ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մասնագիտացված քննչական կամ դատախազական մարմիններ ստեղծելուն սկզբունքորեն եմ դեմ. Գևորգ Կոստանյան 05/31/2017 17:21 | Հարցազրույց
Երկրորդ ընթերցմամբ Ազգային ժողովն ընդունեց «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը: Այս և այլ օրենսդրական հարցերի շուրջ է «Փաստինֆո»-ի հարցազրույցը ԱԺ պատգամավոր,ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ:
- Պրն. Կոստանյան, արդեն իսկ երկրորդ ընթերցմամբ ԱԺ-ն ընդունեց «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որի շուրջ կան շատ հակասական կարծիքներ: Ստացվում է, որ այս նախագծով փորձ է արվում կանխել քննչական մարմիններից, դատախազությունից փորձառու կադրերի արտահոսքը: Վերջինիս մասին երեկվա Ձեր ելույթում նշեցիք նաև Դուք:
-Այո, իրականում այս օրենքի անհրաժեշտությունն իրոք կա։ 2013թ. դեկտեմբերին, երբ այս օրենքն ընդունվեց, բազմաթիվ դատախազներ և քննիչներ գերադասում էին գնալ միանգամից կենսաթոշակի, որովհետև ավելի բարձր թոշակ էին ստանալու, քան մնալ: Եվ դա իրոք բերեց շատ լուրջ կադրային արտահոսքի, և հիմա մենք փորձեցինք, փաստորեն, այդ օրենքով կանխել հետագա արտահոսքը, որովհետև և՛ քննչական մարմիններում, և՛ դատախազությունում կան քսան տարին լրացած աշխատանքային ստաժ ունեցող այնպիսի փորձ և այնպիսի ինտելեկտուալ կարողություն ունեցող դատախազներ և քննիչներ, որոնց անհրաժեշտությունն այսօր երկիրն ունի: Հետևաբար, մենք պետք է այնպիսի միջոցներ ձեռնարկենք, որպեսզի այդ քննիչներն ու դատախազները շարունակեն իրենց պաշտոնավարումը: Խոսքը սրա մասին է:
Իսկ նպատակահարմարության տեսակետից իրականում ստացվել էր այնպես, որ իմ պաշտոնավարման ժամանակահատվածում, թոշակի գնացած դատախազն ավելի շատ փող էր ստանում, քան այդ պահին այդ պաշտոնում պաշտոնավարող դատախազը, ինչն անարդարացի մոտեցում է ընդհանրապես: Այսինքն՝ պատկերացրեք մի դատախազ, որն ազատվեց պաշտոնից, երկու անգամ ավելի շատ գումար է ստանում ամեն ամիս, քան այն դատախազը, որն այդ պահին աշխատում է տվյալ պաշտոնում: Ակնհա՛յտ անարդարություն է: Եվ մենք փորձեցինք ուղղակի այդ անարդարությունը հնարավորինս շտկել և նվազագույնի հասցնել:
Փաստորեն, առաջին, լուրջ և պրոֆեսիոնալ կադրերին համակարգում պահելու անհրաժեշտությունից ելնելով և երկրորդ, անարդարացի մոտեցումը կանխելու տեսակետից:
-Այդ հետևանքները հաշվի չե՞ն առնվել տարիներ առաջ օրենքն ընդունելիս, չէ՞ր հաշվարկվել, թե օրենքի ընդունմամբ ի՞նչ իրավիճակ կստեղծվի իրականում համակարգում: Ստացվում է՝ օրենքներն ընդունվում են առանց դրանց հետևանքներն հաշվարկելո՞ւ:
-Ես ձեռնպահ կմնամ ասել՝ այդ օրենքն ինչ հիմնավորմամբ ընդունվեց, բայց ես կասեմ հետևյալը՝ չի կարելի շտապել սոցիալական ապահովության օրենքներ ընդունելու հարցում: Այսինքն՝ թե այն ժամանակ են շտապել, թե հիմա շտապեցինք, թե երբ, բայց շտապողականությունը կենսաթոշակի, այսինքն՝ սոցիալական ապահովության կայունության տեսակետից անընդունելի բան է:
