ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանում 3500 երեխա այժմ գտնվում է խնամքի հաստատություններում 06/01/2017 18:58 | ԼՐԱՀՈՍ
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր տվյալների, աշխարհում առնվազն 2.7 միլիոն երեխա ապրում է խնամքի հաստատություններում: Սակայն այս տվյալները, հավանական է, որ միայն «սառցաբեկորի գագաթն» են՝ տարբեր երկրներում տվյալների հավաքագրման բացերի և անճշտությունների պատճառով: Տվյալները հրապարակել են այսօր «Child Abuse & Neglect » միջազգային ամսագրում:
«Խնամքի հաստատություններում՝ մանկատներում և գիշերօթիկ հաստատություններում, բնակվող երեխաները, ովքեր արդեն խոցելի են իրենց ընտանիքներից բաժանվելու պատճառով, գտնվում են բռնության, չարաշահման, ինչպես նաև՝ կրթական, սոցիալական և էմոցիոնալ երկարաժամկետ վնասների աճող ռիսկի ներքո», - նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի Երեխայի պաշտպանության բաժնի փոխտնօրեն Կոռնելիուս Վիլլիամսը (Cornelius Williams): «Առաջնայինը՝ երեխաներին խնամքի հաստատություններից հեռու և իրենց ընտանիքների հետ պահելն է՝ հատկապես վաղ տարիքում»:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր ուսումնասիրությունը հիմնված է 140 երկրներից հավաքագրված տվյալների վրա: Ըստ այդմ, Կենտրոնական ու Արևելյան Եվրոպան և Կենտրոնական Ասիան երեխայի խնամքի հաստատություններում ապրող երեխաների թվի ամենաբարձր ցուցանիշ ունեցող տարածաշրջանն է. յուրաքանչյուր 100,000 երեխայից 666-ն ապրում է երեխայի խնամքի հաստատությունում, ինչը 5 անգամ գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը, որը կազմում է յուրաքանչյուր 100,000-ից 120 երեխա: Արդյունաբերապես զարգացած երկրները և Արևելյան Ասիայի ու Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանն ունեն երեխայի խնամքի հաստատություններում ապրող երեխաների թվով երկրորդ և երրորդ ամենաբարձր ցուցանիշն աշխարհում՝ յուրաքանչյուր 100,000-ից 192 և 153 երեխա համապատասխանաբար:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուսումնասիրությունը շեշտադրում է՝ շատ երկրներ դեռևս չունեն այլընտրանքային խնամքի տակ գտնվող երեխաների թվի մասին փաստացի թվեր հավաքագրող գործուն համակարգ: Շատ երկրներում, պաշտոնական տվյալները միայն ներառում են խնամքի հաստատություններում գտնվող երեխաների իրական թվի փոքր մասը՝ հաշվի չառնելով մասնավոր կենտրոններում գտնվող երեխաներին:
«Չափազանց կարևոր է, որ կառավարություններն ունենան ճշգրիտ և ընդգրկուն տվյալներ՝ բոլոր գործող խնամքի հաստատությունների մասին, ինչպես նաև՝ պարբերաբար հաշվարկեն տվյալ կենտրոններում գտնվող երեխաների թիվը՝ պաշտոնական տվյալներն ավելի հստակ դարձնելու համար», - նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի Վիճակագրության փորձագետ և ուսումնասիրության համահեղինակ Կլաուդիա Կապպան (Claudia Cappa): «Այդ դեպքում մենք կկարողանանք չափել խնդրի խորությունը և աշխատել կառավությունների հետ՝ խնդրիներին ավելի արդյունավետ արձագանքելու համար»:
Իրավիճակը Հայաստանում՝
Հայաստանը նպատակ ունի կրճատել խնամքի հաստատություններում գտնվող երեխաների թիվը՝ նրանց համար ընտանեկան տիպի խնամք տրամադրող ծառայություններ տրամադրելով, ինչպես նաև՝ խոցելի, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար սոցիալական ներառում խրախուսելով: Այս մասին այսօր հայտնեցին ՄԱԿ-ի գրասենյակում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աշոտ Մարգարյանը և ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը:
Առնվազն 3500 երեխա այժմ գտնվում է խնամքի հաստատություններում և սովորում է երկրի հատուկ դպրոցներում, այնինչ խնամատար ընտանիքներում ապրող երեխաներն ընդամենը 25-ն են: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուսումնասիրությունը մատնանշում է, որ երեխաները հայտվում են խնամքի հաստատություններում՝ ընտանիքի պառակտման, առողջական խնդիրների, սոցիալական ծառայությունների անհավասար մատուցման, հաշմանդամության և աղքատության ռիսկային գործոնների պատճառով:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության հետ գործընկերության միջոցով աշխատում է խնամքի հաստատությունների և հատուկ դպրոցների վերակազմավորման, ընտանիքների աջակցության համայնքահեն ծրագրերի զարգացման և հանրակրթական դպրոցներում խոցելի երեխաների համար ներառական միջավայրի ամրապնդման ուղղությամբ: Վերջին երկու տարիների ընթացքում 150 երեխա ստացել է կենսաբանական ընտանիք վերադառնալու կամ ազգականների հետ ապրելու, ինչպես նաև՝ իրենց հասակակիցների հետ հանրակրթական դպրոց հաճախելու հնարավորություն:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում կառավարություններին՝ կրճատել խնամքի հաստատություններում գտնվող երեխաների թիվը՝ բոլոր հնարավոր դեպքերում կանխելով ընտանիքների պառակտումը և ամրապնդել ընտանեկան տիպի խնամք տրամադրող ծառայությունները, օրինակ՝ խնամատարությունը: Անհրաժեշտ է նաև խոշոր ներդրումներ կատարել ընտանիքների աջակցության համայնքահեն ծրագրերում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