ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեր բանակի թիվ մեկ խնդիրը հարազատ ժողովրդի անվտանգության լիարժեք ապահովումն է. Սենոր Հասրաթյան 06/01/2017 16:00 | ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից երեկ՝ մայիսի 31-ին, տարածած հերթական ապատեղեկատվության և սպառնալիքների ու հասարակական հետաքրքրություն ունեցող այլ հարցերի շուրջ «Արցախպրես» լրատվական գործակալությունը զրուցել է ԱՀ ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանի հետ:
-Պարո՛ն Հասրաթյան, երեկ՝ մայիսի 31-ին, ադրբեջանական կողմը հաղորդագրություն տարածեց ԱՀ ՊԲ-ի կողմից հրադադարը խախտելու և, միևնույն ժամանակ, ականանետերից իրենց բնակավայրերը արկակոծելու մասին: Որքանո՞վ է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը:
- Ես արդեն առիթ եմ ունեցել տվյալ հարցին պատասխանելու և լրիվությամբ հերքել եմ հակառակորդի ագիտպրոպի կողմից մայիսի 31-ին տարածված այդ և մյուս ապատեղեկատվությունները: Խոսքը մասնավորապես վերաբերում է երեկ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության կողմից հորինված և շրջանառության մեջ դրված «մեղադրանքի» ու երևակայական հաջողությունների հետ կապված հաղորդագրություններին, որոնցում ադրբեջանական կողմը մի դեպքում հայկական զինուժին է վերագրում իրենց բնակավայրերին ականանետային հարվածներ հասցնելու անհիմն մեղադրանքը, իսկ մեկ այլ դեպքում՝ բարձրագոչում, թե իբր իրենց կողմից նույն օրը «ոչնչացվել է հակառակորդի մեկ կրակակետ» և «հատուկ միջոցներով կլանվել տեսադիտարկման մեկ սարք»:
Կրակակետի և տեսադիտարկման սարքի «ոչնչացման» կամ «կլանման» մասով ասեմ, որ այդ տեղեկատվությունը ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական պրիմիտիվ քարոզչության տիպիկ օրինակ: Ինչ վերաբերում է խաղաղ բնակավայրերի արկակոծմանը, ապա պետք է ասեմ, որ տվյալ մարտավարությունը հայկական կողմին հատուկ չէ ոչ միայն այսօրվա՝ «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» պայմաններում, այլև անգամ ամենաթեժ ու դաժան մարտական գործողությունների ժամանակ, ինչը չի կարելի ասել հակառակորդ կողմի մասին: Ավելին, որպեսզի հստակ պատկերացնեք Բաքվի ռազմական ագիտպրոպի սադրիչ հրապարակումների անհիմն ու ապակողմնորոշիչ էությունը, տեղեկացնեմ, որ ապրիլի 30-ին և լույս 31-ի գիշերն ու գրեթե ողջ օրվա ընթացքում հակամարտ զորքերի կողմից ականանետային զինատեսակներից հրադադարի ռեժիմի խախտման դեպք ընդհանրապես չի արձանագրվել:
- Բացի մեղադրանքից ադրբեջանական կողմն իր տարածած հաղորդագրության վերջում հայտարարեց, որ «հայկական կողմի նման սադրանքները շարունակվելու դեպքում» իրենց տրամադրության տակ եղած հրետանային միջոցներից կրակի տակ կառնեն մարտագծից ավելի մեծ խորությամբ գտնվող հայկական բնակավայրերը: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:
- Նման շինծու մեղադրանքից հետո ամպագորգոռ հայտարարություններով հանդես գալը ադրբեջանական ագիտպրոպին հատուկ գործելաոճ է: Մեր բանակի թիվ մեկ խնդիրը հարազատ ժողովրդի անվտանգության լիարժեք ապահովումն է, իսկ մենք դրան պատրաստ ենք ցանկացած պահի և ցանկացած պարագայում, մանավանդ, որ հայկական բանակն ունի ոչ միայն իր առջև դրված խնդրի կատարմանը լավագույնս տիրապետող զինվոր, այլև հակառակորդի զինատեսակներին իր մարտավարատեխնիկական հատկանիշներով գերազանցող հնարավորություններ: Ադրբեջանական ագիտպրոպը պետք է գոնե մի բան լավ հասկանա՝ տեղեկատվական դաշտում անընդհատ հանդես գալ բարձրագոչ հայտարարություններով ու վայրեհաչոցներով, դեռևս չի նշանակում իրական մարտադաշտում հասնել հաջողության: Սա է սովորեցնում պատերազմների, ադ թվում նաև մեր պատերազմի փորձը:
- Եվ վերջում, օգտվելով առիթից, ևս մեկ հարց՝ ինչո՞վ է պայմանավորված առաջնային գծում տիրող օպերատիվ իրավիճակի վերաբերյալ ամենօրյա հաղորդագրությունների տարածման պարբերականության փոփոխությունը:
- Ասեմ, որ վերջին շրջանում ԶԼՄ-ները բավականին հաճախ են այս հարցով դիմում բանակի հրամանատարությանն ու, մասնավորապես՝ մամուլի պատասխանատուներին: Այս կապակցությամբ փորձեմ շատ հակիրճ ներկայացնել իմ տեսակետը: Բոլորս ու ,հատկապես բանակի հետ առնչվող լրագրողները, մի բան պետք է հստակ գիտակցենք, որ այն որոշումները, որոնք կայացվում են մեր զինված ուժերում, խորապես մտածված են, և դրանք բխում են ոչ թե հանրային հետաքրքրությունները բավարարելու անհրաժեշտությունից, այլև բացառապես պայմանավորված են ռազմամարտավարական բնույթի խիստ կարևոր նշանակության խնդիրներ լուծելու պահանջով: Սա ռազմական գործի կարևոր առանձնահատկություններից մեկն է, որը պետք է յուրաքանչյուրս հասկանանք և հարգենք:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