-Դուք Ձեր ելույթում խոսեցիք սոցիալական ապահովության կայունության մասին: Արդյոք այս օրինագիծը նպաստո՞ւմ է դրան:
-Այո, հենց դրա համար եմ ասում, կարևորը նա է, որ այն դատախազը, որը հիմա աշխատում է, որի քսան տարին լրացած է, կամ այն քննիչը, որը հիմա պաշտոնավարում է, ինքը չմտածի՝ այ, հեսա մի տարի հետո եմ գնալու թոշակի, այսինքն՝ ժամանակավորության զգացումն իր մոտից հանում ենք մենք: Այսինքն, ընկեր, դու արդեն մնա ու աշխատիր: Ժամանակավորության զգացումը միշտ կոռուպցիոն ռիսկ էլ է իր հիմքում դնում, որովհետև եթե մարդը գիտի, որ այ հեսա 2018թ. ընդունենք հունիսին արդեն օրենքը գործելու է, և ինքը պակաս թոշակ է ստանալու, հետևաբար մտածելու է՝ շատ լավ, աշխատելու եմ այս մեկ տարին, մեկ տարուց հետո գնամ թոշակի: Ժամանակավորության զգացում է ունենում, իսկ դա անպայմանորեն ազդում է թե՛ աշխատանքի արդյունավետության վրա, և թե՛ դրա կոռուպցիոն դրսևորումների հնարավորության վրա:
-Իսկ բացի այս փոփոխությունից ուրիշ ի՞նչ է անհրաժեշտ անել կայունությունն ապահովելու համար:
-Ես կասեմ, լավ հարց եք տալիս, ես կարծում եմ, որ հենց այս օրենքների քննարկումը ուղղակի բերեց նրան, որ ժամանակն է, որպեսզի մենք մտածենք հատկապես իրավապահ ոլորտում սոցիալական ապահովության կայունության ներդրման երաշխիքներ ստեղծելու մասին՝ ա) միասնական մոտեցում ցուցաբերելու տեսակետից և բ) այդ միասնականությունը տևական ժամանակահատվածում երաշխավորելու տեսակետից:
-Երեկ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսեց նաև դատավորների երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու մասին՝ մինչդեռ նախագիծը վերաբերում է միայն դատախազներին ու քննիչներին: Ձեր կարծիքով, ինչո՞ւ:
-Դե, պառլամենտն այն տեղն է, որ շատ ժամանակ անում են հայտարարություններ, որոնք այդ պահին քննարկվող հարցի հետ ընդհանրապես առնչություն չունեն: Ես այդտեղ չեմ ուզում մեկնաբանություններ անել: Բայց այն, որ դատավորների կենսաթոշակի ապահովության հարցը հաստատ ավելի կայուն վիճակում է, քան քննիչներինը ու դատախազներինը, դա միանշանակ է:
-Պրն Կոստանյան, կուզենայի, որ Դուք անդրադառնայիք մեկ այլ աղմկոտ նախագծի: Խոսքը «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին է: Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան նախագծի վերաբերյալ հայտնել է իր մտահոգությունը` նշելով, որ այն չի քննարկվել ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում: Ստացվում է՝ կառավարությունը նման լուրջ օրինագիծ է մշակում առանց խորհրդի կարծիքը հաշվի առնելո՞ւ:
-Խորհրդի կարծիքը հեչ կապ չունի այդ գործընթացի հետ: Ինչո՞ւ, որովհետև այս գործընթացը նախաձեռնել է հենց Հանրապետության Նախագահը, և սա հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող մի դրույթ է: Ինչո՞ւ հենց պետք է անպայման Խորհրդի կարծիքը հաշվի առնել: Կարող է, ես վստահ եմ, որ դա քննարկվել է, ընդունենք, Խորհրդի անդամների հետ, բայց դա չի նշանակում, որ ֆորմալ տեսակետից Խորհուրդը պետք է ինչ-որ դիրքորոշում հայտներ մարմնի ստեղծման առիթով:
