ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բնապահպանության նախարարությունը նախատեսում է բարձրացնել Արարատյան դաշտի ստորերկրյա խորքային ջրերի մակարդակը 06/03/2017 17:00 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ հունիսի 3-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների 2017-2021 թվականների կառավարման պլանի, ինչպես նաև ջրային պաշարների վերականգնմանն ուղղված քայլերի վերաբերյալ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը, ՀՀ բնապահպանության, գյուղատնտեսության նախարարությունների, Ջրային պետական կոﬕտեի ներկայացուցիչներ, Արարատյան դաշտում ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսությունների ղեկավարներ:
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, հայտնելով, որ աշխատանքային քննարկումը կազմակերպվել է ՀՀ վարչապետի հանձնարարականի կատարման շրջանակներում, նշել է մշակվող փաստաթղթի հիմնական սկզբունքները. «Հանդիպման նպատակն այն է, որ բիզնեսի ներկայացուցիչների հետ քննարկենք կարգավորման այն մոդելը, որը, մեր կարծիքով, պետք է հնարավորություն տա ամբողջ ստորերկրյա ջրային պաշարը` նախ բերել, գոնե այս պահի դրությամբ, նորմատիվներով սահմանված չափաքանակին, այդ նպատակով իրականացնել գործողություններ, տրամադրելով նաև ժամանակ բիզնեսին` հարմարվելու այս կանոններին:
Երկրորդ` նպաստելու որպեսզի ձևավորվի Արարատյան ջրային ռեսուրսների պաշարների շուկան:
Երրորդ` ընթացքում, երբ մենք ունենանք գիտականորեն հիմնավորված վերականգնվող ջրային ռեսուրսի մեծությունը, նաև դաշտը վերանայել` բիզնեսին էլ ավելի լավ պայմաններ առաջարկելու տեսակետից»:
Նախարարը շեշտել է, որ օրենքով հաստատված Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի ծավալը` 1.1 մլրդ խորանարդ մետրը, գիտականորեն նոր ուսումնասիրությունների միջոցով ճշգրտվելու խնդիր է դրված և այն արվելու է մոտ ժամանակներում: Ստորերկրյա խորքային ջրերի մակարդակը վերականգնելու համար կրճատումներ են իրականացվելու և´ոռոգման, և´ ձկնաբուծության համար օգտագործվող ջրերի ծավալներում:
Ձկնաբուծության համար օգտագործվող 809 մլն խորանարդ մետրը նախատեսվում է նվազեցնել մինչև 400 մլն-ի, ոռոգման նպատակով 578 մլն խորանարդ մետր ներկայիս հաշվարկային կամ կողմնորոշիչ ծավալը պետք է նվազեցվի մինչև 228 մլն խորանարդ մետրի` նպատակ ունենալով Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի օգտագործման ներկայի 1,6 մլրդ խորանարդ մետր ծավալը հասցնել 1,1 մլրդ խորանարդ մետրի:
Ըստ նախարարի` եթե ձկնաբուծական տնտեսությունները կարողանան ջրի երկրորդային օգտագործման խնդիրները լուծեն` այսինքն` օգտագործված ջուրը մաքրեն և բերեն ոռոգման համար պիտանի որակի, ապա ջրի օգտագործման ծավալները նրանց մոտ քիչ կկրճատվեն:
ՀՀ կառավարությունում մշակվում է և կընդունվի ավտոմատ կառավարման ջրաչափական համակարգի ներդրման տեխնիկական չափանիշները և ցանկացած անհատ կարող է ցանկացած տեղից գնել այդ սարքը, որևէ ուղղորդում այս հարցում բացառվելու է: Իսկ ավտոմատ կառավարման համակարգի ներդրման հիմնական նպատակն այն է, որ բացառվեն ոլորտի կոռուպցիոն ռիսկերը, վերացվի պետական ծառայողի և տնտեսվարողի անմիջական շփումը, ինչպես նաև ընկերությունների կողմից նախատեսվածից ավել ջրի օգտագործումը:
Ներկայացնելով նոր մշակվող կառավարման պլանը` ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը շեշտել է, որ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի վերականգնման գործողությունների փաստաթղթով աշխատանքներ են իրականացվելու ստորերկրյա ջրերի օգտագործման բոլոր ուղղություններով` ոռոգման, կենցաղային, ձկնաբուծության, արդյունաբերության: Հիմնական թիրախային միջոցառումները իրականացվելու են դաշտում դեռևս առկա ապօրինի ջրօգտագործողների ուղղությամբ:
«Սակայն դա բավարար չի կարող լինել և պետությունը նախատեսում է նաև այլ միջոցառումներ, մասնավորապես` առկա ջրօգտագործման ծավալների վերանայում` նվազեցում: Այս միջոցառումները իրականացվելու են փուլային տարբերակով, որպեսի դժվարություններ չստեղծվեն ձեռներեցների համար: Ըստ կառավարման պլանի` բոլոր ջրօգտագործման թույլտվությունները հետ են կանչվելու և նոր պայմաններով նոր թույլտվություններ են տրվելու 3 տարի ժամկետով: Նախատեսվում է ավելի շատ ջրօգտագործման ծավալների նվազեցում
այն ձկնաբուծական տնտեսություններում, որտեղ չեն ներդրվի ջրի խնայողությանը միտված նոր տեխնոլոգիաներ:
Նախատեսվում է նաև բոլոր ջրօգտագործող տնտեսություններում և ընկերություններում տեղադրել առցանց ջրի ավտոմատ կառավարման համակարգ` ջրօգտագործումն առցանց վերահսկելի դարձնելու համար»,- նշել է Խ. Հակոբյանը:
«Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ-ի նախագահ Արմեն Բունիաթյանը, համաձայնելով ջրի խնայողությանն ուղղված միջոցառումների հետ, նշել է, որ ձկնաբուծական տնտեսությունները ներկայում գտնվում են ծանր վիճակում և խնդրել է ավտոմատ ջրաչափական համակարգի ձեռքբերումը չվերապահել միայն տնտեսություններին, քանի որ դրանք բավականին բարձր արժեք ունեն:
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը շեշտել է, որ առաջնային խնդիր է Արարատյան ստորերկրյա ջրային ռեսուրսների ճիշտ օգտագործումը և այդ ուղղությամբ տարվող քայլերը չպետք է վնասեն ձեռներեցներին: Այդ նպատակով էլ կազմակերպվել է քննարկումը, որպեսզի գտնեն փոխադարձ ընդունելի լուծումներ:
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը շեշտել է, որ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի խնդրի լուծումը գտնվում է ՀՀ Նախագահի և վարչապետի վերահսկողության ներքո և այն լուծելու վճռական և անբեկանելի քայլեր են իրականացվում: Այդ նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությունը ստուգումներ է իրականացնում Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսություններում և` սկսել է ամենախոշոր 10 ընկերություններից: Արձանագրելով, որ քննարկման բոլոր կողմերն էլ համաձայն են առցանց ավտոմատ կառավարման ջրաչափական համակարգի ներդրման առաջարկի հետ, Արծվիկ Մինասյանը նշել է, որ դրանց տեղադրման և սպասարկման հարցերի ուղղությամբ կկազմակերպվեն քննարկումներ և կդիտարկվեն հնարավոր բոլոր մեխանիզմները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից