Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok կայքն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնելնհնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

Ավարտվել է ոստիկանության ՊՊԾ գնդի զինված զավթման մեջ մեղադրվող ևս 18 անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը 06/02/2017   16:05  |  Քրեական խրոնիկոն

 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ ապօրինի պահվող հրազենով զինված, կազմակերպված խմբի կողմից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության /ՊՊԾ/ գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործից 18 մեղադրյալների վերաբերյալ անջատված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

Քրեական գործով կատարված օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել է, որ կազմակերպված զինված խմբի անդամներ Տիգրան  Սարգսյանը, Հովհաննես  Վարդանյանը, Արամ  Հակոբյանը, Վարդան  Գերավետյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Գևորկ  Իրիցյանը, Տիգրան Մանուկյանը, Թորոս  Թորոսյանը, Արթուր  Մելքոնյանը, Արթուր  Սողոմոնյանը, Գառնիկ  Հովակիմյանը, Արայիկ  Հակոբյանը, Մարտիրոս  Հակոբյանը, Արամ  Մանուկյանը, Թաթուլ  Թամրազյանը, Հովհաննես  Հարությունյանը և այլոք, ծանր հանցագործություն կազմակերպելու համար մեղադրվող  Ժիրայր Սեֆիլյանին և մի շարք այլ անձանց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակելուն պետությանը հարկադրելու նպատակով, 2016 թվականի հուլիսի 17-ին զինված հարձակում են գործել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա. «ԿՌԱԶ» մակնիշի բեռնատարով հարվածելով՝ կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու կից պարիսպը, իրենց մոտ ապօրինի պահվող ինքնաձիգների կիրառմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով գնդում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ՝ ներխուժել են գնդի տարածք և զավթածն ազատելու պայմանով պետությանը գործողություն կատարելուն հարկադրելու նպատակով զավթել և պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտային միջոցները:

Նշված շինությունները, տրանսպորտային միջոցները զավթելուց անմիջապես հետո, կազմակերպված խմբի անդամները նույն եղանակով`կազմակերպված խմբի կազմում իրենց մոտ ապօրինի պահվող ինքնաձիգների և նռնակների կիրառմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, պատանդ են վերցրել և պահել գնդում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների և բուժաշխատողների: Դրանից հետո, կազմակերպված խումբը զավթած վարչական շենքերը, շինությունները, տրանսպորտային միջոցներն ու պատանդներին ազատելու պայմանով պետությանը ներկայացրել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրաժարականի, ինչպես նաև ապօրինի զենք պահելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին և մի շարք այլ անձանց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակելու վերաբերյալ պահանջներ:

Կազմակերպված խմբի անդամներին միանալու փորձ է կատարել Վարդգես Գևորգյանը և դրան նախապատրաստվել՝ Մանվել Աթոյանը:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է նաև, որ կազմակերպված խմբի անդամները հարձակումը կատարելուց հետո ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի հերթապահ մասից հափշտակել են գնդի սպառազինության մեջ մտնող հրազենն ու ռազմամթերքը, իսկ գնդի պարսպի մեջ ներկառուցված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերության բանկոմատից կատարել են առանձնապես խոշոր չափերով՝ 14.808.000 ՀՀ դրամի գաղտնի հափշտակություն: Քննությամբ հիմնավորվել է, որ գումարի հափշտակությունը կատարվել է գնդի տարածքը զավթելու և պահելու օրերին, նշված բանկոմատի ծխնիները մետաղահատ էլեկտրական սղոցով կտրելու եղանակով: Բանկոմատից հափշտակված գումարները բաղկացած են եղել 1000, 5000, 10000 և 20000-անոց ՀՀ թղթադրամներից, որոնցից 10000 և 20000-անոց թղթադրամները եղել են նոր նմուշի, հաջորդական համարի և սերիայի: Բանկոմատից հափշտակված գումարներից 300.000 ՀՀ դրամը հայտնաբերվել է մեղադրյալ Արթուր Սողոմոնյանի անձնական խուզարկությամբ` վերջինիս կոշիկների միջից, ընդ որում, 10.000-անոց միանգամայն նոր, հաջորդական համարի և սերիայի թղթադրամներով: 

Բացի այդ, կազմակերպված խմբի անդամները 2016թ. հուլիսի 24-ին՝ հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացրել են ոստիկանական 4 և քաղաքացիական 1 տրանսպորտային միջոցներ՝ սեփականատերերին պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս, ինչպես նաև իրականացրել են զավթածն ու պատանդներին պահելուն ուղղված այլ բռնի գործողություններ:

Թաթուլ Թամրազյանը վնասազերծվել և գնդի տարածքից դուրս է բերվել 2016 թվականի հուլիսի 17-ին, Հովհաննես Հարությունյանը` հուլիսի 26-ին, Արամ Հակոբյանն ու Արամ Մանուկյանը՝ հուլիսի 27-ին, իսկ Արթուր Մելքոնյանը՝ հուլիսի 29-ին: Կազմակերպված խմբի մյուս անդամների հանցավոր գործունեությունն ավարտվել է 2016 թվականի օգոստոսի 31-ին, երբ վերջիններս կամովին ազատել են զավթած շենքերը, շինություններն ու տրանսպորտի միջոցները, հրաժարվել իրենց պահանջներից և հանձնվել իրավապահ մարմիններին:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածների և մասերի համակցությամբ մեղադրանքներ են առաջադրվել կազմակերպված խմբի 18 անդամներին, մասնավորապես՝

- Տիգրան  Սարգսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,

- Հովհաննես  Վարդանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,

- Արամ  Հակոբյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով

- Վարդան  Գերավետյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,

- Սերգեյ Կյուրեղյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

- Գևորկ  Իրիցյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

- Տիգրան Մանուկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,

- Թորոս  Թորոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

- Արթուր  Մելքոնյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով,

- Արթուր  Սողոմոնյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,

- Գառնիկ  Հովակիմյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,

- Արայիկ  Հակոբյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,

- Մարտիրոս  Հակոբյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

- Արամ  Մանուկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

- Թաթուլ  Թամրազյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով,

- Հովհաննես  Հարությունյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով

- Մանվել  Աթոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի  35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 35-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 35-235-րդ հոդվածի 3-րդ մասով,

- Վարդգես  Գևորգյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 268-րդ հոդվածի 1-ին մասով, 34-235-րդ հոդվածի 3-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ), 235-րդ հոդվածի 4-րդ մասով, 238-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 365-րդ հոդվածի 1-ին մասով:

Վարույթն իրականացնող մարմինը վերը նշված 18 մեղադրյալների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]