- Ըստ Հակակոռուպցիոն կոալիցիայի, սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը վերանվանվելու է Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովի, ընդ որում, Էթիկայի հանձնաժողովի անդամները որոշ ժամանակ շարունակելու են պաշտոնավարել, ինչի պարագայում, ըստ Հակակոռուպցիոն կոալիցիայի, հանձնաժողովի անկախությունը վտանգված է:
-Ես ընդհանրապես չեմ տեսնում տրամաբանություն, գուցե իրենք ինչ-որ տրամաբանություն դրել են հիմքում, բայց ես նման տրամաբանություն չէի դնի, որովհետև այդ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ինքն ինստիտուցիոնալ անկախ մարմին է, այլ հարց է, որ մարդիկ կարող են, ընդունենք, զուտ նրա գործունեության արդյունքը նկատի ունենալով, թերահավատորեն մոտենալ նրա անկախության դրսևորմանը: Ես նման ձևակերպում չէի տա, նման գնահատական չէի տա, ինչո՞ւ, որովհետև այն, որ այդ մարմինն անկախ է, միանշանակ դա փաստ է, ես ավելորդ եմ համարում դա քննարկել: Բայց այն, որ այդ մարմնի արդյունավետությունը հասարակության համար ակնհայտ չի եղել, դա էլ եմ արձանագրում: Բայց դրա պատճառն օբյեկտիվ է, այսինքն՝ այդ մարմինը չի ունեցել և այսօրվա գործող օրենսդրությամբ չունի այնպիսի լծակներ, այնպիսի գործիքակազմ, որը հնարավորություն կտա տեսանելի արդյունավետություն ապահովել հասարակության համար այդ ոլորտում: Եվ դրանով է պայմանավորված միայն այն հանգամանքը, որ ստեղծվում է փաստորեն այդ նոր մարմինը, և ամենակարևորը, այդ մարմինը ստեղծվում է հենց այդ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի բազայի հիման վրա, որովհետև այդ բազան բավականին կայուն, բավականին գործուն հիմք է հանդիսանում:
- Բացի այդ, հակակոռուպցիոն կոալիցիան առաջարկում է ստեղծել հակակոռուպցիոն իրավապահ մարմին, որը կզբաղվի կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ: Կխնդրեի Ձեր մեկնաբանությունը՝ ընդհանրապես որքանո՞վ նպատակահարմար եք համարում նոր քննչական մարմնի ստեղծումը:
- Բացարձակ նպատակահարմար չի: Այսինքն՝ նպատակահարմար չի ստեղծել, այսպես ասենք, եթե ձևակերպում տանք, մասնագիտացված քննչական մարմիններ, որովհետև եթե մենք ստեղծենք կոռուպցիայի դեմ պայքարող քննիչների և դատախազների ինստիտուտ, հետևաբար պետք է վաղը, մյուս օրը ստեղծենք հաշմանդամների նկատմամբ կատարված հանցագործություններով մասնագիտացված դատարաններ, կանանց նկատմամբ կատարված հանցագործություններով մասնագիտացված քննիչներ և դատախազներ, այսինքն՝ մասնագիտացված քննչական կամ դատախազական մարմիններ ստեղծելուն ես սկզբունքորեն եմ դեմ, այլ հարց է, որ այն մարմինները, որոնք կան, պետք է ունենան և կարող են ունենալ մասնագիտացված բաժիններ՝ Կոռուպցիոն հանցագործությունների բաժին, վարչություն, այլ ստորաբաժանումներ, կանանց ու երեխաների, սոցիալապես ոչ կայուն կարգավիճակ ունեցող անձանց նկատմամբ հանցագործություններով, սա այլ հարց է, այսինքն՝ մասնագիտացումը կարող է լինել համակարգի ներսում և ոչ թե տարբեր համակարգերի դրսևորմամբ:
Հարցազրույցը՝ Սոնա Մաշուրյանի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից