեն խուսափելու կամ դատավարական իրավունքներից անբարեխղճորեն օգտվելու կամ դատավարական պարտականություններն անհարգելի չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, դատավորի օրինական կարգադրությունները չկատարելու, դատական նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ նիստի կարգը խախտող այլ գործողություն կատարելու միջոցով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքում դատարանն իրավունք ունի քրեական դատավարությանը մասնակցող անձանց և դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ կիրառելու հետևյալ սանկցիաները.
4) պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով համապատասխանաբար գլխավոր դատախազին կամ Փաստաբանների պալատ դիմելը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` սանկցիան պետք է համաչափ լինի արարքի ծանրությանը և նպատակ հետապնդի ապահովելու դատարանի գործունեության բնականոն ընթացքը:
Նախազգուշացումը և նիստերի դահլիճից հեռացնելը կիրառվում են նույն դատական նիստում կայացվող դատարանի արձանագրային որոշմամբ:
Հիշյալ հոդվածի 7-րդ մասի համաձայն` գործի քննությանը մասնակցող դատախազի և գործի քննությանը, որպես կողմի ներկայացուցիչ կամ պաշտպան, մասնակցող փաստաբանի նկատմամբ կարող են կիրառվել սույն հոդվածի առաջին մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված սանկցիաները: Գլխավոր դատախազին կամ Փաստաբանական պալատ դիմելը իրականացվում է նույն դատական նիստում կայացվող դատարանի առանձին որոշմամբ:
Սույն քրեական գործի դատական քննության ժամանակ դատավարության մասնակից փաստաբան Հ.Արսենյանը դատական նիստում արել է հայտարարություններ՝մասնավորապես. « հա, ես միշտ էլ անհարգալից եմ», «հա, մինչև դատարան չունենանք, միշտ էլ անհարգալից եմ»:
Ինչպես տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից ՝ Դատարանը նշված արտահայտությունները գնահատել է ոչ հարիր ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանի համար և գտել, որ դրանք ոչ միայն հակասում են, այլև խախտում են փաստաբանի վարքագծի կանոնագրքի համապատասխան դրույթները, և Դատարանի նկատմամբ դրսևորված նման անհարգալից վերաբերմունքին ավելի մեղմ՝ նախազգուշացմամբ արձագանքելը չի կարող ծառայել դատական սանկցիա կիրառելու նպատակներին:
Միևնույն ժամանակ Դատարանը հարկ է համարել նշել, որ սույն որոշման կայացման համար որևէ էական նշանակություն չունի, թե պաշտպանը նման արտահայտությունները թույլ է տվել դատական նիստը նախագահողի (Դատարանի), հասցեին անձամբ, թե «դատարան» բառը օգտագործել է այլ իմաստով:
Էական ու կանխորոշող չէ, սակայն հարկ է նշել, որ տվյալ պաշտպանը երբևէ Դատարանի նկատմամբ ինքնաբացարկի միջնորդություն չի ներկայացրել:
Դատարանը գտել է նաև, որ անկախ փաստաբանի դրսևորած վարքագծի շարժառիթներից, պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ փաստաբանների պալատ դիմում ներկայացնելն անհարժեշտ է, քանի որ նման արտահայտությունները կարող են, թե խաթարել դատարանների, թե փաստաբանների հեղինակությունը. նման արտահայտությունները դատական նիստերում հնչեցնելն անթույլատրելի է:
Նշենք, որ «Փաստինֆո»-ի թղթակիցը Փաստաբանների պալատի մամլո խոսնակ Ծովինար Խաչատրյանից տեղեկացավ, որ դատարանի դիմումը դեռևս չեն ստացել:
Լուսանկարը՝ «Առավոտ»-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից